Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Պատերազմ Արցախում
Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան

Դրսում չեն կարողանում «ո՛չ» ասել, դրա համար ցանկանում են օրենք ընդունել, որ թաքնվեն նորմի հետևում

Հայրենիքի ռազմավարական տարածքները թշնամուն հանձնած, տարածքային ամբողջականությունը խաթարած, ժողովրդի թիկունքում կեղտոտ խաղեր խաղացող և ստորացուցիչ քաղաքականություն վարող կառավարությունը որոշել է, որ այսուհետ ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ:

Սովորաբար քաղաքական ուժերի համար սա բարոյական նորմ է, սրբազան կանոն: Նորմալ երկրներում նման օրենսդրության կարիք չկա, որովհետև այնտեղ հայրենիքը հանձնելուց հետո, լկտիաբար չեն ասում « ...Շուշին դժգույն քաղաք էր, կամ ձնապատ սար, կամ Սև լճի 30%-ի համար հո չէի՞նք կռվելու և այլն»: Իսկ սրանց անբարո իշխանությունն այնքան է կասկածում ինքն իր վրա, որ նման որոշում է կայացնում:

Դե եթե այդպես է, ուրեմն առավել քան տեղին է օրենքով սահմանել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար նախատեսվում է 15-18 տարի ազատազրկում: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար` 10-12 տարի ազատազրկում: Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար` 5-8 տարի ազատազրկում: Ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքը ձախողելու, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչներին զրպարտելու, հասարակությունը պառակտելու, պետական բյուջեի միջոցները անարդյունավետ ծրագրերով մսխելու և այլ վնասարարությունների համար` նախատեսել 6-8 տարի ազատազրկում: 

Կապիտուլյանտ իշխանության պարագայում այս ցանկը կարելի է շարունակել: Իրավաբանները սրանց գործողությունները բնութագրող ավելի շատ հանցակազմեր կարող են թվարկել: 

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անքննելի և անսակարկելի արժեքներ են, անկախ այն բանից` սանկցիա կա՞, թե՞ ոչ: 2018թ. թավշյա իշխանազավթումից հետո Հայաստանը զգալիորեն կորցրեց իր ինքնիշխան քաղաքականությունը` ընկնելով իշխանափոխության օտարերկրյա տերերի ազդեցության տակ: Արդյունքում` պատերազմ, կորուստներ, անվտանգության զրոյական մակարդակ, սուբյեկտայնության անկում և այլ քաղաքական ձախողումներ: 

Կառավարության երեկվա որոշումը խոսում է այն ընդունողների ողորմելի անկարողության ու թուլամորթության մասին: Նրանք դրսում ոչ մի կողմի չեն կարողանում «ո´չ» ասել, դրա համար էլ ցանկանում են օրենք ընդունել, որպեսզի թաքնվեն այդ իրավական նորմի հետևում:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan