Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Հյուսի-Հարավ տրանսպորտային ծրագրից հրաժարվելով Իրանը փաստացի որշել է խզել Ադրբեջանի հետ իր ծրագրերը

Ինչպես հայտնի է, Հյուսիս-հարավ տրանսպորտային կապերի ծրագրերում Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի միջև մի շարք համաձայնագրեր էին ստորագրվել, որից կարևորագույններից էր Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման ռուս-իրանական համատեղ նախագծի իրականացումը: Եթե այդ հատվածն իրանական կողմը կառուցեր, ապա Ռուսաստանի ամենահյուսիսային մասից մինջև Իրանի ամենահարավային մաս կարող էր գործել մեկ երկաթուղային գիծ: Ընդորում, Ռուսաստանի և Իրանի հատվածները պետք է անցնեին Ադրբեջանով: Վերջինս արդեն արդիականացրել էր իր երկաթուղային հատվածը և կողմերը սպասում էին, որ նույնը պիտի իրականացներ իրանական կողմը: Սկզբում Թեհրանում հայտարարեցին, որ իրենց հատվածի՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման համար իրենց անհրաժեշտ ռեսուրսներ չունեն: Բաքուն հայտարարեց, որ ինքը կարող է Թեհրանին տրամադրել մի քանի հարյուր միլիոն դոլար այդ ծրագրի իրականացման համար, սակայն իրանական կողմը այդ խնդրի լուծումը ձգձքում էր:

Հայաստան-Իրան երկաթուղային ուղու կառուցման ծրագրից հրաժարվելուց հետո, վերը նշված ծրագիրը այլընտրանք չունեցավ:

Ադրբեջանում միշտ այն կասկածն էին հայտնում, որ Իրանը խուսափում էր իր կոմունիկացիաները անցկացնել բացառապես Ադրբեջանի տարածքով: Սակայն Հայաստանն էլ իր հերթին Թեհրանին ոչինչ չէր առաջարկում:

Եվ ահա օրերս Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Փեյմանպակը հայատարարեց, որ «...իրանական կողմը Ռեշտ-Աստարա 170 կմ-անոց երկաթուղու կառուցման հատվածը թողնում է անորոշ ժամանակով և լավ կլինի, որ Ռուսաստանն ու Իրանը այդ կապը փորձեն կառուցել, ոչ թե ցամաքով, այլ Կասպից Ծովի միջոցով...»:

Նրա այդ հայտարարությունը կարելի է սենսացիա համարել, մանավանդ որ հրապարակավ Մոսկվան մինչ այսօր չի հրաժարվել այդ ծրագրից:

Իրանի բարձրաստիճան ղեկավարի այս հայտարարությունը Բաքվում գնահատում են որպես քաղաքական դեմարշ ընդդեմ Ադրբեջանի: Մանավանդ որ վերջերս Ռուսաստանի վարչապետը գտնվելով Բաքվում, հավաստիացնում էր ադրբեջանցիներին, որ «...Մոսկվան շահագրգրված է այդ ծրագրի իրականացմամբ...»:

Ադրբեջանցիները Իրանի այս մտադրությունը կապում են վերջին ժամանակներում առաջացած իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրմամբ: Հիշեցնենք, որ միայն այս տարվա ընթացքում Իրանը Ադրբեջանի սահմանի մոտ երկու զորավարժություններ անցկացրեց, իսկ այս օրերին էլ պատասխան զորավարժություններ են անցկացնում Թուրքիան և Ադրբեջանը:

Ստացվում է, որ Ռուսաստանն ու Իրանը Հյուսիս-Հարավ իրենց ծրագրի շրջանակներում փորձում են խաղից դուրս թողնել Ադրբեջանին: Ճիշտ է, դեռ պաշտոնապես դրա մասին չի հայտարարվել, սակայն արդեն ալտերնատիվ միջանցքների մասին ծրագրելը հենց դա է նշանակում: Իսկ դա իր հերթին նշանակում է մեկ բան, որ Ադրբեջանն իր պահվածքով սկսել է նյարդայնացնել ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին, որի դիմաց էլ նրանք հրաժարվում են շահավետ տնտեսական ծրագրերից: Չէ որ ընդամենը 170 կմ երկաթուղի կառուցելով, հնարավոր կլիներ ռուսական Արխանգելսկից մինջև Իրանի հարավային Պարսից ծոց ունենալ երկաթուղի: Բայց արի ու տես, որ աշխարհաքաղաքական գործոնները ավելի վեր են, քան տնտեսական շահերը: Եվ դա հասկանալի է, քանզի Ռուսաստանում և Իրանում չեն շարժվում հին հայկական «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով: Հենց դրա համար էլ այդ երկրներն ունեն պետականության հազարամյա պատմություններ, մինչդեռ մենք, որ նույնպես պատկանում ենք հին ազգերի շարքին, ամեն անգամ նորովի ենք պետություն կայացնում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan