Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով
25
Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Պատերազմ Արցախում
Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան «Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հանդիպելու կարիքը լինի, կհանդիպեն. Լևոն Քոչարյան Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում

Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի բացումը․ բացասական և «դրական» կողմերը

Ավելի քան 8 ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ թույլ չտալով Հայաստանից տեղափոխել դեղորայք և մարդասիրական օգնություն։ Մինչ Երևանն սպասում է միջազգային հանրության դատապարտմանը, որը ոչ մի արդյունքի չի հանգեցրել, Բաքուն ստեղծում է իր օրակարգը։ Դրա օրինակն է Ակնայով (Աղդամով) դեպի Ստեփանակերտ ճանապարհ բացելու առաջարկի առաջխաղացումը։ Մենք մանրամասն կբացահայտենք, թե որոնք են այս ճանապարհի բացման դրական և բացասական կողմերը։

Ակնայով ճանապարհ բացելու հնարավորության մասին քննարկումներն սկսվել են այս տարվա հուլիսին։ Ադրբեջանն այս տարբերակը ներկայացրել է որպես «կոնֆլիկտային իրավիճակի» լուծման հնարավորություն։ Հաշվի առնելով, որ այլ առաջարկներ, մասնավորապես՝ Երևանից չկային, կրկին Բաքվի առաջարկած օրակարգը դրվեց շրջանառության մեջ։ Համաձայն ներքին տեղեկությունների՝ Մոսկվայի վերջնական տեսքի բերված առաջարկը հետևյալն էր. պետք է  բացվեր Ակնայով (Աղդամով) անցնող ճանապարհը, և այդ ճանապարհով ԿԽՄԿ-ի միջոցով պետք է սկսվեր Արցախին մատակարարվել անհրաժեշտ ամեն ինչը, իսկ դրանից ուղիղ մեկ օր անց պետք է վերսկսվեր նաև երթևեկությունը Բերձորի միջանցքում: Ստեփանակերտը պնդել է, որ երկու կոմունիկացիաներն էլ պետք է զուգահեռ բացվեն, սակայն պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Այդ իսկ պատճառով էլ ճանապարհը մինչ օրս բաց չէ։

Որո՞նք են Ակնայով (Աղդամով) ճանապարհի բացման բացասական կողմերը:

  1. Փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվելու երկու կոմունիկացիաները՝ Բերձորով և Ակնայով։ Այս առաջարկի քննարկումը չի ներառել Բերձորի միջանցքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը։ Այսինքն՝ արդեն երկու կոմունիկացիաները, որոնք տանում են դեպի Արցախ, լինելու են թշնամու վերահսկողության տակ։
  2. Ադրբեջանը ցանկացած պահի կրկին կարող է փակել Բերձորի միջանցքը՝ թողնելով Ակնայով ճանապարհը։ Այսպիսով, Արցախի համար արտաքին աշխարհի հետ միակ կապը հնարավոր կլինի Ադրբեջանի միջոցով։ Այս առաջարկին համաձայնվելու դեպքում Բաքուն այս որոշումը կներկայացնի որպես «Ստեփանակերտի ինտեգրման պատրաստակամություն»։
  3. Եթե ի պատասխան Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակման՝ Արցախը փակի Ակնայի միջոցով հաղորդակցությունը, Բաքուն կհայտարարի, որ Ստեփանակերտն ինքն է կազմակերպել շրջափակում՝ փակելով այն ճանապարհը, որով կարող էին մատակարարվել սննդամթերք և դեղորայք։
  4. Եթե այս առաջարկը կյանքի կոչվի, կհանվեն Արցախը շրջափակման ենթարկելու Ադրբեջանին ներկայացվող բոլոր մեղադրանքները, որի հետևանքով կան զոհեր։ Այս հանցագործությունն անցյալում կմնա։
  5. Ակնայով անցնող ճանապարհի բացումը կհանգեցնի Արցախում Ադրբեջանի տնտեսական էքսպանսիայի։ Սկզբում Արցախ կբերվեն բացառապես մարդասիրական բեռներ, այնուհետև ադրբեջանական արտադրության ապրանքներ։ Բերձորի (Լաչինի) միջանցքի փակումից հետո բեռները կարող են գալ բացառապես Ադրբեջանից, այլ ոչ թե Հայաստանից, ինչպես նախկինում էր։ Հետագայում առևտուրը պահպանելու համար Բաքուն Ստեփանակերտից կպահանջի շրջանառության մեջ դնել ադրբեջանական «մանաթը»։ Այսպիսով, կձևավորվի «Ադրբեջանի կազմում Արցախի տնտեսական ինտեգրման» օրակարգը։

Որո՞նք են Ակնայով (Աղդամով) ճանապարհի բացման դրական կողմերը:

Միակ առավելությունը ԿԽՄԿ-ի կողմից Արցախ մարդասիրական բեռների մատակարարումն է՝ մինչև Բաքվի կողմից այդ հաղորդակցության հերթական արգելափակումը։ Այլ կերպ ասած՝ միայն առաջին շաբաթներին Արցախը կստանա պարենամթերք և դեղորայք։ Ակնայով ճանապարհ բացելու այլ դրական կողմեր չկան։

Այսպիսով, Բերձորի (Լաչինի) միջանցքի բացման անկարողությունը հանգեցրել է նրան, որ օրակարգում դրված է Ակնայով (Աղդամով) ճանապարհի բացման հարցը։ Առայժմ այն դիտարկվում է որպես լրացուցիչ հաղորդակցության տարբերակ: Արդյունքում այն կդառնա միակ այլընտրանքը, որն Արցախի համար ունի բացառապես բացասական հեռանկար:

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող,

պ․գ․թ, արևելագետ Սերգեյ Մելքոնյան

Աղբյուր՝ «Հայկական ալիք»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>