Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
21
Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Պատերազմ Արցախում
Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք. Սուրբ և Անմահ Պատարագ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում «Ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը». Գեղամ Մանուկյանին պատասխանել են ԱԱԾ-ից՝ այս հիմնավորմամբ խմբագրվում է պատարագի տեքստը Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը

Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա․ Արմեն Աշոտյանը սոցհարցման արդյունքների մասին

Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես ՝ քաղաքական:
 
Եվ այսպես.
 
–Հայաստանի բնակչության մոտավորապես 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս:
Սա Նիկոլի ոչ լեգիտիմության հերթական ապացույցն է՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի կողմից գործադրվող հսկայական ջանքերի:
 
–Հարցվածների 86 %-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը:
 
–Կտրուկ իջել են ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված սպասումները:
Եթե հունվար ամսին հարցվածների մոտավորապես 68 %-ից ավելին ունեին դրական սպասումներ, ապա այս չորս ամիսների ընթացքում դրական սպասումներ ունեցող մարդկանց թիվն իջել է մինչև 44:
Նման կտրուկ անկումը պայմանավորված է ԵՄ առաքելության արդյունավետության ապացույցների բացակայությամբ, ակնհայտ քաղաքականացվածությամբ, որը երևում է լրահոսից և բարձրաստիճան չինովնիկների գնահատականներից և Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում գործուն արդյունքների չգոյությամբ:
 
–Հարցումն ապացուցում է, որ հայ ժողովուրդը չի կորցրել նաև իր բարոյական նկարագիրը:
Այսպես ՝
Հարցվածների 72 %-ն արդարացի չի համարում տիկին Գայանե Հակոբյանին կալանավորելու մասին որոշումը՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի գործադրած ջանքերի:
 
–Հարցվածների մոտավորապես 90 %-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնատեժն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը:
Կրկին ՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կողմից այդ հուշարձանի և հուշարձանը տեղադրելու փաստի նկատմամբ տիրաժավորված բացասական գնահատականների:
 
–Հարցումն ապացուցում է նաև, որ հայ հասարակությունը խորապես հիասթափված է 2018 թվականի «հեղափոխությունից»:
Եթե 2018-ին հարցվածների 91 %-ը պնդում էր, որ մասնակցել է «հեղափոխությանը», ապա հիմա իրենց մասնակցությունը խոստովանողների թիվն իջել է 34.7 %-ի:
 
–Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար իրական մահախոսական են տվյալները, որոնք ստացվել են՝ «որքանո՞վ է «թավշյա հեղափոխությունն» արդարացրել մարդկանց սպասումները» հարցի շրջանակներում:
Եթե 2018 թ.ի սեպտեմբերին հարցվածների 78 %-ն արդեն կարծում էր, որ սպասումները արդարացվել են, ապա հիմա՝ «սպասումներն արդարացվել են» պնդման կողմնակիցները ընդամենը 25 % են կազմում:
– Հարցումը եզրափակվում է Նիկոլ Փաշինյանի գործելաոճի գնահատմամբ:
* Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5 %-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8 %:
 
Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա:
Մնում է ՝ սոցհարցումներով արձանագրված հայ ժողովուրդի զայրույթը, դժգոհությունը եւ արժանապատվությունը վերածվի գործողությունների։
Եւ այստեղ, իհարկե, քաղաքական, մտավոր, հոգևոր վերանախավերն ունեն իրենց բաժին պարտականություններն ու պատասխանատվությունը:
 
ՀԳ. Gallup-ի հարցումն ամջողջությամբ կտեղադրեմ մեկնաբանություններում, հենց հասանելի լինի։
 
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan