Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան Պատերազմ Արցախում
Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան

Ոնց որ մարմնիդ մասերը հերթով վաճառես ու ասես․ կարեւորը՝ ապրում եմ

«Հրապարակի» զրուցակիցը երգիչ Արսեն Սաֆարյանն է։

- Արսեն, Արցախում իրավիճակն օր-օրի վատանում է, երեկ, ինչպեսեւ խոստացել էր, հրաժարականի դիմում ներկայացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հրաժարական էր տվել նաեւ պետնախարարը։ Որպես արցախցի` ինչպե՞ս կմեկնաբանեք Հարությունյանի այս քայլը:

- Անկեղծ ասած, այս իրավիճակում այնքան անկարեւոր են ինձ համար անձերը: Կարեւորն այն է, որ մեր ժողովրդի համար մի բան փոխվի դեպի լավը, իսկ թե որ նախագահը կգնա եւ որ նախագահը կգա, դա, անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում: Այսօր մարդիկ են Արցախում սովամահ լինում: Մտահոգությունս այժմ դա է: Պետք է գործունյա, հաստատուն կամքով մարդ գա Արցախի նախագահի պաշտոնին: Ինձ համար բոլորովին կարեւոր չէ, թե նա ով կլինի: Իմ մտահոգությունն իմ ժողովրդի վիճակն է, որն այսօր սարսափելի է: Պետք է խոհեմություն ցուցաբերել ու փորձառու մարդկանց բերել առաջին պլան: Մարդիկ, որոնք ի նպաստ ժողովրդի կաշխատեն, իսկ անձերն այս պահին անհետաքրքիր են` հին են, նոր են, թե ինչ են, էական չէ:

- Բայց տեսակետ կա, որ նոր լիդերների պակաս ունենք: Հաճախ լսում ենք՝ բա որ Նիկոլ Փաշինյանը գնա, ո՞վ կփոխարինի նրան: Այսինքն` Դուք այս տեսակետները չեք կիսում:

- Մենք արդեն այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ անձերի փոփոխությամբ էլ ոչ մի սպասելիք չունեմ: Ուզում եմ հավատալ, որ լիդերների առկայությամբ կարող է բան փոխվել, բայց, մեկ է` ես ուժի կողմնակիցն եմ: Ուժն է ծնում իրավունք: Պարտվողի դիրքերից մեր բանակցությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: Շատ ժամանակ ենք այս ընթացքում կորցրել…. Բավականին երկար ժամանակ ունեինք զինվելու, բայց…. Տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Խնդրողի կարգավիճակից ոչինչ չի փոխվելու, պետք է գործել: Արցախցին ուժեղ ու դիմացկուն տեսակ է, բայց ինչքա՞ն: Նրանք էլ մսից ու արյունից են: Ինչքա՞ն կարող են այս իրավիճակին դիմանալ: Հայաստանն իր ձեռքերը լվացել է Արցախից, արցախահայությունն այսօր մենակ է մնացել:

- Մի քանի օր առաջ էլ Հակարիի կամրջից երեք ֆուտբոլիստների առեւանգեցին ադրբեջանցիները:

- Բա ի՞նչ պետք է անեն: Հա՛մ առեւանգելու են, հա՛մ կրակելու են, նվաստացնելու են, ինչ ուզեն՝ անելու են, որովհետեւ մենք գնացել ենք խնդրելու ճանապարհով, անիրական խաղաղություն երազելով: Պարտվածին հաղթողն է թելադրում: Մենք չենք ուզում ուժեղանալ, հույսը դրել ենք Եվրոպայի ու Ամերիկայի վրա: Պատմությունը ցույց է տվել, որ եթե եղունգ ունես, պետք է գլուխդ քորես:

- Կար տեսակետ, որ Արցախը հանձնելով՝ հանգիստ ապրելու ենք: Սա իշխանական ամենատարածված լոզունգներից էր` 2020 թվականի պատերազմից հետո: Երեկ թշնամին կրկին կրակ էր բացել Սոթքի ուղղությամբ, երեք զոհ ունենք:

- Հիմար տեսակետ էր դա: Դե, եթե այդպես է՝ Սեւանն էլ են ուզում ադրբեջանցիները, Սեւանն էլ տվեք, Սեւան չենք ունենա, բայց խաղաղ կապրենք: Սյունիքն էլ պետք է տանք, գուցե խաղա՞ղ ապրենք: Սա գիտես ինչի՞ է նման, ոնց որ մարմնիդ մասերը հերթով վաճառես ու ասես․ կարեւորը` ապրում եմ: Այսօր երիկամս վաճառեմ, վաղը՝ արյունս, մյուս օրը սրտիցս մի հատված տամ, ու այսպես շարունակ: Թշնամու ախորժակը մեծանում է այդ կեցվածքից: Պետք է ուժեղանալ, բանակը դարձնել պրոֆեսիոնալ: Պետք է ուժեղ լինել, որ հանկարծ թշնամին չկարծի, թե ինչ ուզի, կարող է մեզնից խլել: Մենք այսօրվան հասանք անձնական ամբիցիաների շնորհիվ, որն անգամ այսօր, ցավոք, շարունակվում է: Երբ անձնական ամբիցիաները քաղաքական ուժերը դնեն մի կողմ, միավորվեն, մեծ արդյունքների կհասնեն: Սեւ-սպիտակ, նախկին-ներկա, նախկինի նախկին… մեզ այս տեսակ էգոիզմն է հասցրել այս օրվան: Մենք ամեն ինչ էլ ունենք, սուտ են ասում, թե Հայաստանն աղքատ երկիր է: Փող էլ կա, ամեն ինչ էլ կա, չկա երկիրը շենացնելու ցանկություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan