Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Քաղաքական պատվերի շրջանակներում ապօրինի կալանքների օրինակները կարելի է անվերջ շարունակել. Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է․

«Հաշվեհարդար լինելու միջոցները Այս իշխանությունները որպես պատժիչ գործիք հմտորեն կիրառում են երկու մեխանիզմ՝ կալանքը և ՀՀ-ից բացակայելու արգելքը /ՍԷԿՏ-ը փակելը/ ։ Ընդ-որում ոչ մի հիմնավորում, ոչ մի տրամաբանություն սրա համար պետք չէ. միայն ցանկություն և իջեցված հրահանգ։ Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, հաշվեհարդար լինելու միջոց, այլև՝ ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում էր, սպանության մեքենա։ Այս միջոցը Հայաստանում հասել է կատարելության։

Կալանքը որպես որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց՝ 2018-ից դարձավ խաղի կանոն։ Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ինչ արարքի համար են կալանավորում, որոնք են անազատության մեջ պահելու հիմքերը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։ Երեկ այդ մեխանիզմով դատարանը կրկին կալանավորեց զավակին 44-օրյա պատերազմում կորցրած Գայանե Հակոբյանին։ Դատավորը, ըստ էության, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ և կալանքի որոշում կայացրեց: Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումն էլ իր հերթին քաղաքական պատվերից զատ, նաև թշնամու ջրաղացին ջուր լցնել է հիշեցնում։ Խաչատուրովին պատժում են, և դրանով նաև իրենց հավատարմությունն են հաստատում թշնամի երկրին։

Քաղաքական պատվերի շրջանակներում ապօրինի կալանքների օրինակները կարելի է անվերջ շարունակել։ Շուրջ 5 տարի մեր աչքի առջև ընթացող պրոցեսներից կարելի է եզրահանգել, որ այս միջոցը կիրառվում է հատկապես այն գործերով, որոնք «ջուր» են և դատական քննության պրոցեսում քանդվելու են։ Այդ գործերով իրատեսական չէ ազատազրկումը։ Իսկ մինչ այդ մարդկանց պետք է պատժել։ Առանձին պատժի մեթոդ է՝ ՍԷԿՏ-ը փակելը։ Քաղաքական բազմաթիվ գործիչներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ զրկված են միջազգային պատվիրակությունների կազմում Հայաստանից բացակայելու և ՀՀ շահերը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունից։ Իսկ առանձին դեպքերում բացակայելու թույլտվություն ստանալու համար հսկայական ջանքեր են պահանջվում։ Քաղաքական գործիչներից շատերն ունեն տարիներով ձևավորված փորձ և կապեր միջազգային կառույցներում, խորհրդարաններում, քաղաքական խմբերում։ Բայց որպես պատիժ զրկված են երկրից բացակայելու հնարավորությունից։

Արմեն Աշոտյանի դեպքը դրա վառ օրինակն է։ Մարդուն ամիսներ շարունակ չեն թողնում անել իր աշխատանքը։ Բայց պատժելով ընդդիմախոսներին, ըստ էության, պատժում են նաև մեզ, մեր երկիրը. մենք զրկվում ենք կապերը, գիտելիքը, փորձը հօգուտ Հայաստանի օգտագործելու հնարավորությունից։ Ներքին պետական ինստիտուտները չեն կատարում իրենց՝ օրենքով սահմանված գործառույթները և ամբողջությամբ մտել են քաղաքական պատվերի տակ։ Այս պահին չկա նաև միջազգային պատշաճ արձագանք և ճնշում։ Այս պայմաններում շատ կարևոր է պայքարը, չհանդուրժելը։ Բայց այստեղ նույնպես պարբերաբար անհասկանալի խոչընդոտներ են առաջանում։

Օրինակ. մեծ թափ էր ստանում Գ. Խաչատուրովի պաշտպանությունը։ Հնչեցին շատ հետաքրքիր գաղափարներ, որով կարելի էր լուրջ պրոցես սկսել։ Շարունակություն՝ չկա։ Նույնը Գայանե Հակոբյանի դեպքում. այս հարցը կոնսոլիդացրել էր բոլորին՝ անկախ քաղաքական և այլ տարբերություններից։ Ու պայքարը մարդկայնորեն միավորել էր շատերին. և ի՞նչ՝ դարձյալ անհասկանալի վիճակ։ Ինչո՞ւ եմ սա ասում. Դեռ մի որոշ ժամանակ միջազգային համակարգերը աչք են փակելու ամեն ինչի վրա, իշխանությունները դրական փոփոխություն սպասելը անիմաստ է։ Մնում է պայքարը, գրագետ ու ազնիվ պայքարը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan