ՀՀ ՊՆ УАЗ-ը կողաշրջվել է. կան վիրավորներ
Դիտել նաև
Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը կողաշրջվել է
Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն
Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային
«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել
Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել ՀՀ ՊՆ «Մուրացանի» զինվորական հոսպիտալ։
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։