Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ալիևի նախօրեին արված հայտարարությանը
Դիտել նաև
Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը
Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում լարված է. ՀԱՊԿ շտաբի պետ
Նովոսիբիրսկում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զnրավարժnւթյnւնները. Հայաստանը չի մասնակցում
Մարտի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
ԱԽ քարտուղարը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման կապակցությամբ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին: