Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին. ՄԻՊ աշխատակազմ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարությամբ է հանդես եկել.
«Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։ Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին»։