Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)

«Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ

Հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել էր, թե իր տեղեկություններով՝ Տեղ համայնքում ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները, որոնք առաջ էին եկել, ինչ-որ հատվածներում հետ են գնացել։

«Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը պետք է լինեն համապատասխան կառույցները։

Գիտեմ, որ մերթ ընդ մերթ երկու կողմից իրականացվում են ինժեներական աշխատանքներ, մնացածը, թե ընթացքն ինչպես է, ինչպես է իրականացվում, բնականաբար, դա կոմպետենտ կառույցները պետք է ասեն։

Տեղ համայնքում այն տարածքները, որտեղ բնակիչները չեն կարողանում մուտք գործել, այս տարվա չիրացված ապրանքի համար կստանան աջակցություն, քանի որ վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից  առաջ է եկել Տեղ գյուղ։ Գիտեմ, որ ինչ-որ տեղերում հետ են գնացել, բայց թե կոնկրետ որ տեղերից, քանի մետր՝ տեղյակ չեմ, քանի որ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և իրենք ինձ չեն զեկուցում մանրամասների մասին։ Հետևաբար՝ ինչ էլ ասեն, պետք է ենթադրություն լինի։ Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից, սա միանշանակ դիրքորոշում է»,- ասել էր Ռոբերտ Ղուկասյանը։

Թերևս, տեղին է հիշեցնել, որ այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, երբևէ որևէ առնչություն չի ունեցել այդ մարզի հետ: Նախկինում  Գեղարքունիքի մարզի Կալավանի, Ճամբարակի համայնքապետարանների աշխատակից, իսկ  2019 թվականից՝ վարչապետի խորհրդական Ղուկասյանը մարզպետ է նշանակվել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2022-ի մարտին:

Ուստի մարզում առկա իրավիճակի մասին ավելի ստույգ տեղեկություն ստանալու համար 168.am-ը  դիմեց տեղաբնակներին: Մեզ հետ զրույցում Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասաց, որ ոչ մի ադրբեջանցի էլ Տեղ համայնքում որևէ կետից հետ չի գնացել։

«Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր, ոչ մի կետից ու դիրքերից ադրբեջանցիները հետ չեն գնացել, նույն տեղերում կանգնած են։ Ոչ մի մետր հետ չեն գնացել»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա դժվարացավ ասել, թե ինչու է մարզպետը  տեղեկություն տարածել, թե ադրբեջանական կողմը ինչ-որ հատվածներում հետ է գնացել։

«Բա հարցնեիք՝ ինչո՞ւ եք այնպիսի բաներ ասում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Բայց ես լսեցի, որ մարզպետն ասաց, որ պետք է հետ գնան, չգիտեմ՝ այդ մասին երբ է ասել»,- հավելեց նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մարզպետարան չի դիմելու փոխհատուցում ստանալու համար, քանի որ ադբեջանցիների առաջ գալու հետևանքով իր ցորենի դաշտը մնացել է նրանց հսկողության տակ։

«Եթե պետք է ցորենի փոխհատուցում տան, դա ինձ պետք չէ։ Արցախում մարդիկ այդքան տուն կորցրեցին, այդքան ապրուստ, փոխհատուցում տվե՞լ են, հայրենիք կորցրեցին՝ կարո՞ղ են փոխհատուցում տալ»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan