Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Աննա Հակոբյանը թմրեցնում է, Նիկոլ Փաշինյանը՝ «կտրում» և հակառակը․ հայկական Բոնին ու Քլայդը

7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյան–Աննա Հակոբյան զույգը շատ ներդաշնակ է։ Իրենք իրար գտել են ու 100 տոկոսով իրար հասկանում են։

Փաշինյան–Հակոբյան զույգը համատեղ է գործում հանցանքը։ Սրանք Բոնի և Քլայդ հանրահայտ հանցավոր զույգին տվել անցել են բոլոր առումներով։ Եթե Բոնին ու Քլայդը թալանում էին բանկերը, խանութները, վարսավիրանոցները և իրենց հանցանքների ընթացքում սպանեցին մեկ տասնյակի հասնող ոստիկանների ու մի քանի քաղաքացիական անձանց, ապա Փաշինյան–Հակոբյան զույգի հարձակման թիրախում մի ամբողջ պետություն է, այն էլ՝ երկուսը։ Զոհերի մասով էլ գործ ունենք հազարների հետ։

Փաշինյանն ու Հակոբյանը հստակ դերաբաժանում ունեն։ Նրանք գործում են հանցավոր խմբերին ներհատուկ ոճով։ Նրանցից մեկը զոհին ներքաշում է խաղի մեջ, բթացնում զգոնությունը, կուտ տալիս, ֆռռացնում ու հետո երկուսով գցում են թակարդը։ Նրանք երկուսով են «կտրում» պետությունը։ Գործընթացի մեջ նաև ընտանիքի անդամներն են ներգրավված՝ աղջիկ, տղա, աներձագ և այլն։ Պետք եղած ժամանակ կարող են մեկն ու մեկին գցել հանրության բերանը, որպեսզի թեկուզ հայհոյանքներ ուտելու գնով նա շեղի մարդկանց ուշադրությունը բուն հանցագործությունից, ժամանակ շահի, որպեսզի մյուսները թռնեն ու մեջ–մեջ անեն գողոնը։

Հիմա Նիկոլի համար կարևորը հանցանքի վայրից ծլկելն է։ Ինքը հանձնել է Արցախը Ադրբեջանին ու վախենում է, որ եթե Հայաստանը մնա, ապա իրեն դրա համար դատելու են։ Դրա համար սկսել է սեփական կաշին փրկելու և գողոնը պահելու գործընթաց, որը ենթադրում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի վերացում։ Ինչպես որ հանցագործներն են իրենց հետևից այրում տարածքը, որպեսզի հետքերը վերացնեն, այնպես էլ Նիկոլն է իր հետևից ավերակ ուզում թողնել, որպեսզի հետքերը մաքրի։ Պետության կործանման վրա թողած ի՛ր մատնահետքերը։ Նա հանցագործների ոճով կեղծ մեղավորներ է նշանակել՝ նախկիններին ու ռուսներին։

Նիկոլն ուզում է հայաստանցիներին համոզել, որ Արցախը հանձնելը ՀՀ քաղաքացիների շահերից է բխում։ Ինքը շատ լավ գիտի, որ Ադրբեջանն ամբողջ Հայաստանն է ուզում ու երբեմն խոստովանում է այդ մասին, բայց նաև զուգահեռաբար բթացնում է ոմանց զգոնությունը, թե բա՝ պետք է թուրքերի հետ լեզու գտնել, քանզի Թուրքիան պոպուշ է, իսկ ռուսները՝ քըխ, Արցախը՝ քըխ։

Արցախն ինքը հանձնել է և ուզում է մարսել։ Մարսելու գործում իր վրա դերկատարում է վերցրել Աննա Հակոբյանը, ով փորձում է տարբեր ձևերով հիմնավորել հանձնելու ճշմարտացիությունը։ Երեկ նա Իսլանդիայի օրինակով ու կեղծ զուգահեռներով էր ուզում համոզել, որ ճիշտն Արցախը հանձնելն է, ճիշտը ռուս խաղաղապահներին ու ռուսական բազան Հայաստանից հեռացնելն է, ճիշտը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայություն անելն է։

Որպես փորձված «Բոնի» Աննա Հակոբյանը բնազդների վրա է աշխատում։ Զոհերին աչքով և ունքով հասկացնում է, որ իրենց պլանով բանակում այլևս ոչ մեկ չի ծառայելու։ Դրա համար էլ «պատահաբար» գրում է, որ Իսլանդիայում զինված ուժեր չկան։ Նաև կուտ է տալիս, թե բա՝ աշխարհի ամենաերջանիկ երկրներից է Իսլանդիան ու Հայաստանն էլ կարող է այդպիսին դառնալ, եթե գնա հայկական Բոնի ու Քլայդի ասած ճանապարհով, այն է՝ հանձնի Արցախը։

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց հավատացողներին էշի տեղ են դրել։ Ուզում են ասել, որ մեր պարտությունը՝ մեր հաղթանակն է, մեր ապագան հանձնվելու մեջ է, Հայաստանն էլ՝ աշխարհքաղաքական առուծախի առարկա ու դա շատ լավ է։

Աննա Հակոբյանն ապահովում է Նիկոլ Փաշինյանի հանցագործության քարոզչական քողածածկույթը, որպեսզի իրենք կարողանան մարսել գողոնն ու ծլկել հանցանքի վայրից։

Եթե այս ամենը հանդուրժվում է, ուրեմն մեր հանրային–պետական օրգանիզմը շատ լուրջ ախտահարվել է։

Հ․Գ․։ Փաստորեն, 2018–ին պողոսները փողոց էին փակում, որպեսզի Աննա Հակոբյանը պետության հաշվին աշխարհով մեկ պտտվի, Արարատ Միրզոյանը՝ դղյակի տեր դառնա, Սասուն Միքայելյանը շարունակի իր սասունությունը, Ալեն Սիմոնյանը դառնա ասֆալտի արքա, նիկոլական նեղ շրջապատը դառնա փողատեր, Նիկոլն էլ հազարավոր երեխեքի գնով Արցախ ու Հայաստան հանձնի՝ հանուն սեփական թալանի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan