ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ Բոյկոտը շարունակվում է (տեսանյութ)
14
Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Փաշինյանը հասկացրել է թիմին, որ Գյումրու ընտրությունները իրենց վերջի սկիզբն է լինելու Գյումրու քաղաքային աղբավայրը էկոլոգիական աղետի զոնա է. Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան Նիկոլի աշխատողները իր հանձնարարականները չեն կատարում, ինքը Ալիևինը կատարում է․ «Կարճ ասած» Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն. Իշխան Սաղաթելյան Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Դուք սպառվել եք, հեռացե՛ք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին Սա ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Անճարությունից թիրախավորում է լրագրողներին»․ Սևակ Հակոբյան Նիկոլին պետք է փոխել, որ ալավիների նման չցեղասպանվենք, նա երկիրը վերածել է փախստականների ճամբարի «Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Ռուբեն Վարդանյանը հացադուլը դադարեցնում է․ Ընտանիքը նոր ձայնագրություն է հրապարակել Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Գյումրիում ուզում են անել այն, ինչ երևանում են արել Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Որոնք են «իրական Հայաստանի» թեզերը Ընտրություններին ընդառաջ՝ Նիկոլն Ավինյանին փուռը կտա՞ Բաքվում շարունակվում է ԼՂ նախկին ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Բոյկոտը շարունակվում է (տեսանյութ) Մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները. Ալիև

ՄԱԿ-ն էլ էր փակուղու առաջ հայտնվել՝ ՀՀ իշխանությունների պատճառով

«Մինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բուն քննարկումը, մեզ մոտ բավականին ուռճացված սպասումներ ձևավորվեցին՝ հանրությանը փորձեցին կերակրել, թե ինչ-որ մեծ ձեռքբերումներ դրանից ակնկալենք, ինչը չէր կարող լինել օբյեկտիվ պատճառներով, և որն իր բնական արտացոլումը ստացավ ԱԽ նիստում»,-անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստին՝ ասաց նախկին դեսպան, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը։

«Նիստի օրակարգի կեսը, որի ներքո քննարկումն ընթացավ, հղում էր անում ոչ թե արտգործնախարարի վերջին երկու նամակներին, որոնք վերաբերում են Լաչինի շրջափակմանը և Արցախում հումանիտար վիճակին, այլ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային և դրա շուրջ քննարկումներին, և դա պատահական չէր։ Խնդիրն այն է, որ եթե Անվտանգության խորհուրդը հղում աներ նախարարի վերջին երկու նամակներին, ապա պետք է օրակարգի կետ ձևավորեր, որտեղ հստակ արտահայտված լիներ առնվազն «Լեռնային Ղարաբաղի իրավիճակ» ձևակերպումը, եթե ուրիշ գնահատական չտրվեր։ Այսինքն՝ այստեղ պետք էր «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը կիրառել, պետք է կիրառված լիներ առնվազն «Լեռնային Ղարաբաղի իրավիճակ» ձևակերպումը»,-ասաց դիվանագետը։ Եվ քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ նման տարածք, միավոր գոյություն ունի, և հայկական իշխանություններն էլ հետևողականորեն գործում են արևմտյան ծրագրով, նման ձևակերպում պարզապես չէր կարող լինել։

Տիկին Աղաջանյանը հենց այդ լույսի ներքո է դիտարկում ՄԱԿ ԱԽ նիստն ու այնտեղ հնչած ելույթները։ Նա շեշտում է․ սակայն մեր հանրության ուշադրությունից վրիպեց ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գրասենյակի պատասխանատուի ելույթը, որի ժամանակ ընդհանրապես «Ղարաբաղ» բառը չհնչեց, ընդհանրապես որևէ անուն չհնչեց` «խնդիր, տարածք, տարածքում իրավիճակ» ձևակերպումները հնչեցին, այսինքն՝ ՄԱԿ-ն էլ էր փակուղու առաջ կանգնել։

«Մեր իշխանությունների որդեգրած` իրավունքների և անվտանգության պաշտպանության քողի ներքո, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարման քաղաքականության արդյունքում բոլոր այն դերակատարները, որոնք նախկինում հստակ և պարզ դիրքորոշումներ էին արտահայտում, հիմա արդեն նման դիրքորոշումներ չեն արտահայտում։ Եթե եվրոպական երկրների խոսքին ուշադրություն դարձնեք, Լեռնային Ղարաբաղ և շրջափակում խնդիրներին անդրադառնում էին բացարձակապես Արդարադատության միջազգային դատարանի խոսքը մեջբերելով։ Սա էլ է բխում բրյուսելյան, վաշինգտոնյան հարթակների տրամաբանությունից, իրենք չեն կարող, իհարկե, չանդրադառնալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, քանի որ դա նաև որպես աշխարհում արդարադատության և մարդու իրավունքների հարց, այդ ջահը կրող երկրներ, չէին կարող անտեսել։ Բայց նաև իրենք մանևրելով արծարծեցին այդ հարցը, քանի որ սեփական դիրքորոշումը հայանպաստ չէ, հասկանո՞ւմ եք։ Երբ որ Հայաստանի իշխանության դիրքորոշումն է` զոհաբերել Արցախը, իրենք չեն կարող մեր փոխարեն Արցախը պահպանել, և դա, բնականորեն, տանում է այդ ամենին»,-ասաց Աղաջանյանը։

Դիվանագետը շեշտում է, որ եթե բանաձև կամ որևէ հայտարարություն ընդունվեր, ապա խիստ կասկածում է, որ դա կարող էր հայանպաստ լինել։ Ավելին, շատ վտանգավոր ձևակերպումներ կարող էին լինել, որոնք կամրագրեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախում՝ սարսափելի նախադեպ ստեղծելով մեզ համար։

Մեր հարցին, թե ինչու ներկա իշխանություններին այդպես էլ չի հաջողվում ճիշտ քայլեր անել, անգամ տարբեր կառույցներից օգնություն խնդրելիս են սխալներ անում և իրավիճակը բարդացնում, արդյոք դա նպատակայի՞ն է արվում, հիշեցինք ՀԱՊԿ-ին դիմելու օրինակը, ինչին ի պատասխան Աղաջանյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի դեպքում մեր իշխանությունների կողմից կոպիտ նպատակ էր դրված` այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոչ միայն վարկաբեկեն ՀԱՊԿ-ը` որպես կառույց, այլև ՌԴ նկատմամբ հանրության շրջանում բացասական տրամադրություններ տարածեն, որը պետք է հետագայում հանգեցնի ռուսական ռազմական ներկայությունից մեր երկիրն ազատելուն։

«Մեր իշխանություններն ընտրություն են արել արևմտյան վեկտորի ուղղությամբ և դա սահուն իրականացնում էին մինչև այս տարվա երևի թե մայիս ամիսը։ Տեղ գյուղից տարածքի հանձնումը, որին հաջորդեց Հակարիի կամրջի վրա ադրբեջանական ներկայությունը և անցագրային կետի հաստատումը, այդ շարքի տրամաբանական հաստատումն է»։ Մտադրությունն այն է, որ Արցախի հարցը փակվի՝ այն Ադրբեջանին հանձնելով։ Քանի դեռ հայերը սեփական նախաձեռնությամբ են երկիրը հանձնում, ինչո՞ւ պիտի թշնամին հաշվի չառնի այն, որ արևմտյան երկրների համար անգնահատելի էներգակիր է համարվում, ու դեռ Իրանի մասով էլ մեծագույն հույսեր են կապում Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ պետք է վերջինս հրաժարվի իր պահանջներից։

Աղբյուրը՝ hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan