Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար փորձաքննություն է նշանակվել
Դիտել նաև
Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան
Զինվորական ծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու նախագծին երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տրվեց
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով
Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա
Հավանություն տրվեց զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու նախագծին
Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացնելու համար դատագենետիկական փորձաքննություն է նշանակվել, նույնականացման գործընթացը շարունակվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հունվարի 27–ին հաղորդել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող,այս պահի դրությամբ արդեն 2–ն են։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է:

