Աշխատում ենք շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. ԿԽՄԿ-ն՝ Լաչինի միջանցքի մասին
Դիտել նաև
Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում
Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին
Ադրբեջանը ծանուցել է ԿԽՄԿ-ին երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի էջում հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:
«Մենք աշխատում ենք Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության ու շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք օժանդակել ենք շտապ բուժօգնության կարիք ունեցող 60 պացիենտի անվտանգ տեղափոխումը»,-ասված է հաղորդագրությունում: ԿԽՄԿ-ից նշել են, որ նրանց թիմերը նաև բուժհաստատություններ են առաքել դեղորայք, մանկական կաթի փոշի և սնունդ:

