Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի․ Արմեն Գեւորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել «Եվրոպայի խորհրդի ռեյկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ:

«Պարո՛ն նախագահ,

Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում նկատելի է, որ մեր քաղաքացիները Եվրոպայի խորհրդից որեւէ էական ակնկալիք չունեն:

Առաջարկում եմ միասին մտորել` ինչո՞ւ ենք հայտնվել այս իրավիճակում: Իմ գնահատմամբ պատճառը մասամբ այն է, որ Եվրոպայի խորհուրդը, որը նախատեսված է լինելու իսկական ժողովրդավարական արժեքների եւ ազատությունների բաստիոն, սկսել է հանդուրժել իր անդամներից ոմանց որոշակի փոխակերպումը հիբրիդային, ճնշող ռեժիմների: Նման պետություններում մենք ականատես ենք լինում քաղաքական հետապնդումների եւ ընտրությունների միջոցով, այսպես կոչված, օրինական քաղաքական մրցակցության, իսկ ժողովրդավարական կառավարումն էլ վերածվել է մեծամասնության դիկտատուրայի: Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի: Ի դեպ, այս պետությունների սովորական ցանկը հեշտությամբ կարելի է գտնել «Economist»-ի հրապարակվող ժողովրդավարության ինդեքսում:

Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների եւ երկակի ստանդարտների այս շղթան: Դրա համար հարկ է բացառել ցանկացած շեղում սահմանված կանոններից, մոռանալ քաղաքական խայտառակ նպատակահարմարության մասին: Ազատ եւ ժողովրդավարական պետությունների համայնքին անդամակցելու համար պետք է հետեւել դրա կանոններին, եւ դա յուրաքանչյուր անդամի գիտակցված ընտրությունը պետք է լինի: Մենք ոչ ոքի չպետք է խնդրենք մնալ, ոչ էլ որեւէ մեկին պետք է խնդրենք միանալ մեզ:

Պարո՛ն նախագահ,

Միեւնույն ժամանակ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների 43-րդ կոնգրեսը եւ Ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունը շարունակում է հիմք հանդիսանալ ժողովրդավարական կառավարման համար: Այդ ժողովրդավարության շնորհիվ մարդիկ լիովին գնահատում եւ ընդունում են հասարակական եւ քաղաքական կյանքում իրենց մասնակցության արժեքն ու պիտանիությունը: Սա վճռորոշ է ժողովրդավարության եւ ժողովրդավարական կառավարման ապագայի համար: Այդ իսկ պատճառով տեղական ժողովրդավարության զարգացման եւ հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը:

Պարո՛ն նախագահ,

Եզրափակելով՝ թույլ տվեք անկեղծ հույս հայտնել, որ 4-րդ գագաթնաժողովից հետո մեր կազմակերպությունը կարող է վերագտնել իր նշանակությունն ու հետեւել դրան: Ավելի ուժեղ, սկզբունքային եւ վճռական գործընկերոջ հետ համագործակցությունը, որը հաստատուն է իր սկզբունքների հարցում, միշտ ավելի արդյունավետ է, հատկապես, երբ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության «կարմիր գծերն» ավելի վառ են եւ նույնն են բոլորի համար»,- նշել է Արմեն Գեւորգյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan