Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն
19
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԱԱԾ–ն եպիսկոպոսներին մեկ սպրինտերով հեռացրեց Մայր Աթոռի տարածքից Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Աթոռի բակում հազարավոր մարդիկ վանկարկում են՝ «Վեհափառ» Անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են եկեղեցին քանդողներին․ Տեր Հովնան Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Սրբազան պայքարի գործով քաղբանտարկյալներին ոստիկանները չեն հասցրել բերել դատարան՝ գործուղվել են Էջմիածին. նիստը հետաձգվել է Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Ո՞ւմ է կաթողիկոսը հեռացրել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են անունները Վեհափառ Հայրապետը՝ Վեհարանի տարածքում Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ Փաշինյանական ոստիկանները զավթել են Մայր Տաճարի շրջակայքը Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Մայր Աթոռի մոտ, ըստ երևույթին հայերի նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու համա՞ր Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր․ «Կարճ ասած» Վեհափառը դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը․ հայտարարություն Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին Ալեն Սիմոնյան VS Հայկ Սարգսյան (տեսանյութ)

Սիրիական հրետանու անգերազանցելի գեներալը

ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ՇԱՐՔ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր ֆեյսբուքյան և «Անտեսանելի ճակատի մարտիկներ» էջերով նախաձեռնում է տարբեր երկրների անվտանգային համակարգերում ծառայած հայազգի ականավոր զավակների վերաբերյալ շարք: Խնդիրը ոչ միայն նրանց հնարավոր մոռացության վտանգից հեռու պահելն է, այլև այն մեծ վաստակը ներկայացնելը, որ նրանք ունեցել են իրենց ապաստան տված կամ հանգամանքների բերումով հայրենիք դարձած երկրների կայացման, զարգացման, մարտունակության ամրապնդման գործում:

 Այդ շարքից առաջին պատմությունը Արամ Կարամանուկյանի մասին է:

ՍԻՐԻԱԿԱՆ ՀՐԵՏԱՆՈՒ ԱՆԳԵՐԱԶԱՆՑ ԳԵՆԵՐԱԼԸ

Սիրիայի ռազմական պատմության մեջ ոսկե տառերով է գրված Արամ Հակոբի Կարամանուկյանի (արևմտահայերեն՝ Գարամանուկյան) անունը։ Ռազմական, քաղաքական այս երևելի գործիչը ծնվել է 1910թ․ մայիսի 10-ին, Այնթափում (Օսմանյան կայսրության Հալեպի վիլայեթ, Այնթափի սանջակ)։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Ադենական, այնուհետ Հալեպի Հայկազյան վարժարանում։ 

Սիրիական բանակի ստեղծման և կայացման գործում մեծ ավանդ ունեցած ապագա գեներալ-լեյտենանտի զինվորական գործունեության մի ամբողջ փոթորկուն ժամանակաշրջան է 1932-1958 թվականների միջև ընկած հատվածը։ 1934-ին ավարտելով Դամասկոսի զինվորական վարժարանի հրետանու բաժինը՝ 1935-1937 թվականներին ծառայել է Բեյրութում, ապա, մասնագիտության մեջ կատարելագործելու նպատակով, մեկնում է Ֆրանսիա (1938-1939)։

 Բարձրագույն զինվորական կրթությունը ստացել է Փարիզի զինվորական բարձրագույն ակադեմիայում, որն ավարտելուց հետո (1945), զինվորական աստիճանի անմիջական բարձրացումով, նրան արվել է ֆրանսիական բանակում մնալու առաջարկ։ Սակայն այն որքան էլ գայթակղիչ ու հեռանկարային, մեր հայրենակիցն իր պարտքն է համարել Սիրիա վերադառնալն ու գիտելիքները երկրի բանակաշինության գործին ծառայեցնելը։ Արամ Կարամանուկյանը 1949-1957 թվականներին, ամբողջ 9-ը տարի, գլխավորել է սիրիական բանակի հրետանին, եղել բանակային այս կառույցի անփոփոխ գլխավոր հրամանատարը։

Մեծ է նրա մասնակցությունն ու դերակատարությունը 1948 թվականի արաբաիսրայելական պատերազմին, այնքան ծանրակշիռ, որ իսրայելական բանակի հրամանատարությունը խոշոր պարգևատրում է խոստացել նրան, ով կսպանի կամ գերի կվերցնի Սիրիայի արաբական բանակի հրետանային գնդի հայազգի հրամանատարին՝ վնասելով Գոլանի ռազմավարական բարձունքներին ամրացած, իսրայելական ուժերի համար անանցանելի դարձած հրետանային կարամանուկյանական համակարգը։

Այդ նրա` Արամ Կարամանուկյանի ղեկավարությամբ էր, որ սիրիական բանակի հրետանին դարձավ երկրի պաշտպանական համակարգի հանգուցային մասը, ստացավ այնպիսի կշիռ ու կարևորություն, որ իսրայելական բանակի գեներալներից մեկին ստիպեց բարձրաձայնել՝ իսրայելական բանակն անպարտելի է, իրենք չեն երկյուղում արաբական զինված ուժերից՝ բացառությամբ սիրիական բանակի հրետանուց։

1956-ից գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրներ կրող հայորդին 1957 թվականից զինվորական կցորդ է նշանակվում ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատանը, իսկ 1961-ից Սիրիայի ազգային ժողովի պատգամավոր էր` միաժամանակ լինելով Սահմանադիր ժողովի անդամ։

Ողջ կյանքի ընթացքում Ա․ Կարամանուկյանն անհագուրդ սեր է ունեցել կրթության նկատմամբ։ Գիտելիքները մշտապես լրացնելու ծարավը նրան տարել է Սորբոնի հանրահայտ համալսարան, որտեղ և պաշտպանել է «Օտարները և զինվորական ծառայությունը» ուսումնասիրությունը՝ 1972-ին ստանալով իրավագիտության դոկտորի գիտական աստիճան։ 1978 թվականին այն լույս է տեսել առանձին գրքով, ֆրանսերենով։ Գրքի առանձին գլուխ, համալրված նորահայտ փաստաթղթերով ու նյութերով, նվիրվել է Հայկական լեգեոնի պատմությանը։

Ա․ Կարամանուկյանն ունեցած զինվորական ծառայությունների համար պարգևատրվել է Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Դրանց մեջ իր ուրույն տեղն ունի Ֆրանսիայի կառավարության շնորհած Պատվո լեգեոնի սպայի (Officier de la légion d’honneur) շքանշանը։ Հաշվի առնելով Սիրիային մատուցած նրա զինվորական ծառայությունները, ինչպես նաև ազգօգուտ գործունեությունը սիրիահայ գաղութում՝ պարգևատրվել է նաև Ներսես Շնորհալի և Կիլիկիո Մեծ Խաչի Ասպետ շքանշաններով։

Այս երևելի հայը մահկանացուն կնքել է 1996 թվականին, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում։ Սիրիայի հողի նկատմամբ մինչև վերջ պարտքը կատարած Արամ Կարամանուկյանը, որ հանգամանքների բերումով այդպես էլ կարոտ մնաց իր նախնյաց երկրին, մահվան վերջին շնչում կտակել էր մարմնական հանգիստ գտնել մայր հայրենիքում, ինչը նրա հետնորդները սրբորեն կատարեցին` աճյունի որոշ մաս հուղարկավորելով Երևանում: Ավաղ մահը եղավ նրան հայրենիք բերած ամենակարճ ճանապարհը: Ցավոք սա Արամ Կարամանուկյան դեմքով մի ողջ սերնդի բաժին հասած ճակատագիր էր:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan