Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով
Դիտել նաև
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Արցախի նախագահը հրավիրվել է հարցաքննության. փաստաբան
Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել
Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին
Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը»
Արցախում ներպետական ավտոճանապարհները հիմնականում երթևեկելի են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից: Փետրվարի 8-10-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։
Հանրապետության տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, բարձրադիր գոտիներում կլինեն մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս պահին ձյան թույլ տեղումներ են Ստեփանակերտ քաղաքում, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, լեռնային տեղանքներում։ Մյուս բոլոր շրջաններում ձնախառն անձրև է։
ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

