Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Սասուն Միքայելյան․ երկաթի վաճառականը և Վազգենին եռակի ուրացողը

«Մարմնիս մեջ քո քաշով երկաթ կա»,– հիստերիկաբար արձագանքեց Սասուն Միքայելյանը լրագրողի՝ Արցախի, Լաչինի միջանցքի ու Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված հարցադրումներին՝ ցանկանալով հիշեցնել, որ Ղարաբաղյան 1–ին պատերազմի ժամանակ նռնակի բեկորներ են հայտնվել իր մարմնի մեջ։

Սասունն այդ նռնակի երկաթե բեկորները շատ թանկ է վաճառել ու վաճառում հայ ժողովրդի վրա։ Նա այդ երկաթը վաճառել ու վաճառում է՝ դիմացը ստանալով սեփականություն, բիզնեսներ, փող, պատգամավորական մանդատ, պաշտոն։ Սասունը երկաթները վաճառելով նաև տղայի համար է պաշտոն ձեռք բերել։

Սասունն այն տղաներից էր, որ Ղարաբաղյան պատերազմի գնացին ցնցոտիներով ու հետո այդ գնալը դարձրեցին ազատ փոխարկելի ապրանք։ Ցնցոտիներով գնացին, ու հետո տեղական բդեշխներ դարձան։

Հենց սասունները վարկաբեկեցին Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, հայկական բանակը, հայ զինվորականներին։ Նիկոլ Փաշինյանը հենց սասուններին քննադատելով էր «աչոկներ» հավաքում պողոսների մոտ, թեև ինքն էլ լրատվական դաշտում էր սասունություն անում, այսինքն՝ իր ընդդիմադիր իմիջը վաճառում էր հայ ժողովրդի վրա՝ իշխանություններին քննադատելով ու նույն այդ իշխանություններից դրա դիմաց փող ու այլ բաներ ստանալով։

Հիմա Սասունը ԵԿՄ ղեկավար է աշխատում ու կրկին իր ոճի մեջ է՝ քծնում է օրվա իշխանությանը և ուրանում Վազգեն Սարգսյանին։ Թեև մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամի պես հանրությանը ներկայանում է որպես Վազգենի գաղափարների հետևորդ ու երեսպաշտոներն անընդհատ Վազգենին է մեջբերում։

Ինչպես Սասունը դավաճանեց Վազգեն Սարգսյանին

Ուրացում 1–ին

Երբ 1998–ին Վազգեն Սարգսյանը դեմ գնաց Լևոն Տեր–Պետրոսյանի հանձնողական ծրագրին ու հեռացրեց նրան իշխանությունից՝ Սասուն Միքայելյանը բռնեց ուժեղի կողմը, այսինքն՝ Վազգենի կողմը։ Բայց նույն Սասունը 2008–ին թռավ Սերժ Սարգսյանի ճամբարից ու նախագահական ընտրություններում պաշտպանեց Լևոն Տեր–Պետրոսյանին։ Այն Տեր–Պետրոսյանին, որի տեսակետները Ղարաբաղի հարցում չէին փոխվել։ Դա նշանակում է, որ 1998–ին Սասունը Վազգենի կողմն էր բռնել ոչ թե գաղափարական, այլ անձնական շահի նպատակահարմարությամբ։

Հետագա կյանքը ցույց տվեց, որ Ղարաբաղի թեման ու մարմնում առկա երկաթները Սասունի ու իր նմանների համար զուտ անձնական հարստացման ու իշխանական թիմում հայտնվելու միջոց են, այլ ոչ թե սկզբունքային հարց։

Ուրացում 2–րդ

Սասունը 2008–ին անցել էր Տեր–Պետրոսյանի կողմը, քանզի համոզված էր, որ նա է դառնալու նախագահ, դե ինքն էլ նախագահին կից ֆիդային կդառնար ու երկաթները ավելի թանկ գնով կծախեր ժողովրդի վրա։ 2008–ին Սասունը սխալ խաղադրույք կատարեց ու նրան կզացրած տարան մեկուսարան։ Ինչքան էլ «մարտի 1» կազմակերպեցին սասունենք, ինչքան էլ Նիկոլը 10 հոգու գլուխ կերավ, միևնույն է իշխանազավթումը չստացվեց։

Իշխանությունների հետ գործարքի արդյունքում Սասունը 2011–ին դուրս եկավ բանտից, սկսեց քծնել Սերժ Սարգսյանին ու թռավ Տեր–Պետրոսյանի թիմից, թե բա՝ Սերժն իմ մարտական ընկերն է, իսկ դա վեր է քաղաքական պատկանելությունից։

Սասունը քծնում էր Սարգսյանին, որպեսզի Հրազդանի քաղաքապետ դառնա, բայց չդարձավ։

2018–ի հայտնի իրադարձությունների սկզբում Սասունը կամուկացի մեջ էր՝ հա՛մ Նիկոլի հետ էր, հա՛մ այդքան էլ ակտիվ չէր մերժում Սերժին՝ այն հաշվարկով, որ եթե իշխանափոխությունը տեղի չունենա, ինքը Սերժ Սարգսյանին քծնելու և հերթական անգամ թիմակիցներին քցելու հնարավորություն ունենա։

2018–ին եղավ իշխանափոխություն և Սասունը դարձավ թունդ հեղափոխական։ Նա շատ արագ որսաց Նիկոլ Փաշինյանի սրտի ուզածը՝ հայտարարելով, որ «թավշյա» կոչված հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Ղարաբաղյան ազատամարտը։ Այդպիսով նա 2–րդ անգամ ուրացավ Վազգեն Սարգսյանին ու ցույց տվեց իր բազմերեսանի դեմքը։

Ուրացում 3–րդ

Սասունը 3–րդ անգամ ուրացավ Վազգենին այս տարվա հունվարի 28–ին՝ բանակի օրը։ Նա կրկին Նիկոլին քծնելու և ընթացիկ կոնյունկտուրան որսալու շրջանակներում հայտարարեց, որ ռուսներն են մեղավոր Լաչինի միջանցքի փակման համար և հայ–ռուսական հարաբերություններին վնասող պրոթուրքական հայտարարություններ արեց Եռաբլուրում։ Սա կրկին ուրացում էր, քանզի Վազգեն Սարգսյանը հայտնի է որպես հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացման ջատագով։

Սասունը Վազգենի անունը տալով պարզապես իր արածներն է ուզում լեգիտիմացնել ու իր նյութապաշտությանը, իշխանասիրությանը գաղափարական տեսք տալ։ Բայց դե երկաթի վաճառականը մնում է երկաթի վաճառական։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ահա այսպիսի անհայրենիք պատեհապաշտներից է կազմված ու իշխանափոխությունից հետո նաև սասունները, Մելքոնյան Գագիկի ու իրենց նմանների ձեռքը բռնած, պետք է նետվեն աղբանոց՝ իրենց երկաթների հետ միասին։ Հերիք է ինչքան երկաթները ծախեցին ժողովրդի վրա ու նույն այդ ժողովրդին հարստահարեցին։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan