ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ Բոյկոտը շարունակվում է (տեսանյութ)
14
Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Փաշինյանը հասկացրել է թիմին, որ Գյումրու ընտրությունները իրենց վերջի սկիզբն է լինելու Գյումրու քաղաքային աղբավայրը էկոլոգիական աղետի զոնա է. Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան Նիկոլի աշխատողները իր հանձնարարականները չեն կատարում, ինքը Ալիևինը կատարում է․ «Կարճ ասած» Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն. Իշխան Սաղաթելյան Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Դուք սպառվել եք, հեռացե՛ք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին Սա ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Անճարությունից թիրախավորում է լրագրողներին»․ Սևակ Հակոբյան Նիկոլին պետք է փոխել, որ ալավիների նման չցեղասպանվենք, նա երկիրը վերածել է փախստականների ճամբարի «Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Ռուբեն Վարդանյանը հացադուլը դադարեցնում է․ Ընտանիքը նոր ձայնագրություն է հրապարակել Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Գյումրիում ուզում են անել այն, ինչ երևանում են արել Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Որոնք են «իրական Հայաստանի» թեզերը Ընտրություններին ընդառաջ՝ Նիկոլն Ավինյանին փուռը կտա՞ Բաքվում շարունակվում է ԼՂ նախկին ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Բոյկոտը շարունակվում է (տեսանյութ) Մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները. Ալիև

Երբ իրենք էլ նույնիսկ չեն վստահում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ոչ այլ ոք, այլ հենց Հայաստանի կրթության ու գիտության (ու մնացած բաների) նախարար Ժաննա Անդրեասյանը գործնականում հայտարարեց, որ իր ղեկավարած ոլորտը, կոնկրետ՝ ՀՀ բուհական համակարգի մասով, ոչ մի բանի պիտանի չէ, և երիտասարդները, որոնք այդ համակարգում են ուսանում, անտեղի ժամանակ են վատնում: Հարկավ, ԿԳՄՍ նախարարը բառացի չի ասել այդ ամենը, բայց այն, ինչ նա ասաց ու հաստատեց, ավելի վատ է հնչում, քան մեր նշածը: Միջանկյալ ասենք, որ փոխարենը բառացի նման բան նույն օրն ասաց ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը. «Ես բազմիցս ասել եմ, որ մեր բարձրագույն կրթական համակարգը գտնվում է ճգնաժամային իրավիճակում»:
Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է: Վերադառնանք Անդրեասյանին: Նա լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հաստատեց, որ իր երեխան բարձրագույն կրթություն է ստանում արտասահմանում: Ապա սկսեց սրտնեղել կամ «մուննաթ գալ», թե՝ իր երեխաները, «ինչպես ցանկացած այլ քաղաքացու երեխա, ազատ են որոշելու՝ որտեղ իրենց կրթությունը շարունակել: Ոչ մեկը չի ասել, որ եթե իրենց մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սահմանափակված լինեն իրենց որոշման ազատության մեջ»: Ստո՛պ: Ոչ մեկը երեխաներին ու նրանց՝ կրթություն ստանալու որոշման ազատության մասին բան չի ասում կամ ասել: Լրիվ հակառակը:
Հարցն այստեղ այլ է. խոսքն, այնուամենայնիվ, «ցանկացած այլ քաղաքացու», նույնիսկ ցանկացած այլ պաշտոնյանի զավակի մասին չէ, այլ հե՛նց կրթության նախարարի: Եվ նրա՝ որպես նախարար իրականացրած գործունեության լավագույն գնահատականը տվել է իր իսկ զավակը՝ որոշելով բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանից դուրս: Սա խոսում է այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի ընտանիքի անդամն անգամ չի վստահում իր ծնողի ղեկավարած ոլորտին: Գուցե թե նախարարն ինքն էլ չի վստահում, քանզի հազիվ թե նրա դուստրն առանց իր հետ համաձայնեցնելու նման որոշում կայացներ: Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի մասին, որի դուստրը ևս սովորում է «դրսում»:
Ու խոսքը մի իշխանության մասին է, որի ներկայացուցիչները, սատելիտները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հարձակվել էին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանի վրա, թե ինչ է՝ նրա որդիները սովորում են արտերկրում: Այսինքն, քպականներին, առավել ևս՝ ոլորտի ուղիղ պատասխանատուներին կարելի է, մյուսներին՝ ո՞չ: Թե՞ «դրսում» սովորելու թեման սոսկ քարոզչական հնարք էր...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan