Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
25
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Պատերազմ Արցախում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները

Ադրբեջանը մեծ թափով զինվում է․ իսկ ի՞նչ է գնել Հայաստանը, բացի ուղղաթիռից․ «Կարճ ասած». Տեսանյութ

Արդեն երկու տարի է՝ մեզ համոզում են, իբր գնում են խաղաղության։ Ամեն քայլի դիմեցին, որ մնան իշխանության՝ այդ խաղաղությունը բերելու համար։ 2 տարվա ժամանակագությունը ցույց տվեց, որ խոսքերով ոչ մի խաղաղություն էլ չեղավ ու չի լինում։ Խաղաղության երկու ճանապարհ կա՝ հմուտ դիվանագիտություն և ռազմական բալանս։ Եվ կատարյալ է, երբ այդ երկուսն առկա են միաժամանակ։ Կարծում եմ՝ ավելորդ է ասելը, որ հմուտ դիվանագիտության մասին խոսք չկա։ Հայաստանի դիվանագիտությունը խայտառակ վատ է ամբողջ աշխարհի մասշտաբով․ նման երկրորդը չեք գտնի։ Հայաստանի դիվանագիտությունը էն կարգի ծանր վիճակում է, որ խայտառակ ձախողվեց ու բերեց պատերազմի, որից հետո էլի ձախողվեց ու ինչը չէր զիջել պատերազմով, հիմա զիջում է այդ դիվանագիտություն կոչվածով ու վերջը չի երևում։ Այն ամենը, որը պետք է պահեին, որոշեցին զիջել, բայց անգամ սակարկման, փոխզիջման թեմա չդարձրին։ Արցախի հանձնումը դավաճանություն է բոլոր պարագաներում, որ ձևով էլ վերլուծես՝ դավաճանություն է։ Բայց անգամ Արցախը հանձնելուց, հանձնում են ոչ թե սակարկելով, տեղը մի բան ստանալով, այլ հանձնում են ամենասկզբից։ Ասում են արի բանակցենք, բայց բանակցությունները Արցախի մասին չէ, Արցախը տալիս եմ, այլ խաղաղության պայմանագրի մասին է։ Ու Ալիևն արդեն նոր պահանջներ է դնում ամեն անգամ՝ 7-8 գյուղ եմ ուզում, միջանցք եմ ուզում, ուզում եմ ադրբեջանցիները գան Երևանում ապրեն, որովհետև մի քիչ շատ միատարր եք և այլն։ Իսկ արցախցիներն էլ հենց չհանձնվեն, հատուկ գործողություն կանեմ։

Լավ, դիվանագիտությունդ զրո է, իսկ ինչ վիճակում է սպառազինությունդ, ռազմական բալանսը թշնամու հետ․ ունե՞ս էն ռազմական բալանսը, որը կստիպի թշնամուն պատերազմ չսկսել, իսկ սկսելու պարագայում էլ, որ ամեն օր չնահանջես, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Արդյո՞ք կառավարությունը զինում է բանակը։ Շեշտեմ՝ Ադրբեջանը զինվում է ամենօրյա կտրվածքով, զինվոմ է թաքուն ու բացահայտ, չի թաքցնում, որ ռազմական նպատակներ ունի Արցախի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ։ Օրերս հայտարարվեց, որ չնայած բյուջեի այս տարվա հատկացումներին, Ադրբեջանը մի հատ որոշել է 650 մլն դոլար տա ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար, 600 մլն դոլար էլ տալիս է պաշտպանական նշանակության միջոցառումների համար։ Ադրբեջանը կնքել է զենքի մասին բազմաթիվ պայմանագրեր, Իսրայելի հետ միայն օրերս երկու անգամ սպառազինությամբ համալրելու հայտարարություն եղավ բարձր մակարդակով։ Ու սա դեռ ամենը չէ։ 44-օրյա պատերազմի ընթացքում միլիարդավոր դոլարների զենք է Ադրբեջանը վերցրել, գողացել, առգրավել ու նվեր ստացել Հայաստանից ու Ղարաբաղից։ Իրենք ցուցադրում էին մեզանից վերցրած ռազմական ավարը․ չօգտագործված զենքեր էին։ Դրանով վերազինել են իրենց բանակը, թարմացրել են, պակասն են լրացրել, պահեստավորել են։ Էդ զենքերը նվիրատվություն էինք ստացել, գնել էինք վարկով, հարկատուների հաշվին առել էին, էժան գնով ձեռք էին բերել ռազմավարական դաշնակցից։ Էդ սաղ հանձնել եք թշնամուն, ու դրան գումարած՝ ոլի զինվում է։

Դո՞ւք ինչ եք անում։ Դիվանագիտություն չունեք, հասկացանք, իսկ զենք առնում ե՞ք։ Հայաստանը զենք ձեռք բերելու գործընթացը արել է բացահայտ։ Ու բացահայտ հայտարարել է վարչապետի մակարդակով, որ մեզ զենք չեն վաճառում։ Ես ուրախ կլինեի, եթե ասեինք Հայաստանը զինվում է, բայց թաքուն, որովհետև սպառազինության թեման ազգային անվտանգության թեմա է, չեն ուզում բարձրաձայնել։ Բայց Հայաստանը ղեկավարող անձը ի տես ամբողջ աշխարհի և ի տես մեր թշնամիների հայտարարել է՝ Հայաստանը չի զինվում։ Ազգային ժողովում Փաշինյանն ասաց՝ ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին։ Ասաց՝ կան երկրներ, որ պատրաստ են զենք վաճառել, բայց չեն կարողանում, որովհետև ուրիշ երկրների սրտով չէ։ Եվ ասաց կան երկրներ, որոնք ուզում են զենք վաճառել, բայց չունեն, որ վաճառեն։ Նաև Հայաստանը չունի ծով, որ զենք բերի։ Հաջորդ անգամ ասում է՝ Հայաստանը այլ երկրներից զենք չի գնել, որովհետև ՀԱՊԿ-ին ենք անդամակցում, իսկ Ռուսաստանին էլ փողը տվել ենք զենք չեն տալիս։ Ի՞նչ է սա նշանակում, նշանակում է, որ չեն կարողանում զինել։ 2022 թվականին կառավարության նիստերից մեկում Փաշինյանը հայտարարում է՝ Ադրբեջանը կարողանում է ազդել այլ պետությունների վրա, որ մեզ զենք չվաճառեն։ Կրկնում եմ՝ սրանք փաստեր են, հայտարարություններ այն մասին, որ իրենք անկարող են զենք ձեռք բերել, քաղաքական խնդիր է դարձել զենք բերելը։ Բայց այնպես չէ, թե ոչինչ ձեռք չեն բերել։ Կառավարության ծրագրի կատարողականում գրել են, որ 4 ուղղաթիռ են բերել։ Պատերազմից առաջ էլ բերել են բոլորովին ոչ պիտանի զենքեր, որի շուրջ դատական գործընթաց է գնում, բերել են ոչ նպատակային զենքեր, բերել են գերթանկարժեք ու ժամանակակից ինքնաթիռներ, որոնք պետք չեկան ոչ միայն այն պատճառով, որ հրթիռ չկար, այլև նրա համար, որ դա հարձակողական զենք էր, իսկ սրանք ուզում էին ոչ թե հարձակվել, այլ պաշտպանվել ու դա գրված է կառավարության ծրագրում։ Մի հատ լուր շրջանառեցին մամուլով, թե Հնդկաստանը զենք է ծախելու մեզ, էն էլ հարյուր տեղով հերքեցին։ Նիկոլի Արծրունն ասաց՝ դե հո դա սուպերմարկետ չէ, որ գնաս գնես, դա լուրջ քաղաքական խնդիր է։

Շեշտեմ, զենք ձեռք չեն բերում նաև նրա համար, որ ոչ թշնամին նեղվի, ոչ Բրյուսելը։ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է՝ Ադրբեջանը խաբում է, թե մենք Իրանից անօդաչու ենք ձեռք բերում, որպեսզի Եվրամիության հետ մեր հարաբերությունները վատանան։ Չէ, Բրյուսել, դա սուտ է, զենք չենք առնում Իրանից։ Նա բանակը չի զինում, որ Արևմուտքը չնեղվի։ Սրանք հայտարարում են, թե Հայաստանում գտնվող ռուսական զորքը սպառնալիք է, թշնամին տեսնում է, որ զինված մարդիկ կան։ Նիկոլենք ասում են՝ անգամ մի խոսեք Մասիս սարի մասին, որ թուրքը չմտածի տարածքային պահանջ ունենք ու չհարձակվի։

Ժողովուրդ ջան, ես կարող եմ ժամերով պատմել այն մասին, թե ինչքան զենք են բերել Հայաստան նախկինում, բայց դա պատմելու իմաստը չկա։ Երկրորդ նախագահը պատերազմի ավարտից ի վեր ասում էր՝ հնարավոր է վերականգնել կորցրած բալանսը, Նիկոլենք ժողովրդին ասում էին՝ այ տեսեք, Քոչարյանը պատերազմ է ուզում, չզինվենք, որ մտածեն թույլ ենք, զենք ու զորք չունենք, մեզ բան չասեն։ Քոչարյանը պատերզմի համար չէր վերականգնում, այլ՝ խաղաղություն պարտադրելու համար։

Կարճ ասած՝ խաղաղությունը խոսքերով չի կարող լինել։ 1994 թվականից հետո, մինչև Նիկոլի գալը, հարաբերական խաղաղություն էր, քանի որ կար դիվանագիտություն և ռազմական հավասարակշռություն։ Այսօրվա դիվանագիտությունը սրան-նրան ֆռացնելու փորձեր են, իսկ զինվելու փորձերն ավարտվում են անհաջողությամբ։ Իսկ թշնամին մեծ թափով զինվում է։ Տեսնես ո՞ւմ համար։ Թուրքիայի վրա է ուզում հարձակվի՞, Ռուսաստանի ու Վրաստանի վրա՞, Իսրայելի կամ Իրանի վրա՞, թե՞ միամիտ հայ ժողովրդի, որ ամեն վայրկյան սպասում է, թե հեսա իրեն խաղաղություն է բերելու մի մարդ, որի անունը հենց ինքը՝ ժողովուրդը դրել է խեղճ հարիֆ։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>