Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
15
Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանին ներկայացված մեղադրանքի ծավալն ավելացել է

Բացի այդ, Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի, Հ. Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, Ս. Սարգսյանի կողմից քաղաքացու դստեր խնամքը ստանձնելու, նրան իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ցույց տալու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կնքմամբ քողարկելով իրենց իրական մտադրությունը, խաբեությամբ, 2021թ. ապրիլից մինչև 2023թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կնոջից մաս-մաս դրամական փոխանցման եղանակով և առձեռն Ս.Սարգսյանի միջոցով ստացել են 5.122.150 ՀՀ դրամ, խարդախությամբ հափշտակել այն՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Արտակ Գալստյանը, Հայկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ.Ա.-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ Ա. Գալստյանին 8.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու դեպքում Վ. Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացվի Կ.Ա.-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ.Ա.-ին ու նրան ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ:

Դրանից հետո՝ 2022թ. հունիսի 23-ին, Հ. Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա.-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը, Շ.Ա.-ից առձեռն ստանալով հիշյալ գումարը, Կ.Ա.-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Ա. Գալստյանի ցուցումով Հ. Խաչատրյանը հափշտակված գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վ.Ղուկասյանին փոխանցելու նպատակով:

Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել՝ խարդախությամբ հափշտակելով վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի և Հ. Խաչատրյանի հետ, խարդախությամբ Շ.Ա.-ից հափշտակվելիք 6.000.000 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նախնական համաձայնություն են ձեռք բերել: Այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով Հ. Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով, 2022թ. հունիսի 23-ին վերջինիս հետ ՍՊ ընկերության տնօրենը կնքել է ծառայությունների վճարովի մատուցման մասին ձևական պայմանագիր, ըստ որի՝ 6.000.000 ՀՀ դրամի դիմաց Ս. Սարգսյանը ձևականորեն ստանձնել է Հ. Խաչատրյանի պաշտպանությունը:

Պարզվել է նաև, որ Արտակ Գալստյանը Կ. և Լ. Ղուկասյանների, «Դոգ» մականվամբ Վ. Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, Շ. Բ.-ից շանտաժի եղանակով՝ վերջինիս և նրա մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2022թ. սեպտեմբերին Շ.Բ.-ին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ։

Մասնավորապես, Ա. Գալստյանը, քույրեր Կ. և Լ. Ղուկասյաններն ու Վ. Ղուկասյանը, 2022թ. աշնանը, տեղեկանալով Շ. Բ.-ի ամուսնանալու և հարսանեկան արարողություն կազմակերպելու, նրա գույքային դրության մասին, Շ. Բ.-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով, շանտաժի եղանակով ծրագրել են Շ. Բ.-ից շորթմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք: Կ. Ղուկասյանը ձեռք է բերել Շ. Բ.-ի, հարազատների, հարսանեկան լուսանկարները, զանգահարել Շ. Բ.-ին և ներկայացրել իր համար բնակարան գնելու, իրեն գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով հակառակ դեպքում հարսանեկան լուսանկարներն իր եղբոր՝ Վ. Ղուկասյանի կողմից համացանցի միջոցով տարածելու և արատավորող տեղեկությունների հրապարակմամբ։ Մերժում ստանալուց հետո Կ. Ղուկասյանը լուսանկարները տրամադրել է Վարդան Ղուկասյանին, ով սոցցանցով ելույթի ժամանակ անդրադարձել է Շ. Բ.-ին, տեղադրել նրա և նրա հարազատների լուսանկարները՝ վերջիններիս հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և խնդրին լուծում տալու նպատակով, Շ.Բ.-ի խնդրանքով, «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում հանդիպում է կազմակերպվել Արտակ Գալստյանի հետ, ով հարցին վերջնական լուծում տալու համար ներկայացրել է Շ.Բ.-ի կողմից Կ.Ղուկասյանի համար 500.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-ից 4 բնակարան գնելու պահանջ: Շ. Բ.-ի կողմից իրեն ներկայացված գումարային պահանջի չափը սակարկելու արդյունքում Արտակ Գալստյանը վերջինիս ներկայացրել է 38.817.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ: Վերջինս, իրեն ներկայացված սպառնալիքներից դրդված, վաճառել է իրեն պատկանող «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան՝ այդ մասին հեռախոսազանգի միջոցով հայտնելով Ա. Գալստյանին: Վերջինս գումարը փոխանցելու համար նրան է ուղարկել Կ.Ղուկասյանի բանկային հաշվեհամարը, սակայն հանցավոր գործունեության արդյունքում ստացված գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տեղաշարժը թաքցնելու նպատակով, կրկին զանգահարել է Շ. Բ.-ին և պահանջել գումարն իրենց հանձնել առձեռն։

2023թ. մարտի 4-ին «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում քաղաքացին պահանջված 100.000 ԱՄՆ դոլար գումարից 15.000 ԱՄՆ դոլարը առձեռն հանձնել է Ա. Գալստյանին: Գիտակցելով ստացված գումարի հանցավոր ծագումը՝ Արտակ Գալստյանն իրենց հետ գործակցող փաստաբանական ընկերության փաստաբանի անվամբ կազմել է «Հաշտության համաձայնություն» վերտառությամբ փաստաթուղթ՝ անձնական հարցի կապակցությամբ քննվող դատական գործով հայցից հրաժարվելու դիմաց Շ.Բ.-ի կողմից Կ.Ղուկասյանին 15.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու և ևս 85.000 ԱՄՆ դոլար գումար հետագայում վճարելու պարտավորություն ստանձնելու մասին: Կողմերը ստորագրել են նշված փաստաթուղթը՝ թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը։ Իսկ Ա. Գալստյանը նշված գումարից 2800 ԱՄՆ դոլարը հանձնել է Կ.Ղուկասյանին և նրա քրոջը»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա Ա. Գալստյանին ներկայացված մեղադրանքը փոխվել է և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Լրացվել են նաև նշված վարույթի շրջանակում մեղադրյալ հանդիսացող մի քանի այլ անձանց մեղադրանքները ևս։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan