Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան
7
Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան Գուգարաց թեմի հայ հոգևորականների հայտարարությունը. անվերապահ կանգնած ենք Կաթողիկոսի կողքին Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան Հայտարարում ենք, որ հիմա և միշտ անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և հիշատակելու ենք մեր Հայրապետի և Միքայել Սրբազանի անունները․ Շիրակի թեմ Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Նիկոլին աջակցող արքեպիսկոպոսը տարիներ շարունակ օգտվել է SOCAR-ի կողմից մատակարարվող անվճար գազից Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին

ՄԹ հայ համայնքի խորհուրդը եւ Բելգիայի հայերի կոմիտեն Արցախի ԱԺ-ին զորակցող հայտարարություն են արել

Միացեալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմը, հայ համայնքի խորհուրդը, ինչպես նաեւ Բելգիայի հայերի կոմիտեն հանդես են եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, ինչպես նաեւ Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով։

Հայտարարությունները՝ ստորեւ.

Աջակցություն Լեռային Ղարաբաղի հայերին

Բելգիայի հայերի կոմիտեն մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը։ Այս շրջանի տեղաբնիկ հայ բնակչությունը, որը խիզախորեն պայքարել է խաղաղության, ազատության և ժողովրդավար ապրելու համար, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հայտնվել է շրջափակման մեջ։ Այս խայտառակ իրավիճակը դատապարտվել է մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից։ Այս պայմաններում միջազգային հանրության պարտականությունն է բոլոր անհրաժեշտ միջոցները գործադրել՝ վերացնելու շրջափակումը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնակիչների խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը։

Ցավով նշում ենք՝ ոչ միայն կոնկրետ ջանք չի գործադրվում այս ուղղությամբ, այլ՝ ընդհակառակը, այս քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողները, կարծես թե, բանակցում են տարածաշրջանի հազվագյուտ ժողովրդավարություններից մեկի կազմաքանդման պայմանների շուրջ՝ այն ամենավատ բռնապետություններից մեկի լծի տակ անցկացնելու համար։ Ի վերջո, կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումը կհանգեցնի նրա բնակիչների էթնիկ զտումներին և հայկական քաղաքակրթության բնօրրան պատմական մշակութային ժառանգության անհետացմանը։ Հայ ժողովրդի պատմությունը՝ Ցեղասպանությունից առաջ և հետո, մեզ ցույց է տվել դրա բազմաթիվ օրինակներ։ Կեղծ կարճաժամկետ առևտրային շահերի քողի տակ նույնքան բացահայտ և անփութորեն խրախուսելով ամենաթողությունն ու բռնությունը՝ մենք հող ենք պատրաստում տարատեսակ սանձարձակությունների համար։

Ուստի կոչ ենք անում Բելգիային, նրա գործընկերներին և ընթացող քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողներին՝ չտրվել բռնապետությունների շանտաժին և սակարկությանը, այլ վերանայել իրենց ներկայիս դիրքորոշումը և լիովին ձեռնամուխ լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում խաղաղ, անվտանգ և ազատ ապրելու իրավունքի գործին։ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, չեն ազատի բանակցությունների գործընթացում անմիջականորեն ներգրավված միջազգային հանրությանը և Եվրոպային այն մոտալուտ ողբերգությունից, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։

Ռոբերտ Ունուսյան

Բելգիայի հայերի Կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ

Նիկոլ Փաշինեանին

Վերջին շրջանին Հայաստան-Ատրպէյճան իրերայաջորդ քաղաքական հանդիպումներու լոյսին տակ կատարուող զարգացումները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում կը յառաջացնեն իւրաքանչիւր հայ անհատի մօտ, որ խորապէս մտահոգուած է Արցախի Հանրապետութեան շուրջ քննարկումներով։

Երկուշաբթի՝ մայիս 22-ին, լրագրողներու հետ հանդիպման ժամանակ Ձեր արտայայտութիւնը, թէ՝ Հայաստան կը ճանչնայ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը 86.600 քառակուսի կիլոմեթրի սահմանումով, կը բացայայտէ Արցախի ժողովուրդի կամքի եւ իրաւունքի լրիւ անտեսումի Ձեր մտադրութիւնը։ Արցախի ժողովուրդը իր կամքը արտայայտած է 1991-ի դեկտեմբեր 10-ի հանրաքուէով, եւ համաժողովրդային կեցուածքով՝ համաձայն ՄԱԿ-ի որդէգրած ազգային ինքնորոշման սկզբունքներուն, եւ որեւէ իշխանութիւն իրաւասու չէ զայն վտանգի տակ առնելու կամ բեկանելու։ Որեւէ կոշտ ու անիրաւ ձեւակերպում, որ նկատի չ’առներ Արցախի հերոսական ժողովուրդի կամքն ու ինքնորոշման իրաւունքը, միաժամանակ կը խախտէ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակագրի եւ երկրի Սահմանադրութիւնը։

Այս նամակով կը փոխանցենք մեր համայնքի հաւաքական վրդովմունքը Արցախի հարցի շուրջ Ձեր վտանգաւոր կեցուածքի եւ դանդաղ ցեղասպանութեան դուռ բացող դիրքորոշման համար։

Ցեղասպանութենէն ետք Սփիւռքի մէջ ապրող սերունդներու հայկական ինքնութեան պահպանումն ու ապագան, ամբողջականօրէն կապուած են Հայ ժողովուրդի արդար պահանջատիրութեան հոլովոյթով, Հայաստանի եւ Արցախի մէջ ապրող մեր ժողովուրդի ազատութեան ու ապահովութեան իրաւունքներու պաշտպանութեամբ։ Այս պատճառներով է, որ Սփիւռքի հայութիւնը եւ այդ շարքին Միացեալ Թագաւորութեան մէջ ապրող հայութիւնը որեւէ պարագային երբէք չի կրնար հանդուրժել հայութեան իրաւունքներու ոտնահարումն ու շրջանցումը։

Արդեն բոլորիս պարզ է որ բռնապետ Ալիևը խաղաղութեան որեւէ մտայնութիւն չունի։ Ան սպառնացեր է ուժի միջոցով վերցնել տարածքներ վերջնագիր ներկայացնելով Արցախի իշխանություններուն, նշելով որ Արցախի խորհրդարանը պետք է լուծարուի, ինչպես նաեւ պետք է հրաժարական ներկայացնեն նախարարներն ու նախագահը, դիմում ներկայացնելով Ատրպէյճանի անցագրի ձեռքբերմանը: Միայն այս քայլերէն ետք Ալիևը պիտի դիտարկէ Արցախի իշխանություններու համար համաներման հարցը քննարկելու հնարավորութիւնը:

Որեւէ զիճում Հայաստանի կողմէ փաստօրէն հետեւանք կունենայ յաւելեալ պահանջներու եւ սպառնալիքներու։

Կը յորդորենք Ձեզ՝ հրաժարուիլ պարտուողական մտայնութիւնէն եւ անորմէ բխող կործանարար քայլերէն, համազգային մարտահրաւէրներու յաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիւ լուծումներ։

Պարտք կ’զգանք նշելու՝, որպէս Միացեալ Թագաւորութեան հայ Համայնք՝, հաստատակամ կը մնանք Արցախի հերոսական ժողովուրդի կողքին՝ իր հայրենիքին մէջ ապրելու ու խաղաղ արարելու իրաւունքն ու կամքը պաշտպանելով։ Այս իրաւունքները անտեսելու կամ մերժելու միտուած որեւէ նկրտում կտրուկ մերժելի է։

Հայրենիքի սիրով եւ զօրացմանը աջակցելու պատրաստակամութեամբ՝

Միացեալ Թագաւորութեան եւ Իրլանդայի թեմ

Միացեալ Թագաւորութեան Հայ Համայնքային խորհուրդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan