Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
25
Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին

«Եթե ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է, ապա Արարատ Միրզոյանը կտրականապես կժխտեր Թուրքիայի նախագահի խոսքերը». «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյան

«Չի կարելի մեղադրել Էրդողանին, երբ քո վարչապետ կոչեցյալը Շուշին համարում է «դժգույն, դժբախտ, ադրբեջանական քաղաք». Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյանը:

Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը բխում է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից: Թեհրանի դիրքորոշումը տխրեցնում է Բաքվին և Անկարային: Իրականում իրավիճակը պետք է անհանգստություն պատճառի նաև Իրանին»,-նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ երկաթուղային բեռների փոխադրման տուրքերը «շատ, շատ բարձր են»։ «Հուսով եմ, որ այս խնդիրը (մեկ վագոնի փոխադրման տուրքը) շուտով կլուծվի։ Տարածաշրջանային հաղորդակցություններին առնչվող հարցերին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, և հնարավոր կլինի բացել Պեկին-Լոնդոն երթուղին»,-ասել է Էրդողանը։ Ստացվում է, հայկական կողմը համաձայնվել է միջանցքի հանձնմանը, մինչդեռ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, թե՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, թե՛ ՔՊ-ական պատգամավորները՝ հղում անելով վերջիններից, հայտարարում են, որ միջանցքի թեման մեզ համար փակված է, քանի որ ՀՀ ինքնիշխանությունից որեւէ միլիմետր զիջելու մասին խոսք լինել չի կարող: Ո՞վ է բառախաղով զբաղված:

-Ցավոք, ես ավելի հակված եմ հավատալ Թուրքիայի նախագահի խոսքերին, քան Հայաստանի պաշտոնյաների «հավաստիացումներին»։ Այն, ինչ ասվել է Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից վերջին տարիներին և ինչ իրականում կատարվել է, բացարձակապես միմյանց հետ կապ չունեն։ Ինչ վերաբերում է այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քպ-ական պատգամավորների խոսքերին, ապա նրանք ընդամենը թութակի նման կրկնում են շեֆի խոսքերը՝ այսօր այսպես, վաղը, եթե այդպես է պետք՝ ճիշտ հակառակը։ Այժմ, ըստ էության։ Նախ, իրականում ավելի շատ կարևոր, մեզ առնչվող տեղեկություններ մենք ստանում ենք Թուրքիայից և Ադրբեջանից, քան Հայաստանից։ Հիշենք, որ Թուրքիայի նախագահն ասաց, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետին խնդրել էր, իրեն տեղեկացնել, որ երազում է հանդիպել նրա հետ։ Նման այլ դեպքեր էլի են եղել։

Երկրորդ․ 2021թ․ մարտի 12-ին, նույն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում, իրեն քաղաքագետ հռչակած, Ստեփան Գրիգորյանը կողմ է արտահայտվում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին։ Ստեփան Գրիգորյանն առանց ունենալու վարչապետ կոչեցյալի համաձայնությունը, չէր համարձակվի նման բան իրեն թույլ տալ։ Հիշեցնեմ, որ այդ հարցազրույցից հետո նա ջերմ ընդունելության արժանացավ վարչապետ կոչեցյալի կողմից։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ դեռևս 2001թ․ «Հայկական ժամանակ» թերթում, որի խմբագիրն այժմ վարչապետ կոչեցյալն է, «Մենք ու մեր շահերը» հոդվածն ամբողջությամբ նվիրված է «Զանգեզուրյան միջանցքին»։ Հոդվածագիր-խմբագիրը, հիացմունքով է գրում այդ միջանցքի մասին։ Ի դեպ, պարզ է, որ առանց Արցախն Ադրբեջանին հանձնելու, անիմաստ էր խոսել միջանցքի մասին։ Այսինքն, կարելի է եզրակացնել, որ դեռևս 2001թ․ խմբագիր-քաղաքական գործիչն ունեցել է այն ծրագրերը, որոնք սկսեց իրականացնել 2018թ․ հետո։ Հարց է ծագում, պատահակա՞ն է արդյոք այդ դեռևս խմբագրի և Ադրբեջան-Թուրքիա ծրագրերի համընկնումը։ Արձանագրենք նաև, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար, Սյունիքն ունի շատ ավելի կարևոր ռազմավարական նշանակություն՝ պանթյուրքական ծրագիրն իրականացնելու համար, քան Արցախը։ Իհարկե, սա չի նշանակում, որ նրանք պատրաստ են փոխանակել Արցախը Սյունիքով։ Ո՛չ, նրանք, ի տարբերություն մեզ՝ հայերիս, ունեն նպատակ, այն է՝ գրավել և՛ Արցախը, և՛ Սյունիքը, և՛ ողջ Հայաստանը։ Ամփոփենք, ինչպես վարչապետ կոչեցյալը բոռում էր՝ «Սա Հայաստան է և վերջ», հետո հրաժարվեց Արցախից, թշնամուն նվիրեց Գորիս-Կապան մայրուղին և այլ տարածքներ, այնպես էլ այսօր, նրա ասած «ինքնիշխան տարածք, կարմիր գծեր» արտահայտությունները կոպեկի արժեք չունեն։ Նա հետևողականորեն իրականացնում է իր խոստումը՝ տված ․․․առնվազն 2001 թվականից։ Միջանցքը հանձնելիս վարչապետ կոչեցյալն ու նրա հպատակները կխոսեն դրանով խաղաղության հասնելու մասին և կմեղադրեն Ռուսաստանին։ Իմ կարծիքով, վարչապետ կոչեցյալի այդ ծրագրերին ծանոթ են միայն արտգործնախարարը, ԱԽՔ քարտուղարն ու ԱԺ փոխխոսնակը։ Պատահական չէր, արտգործնախարարի խոսքը ԱԺ-ում, որտեղ նա, փաստորեն, չժխտեց Թուրքիայի նախագահի ասածները։ Եթե այն իսկապես կարմիր գիծ է, ապա արտգործնախարարը կտրականապես կժխտեր Թուրքիայի նախագահի խոսքերը։

րեկ Էրդողանը նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում, Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի կողմից բռնազավթված Շուշիում հյուպատոսություն բացել. սա ի՞նչ ակնարկ է՝ թե հայկական կողմի համար, առավել եվս, միջազգային հանրության:

-Սա հերթական ապտակն է հայ ժողովրդին։ Որքան ուզում ես քծնիր, գնա Հայոց ցեղասպանության հեղինակներից՝ Էնվեր փաշային հերոսացնող, Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, հրաժարվիր Արցախից, Արարատ լեռից, միևնույնն է, քեզ արհամարհելու են և ամեն քո զիջումն ընկալելով որպես թուլություն՝ նոր զիջումներ են պահանջելու։ Հիշենք, որ Շուշին Արցախի խորհրդանիշն է, և այնտեղ հյուպատոսություն բացելով՝ Թուրքիայի նախագահն ակնարկում է, որ Արցախի հարցը լուծված է։ Չի կարելի մեղադրել նրան, երբ քո վարչապետ կոչեցյալը Շուշին համարում է «դժգույն, դժբախտ, ադրբեջանական քաղաք» և հրաժարվում է Արցախից։

Մեզ հասնում է։

facebook sharing button

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>