Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Պատերազմ Արցախում
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է

Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնական են․ Ստանիսլավ Տարասով

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ԼՂ կարգավիճակի հարցում պաշտոնական Երևանի մոտեցումները չեն փոխվել պատերազմից հետո, Հայաստանն իրեն քիչ-քիչ հեռացրել է այս հարցից, որի վերջնակետն այն էր, որ ՀՀ իշխանությունները հստակ հայտարարեցին, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։

Նա նաև հիշեցրեց, որ Բաքուն երկար ժամանակ աշխատում էր, որ այն, ինչ հրապարակային չի հայտարարվում ՀՀ իշխանությունների կողմից, սակայն ենթադրվում է, հայտարարվի ուղիղ ձևով, որպեսզի տարընթերցումներ չլինեն։ Ըստ վերլուծաբանի, եթե Երևանը մանդատ չէր ստացել, ու դիրքորոշումը դա էր, ապա ճանաչել նման ձևաչափով ու նման հստակեցումներով տեղին չէր։

«Սակայն այդ ճանաչումից ինչո՞ւ չզարմացանք, քանի որ մինչ այդ այնքան հայտարարություններ էին արվել՝ սկսած նշաձողի իջեցումից, նրանից, որ պատասխանատուն այլևս Ռուսաստանն է, Հայաստանը որևէ իրավասություն ու անելիք չունի, միևնույն ժամանակ՝ կա նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ևս, որը Երևանն իրականացրել է, և դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Լեռնային Ղարաբաղին։ Ուստի այս հակասական հայտարարությունները մեկնաբանելու իմաստ այլևս չկա։ Կա իրականություն, որ կա՛մ Բաքուն կհամաձայնի ինչ-որ կերպ բանակցել ԼՂ հայության հետ, կա՛մ ճնշումների ալիք կսկսի։ Այստեղ մեծ բան է կախված՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Արևմուտքից։ Թեև Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում լիովին նույնական են»,-ասաց Տարասովը։

Նրա խոսքով, խաղաղության համաձայնագիրը մինչև տարեվերջ ստորագրելու հնարավորություններ կան։

«Սակայն, որքան կան հնարավորություններ, այնպես էլ վտանգներ ու սպառնալիքներ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով։ Հստակ է, որ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի ծրագիր, որի գլխավոր նպատակը Ռուսաստանն է, Ռուսաստանին վարկաբեկելը, դուրս մղելը ռեգիոնից։ Թե որքանով դա կստացվի, շատ բարդ է ասել, քանի որ Ուկրաինայում իրադարձությունները նոր թափով են շարունակվում, և Ռուսաստանին այս մեկ ճակատն արդեն իսկ բավական է։ Դիմակայության երկրորդ ճակատ, բնականաբար, կցանկանան բացել, և ոչ միայն՝ երկրորդ, նաև երրորդ, իսկ Ռուսաստանը դրանից խուսափում է, որն էլ կմեկնաբանվի՝ որպես թուլություն, սակայն դա իրավիճակային ռազմավարություն է։ Բացի Արևմուտքից, Ռուսաստանի համար էական էր Էրդողանի վերընտրությունը, ով մեծացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում պատերազմից հետո։

Ակնհայտ է, որ Ռուսաստանի հարավկովկասյան նահանջով ճանապարհ է բացվում ռեգիոնալ այլ խաղացողների համար, որոնք թշնամական չեն տրամադրված Ռուսաստանի հանդեպ, և դա այս պայմաններում բնական է Ռուսաստանի համար, խոսքը թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի մասին է։ Ռուսաստանի համար կարևորն Էրդողանի հայտարարություններն են, որ հակառուսական սանկցիաներ չեն լինելու, և Թուրքիայի քաղաքականությունը, որը նոր երանգներ կարող է ստանալ Հարավային Կովկասում»,-ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan