Երևանում Տավուշի փոխմարզպետը ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դիտել նաև
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քրոջ ու եղբոր. քույրը մահացել է
Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի, բժիշկները պայքարում են կյանքի համար
Մեքենան վարեց ցուցարարների ուղղությամբ և վրաերթի ենթարկեց քաղաքացուն
Գեղարքունիքում ամուսինը անզգուշաբար վրաերթի է ենթարկել կնոջը, որը մահացել է
Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմանում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել Իզմիրլյան բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ն․Ղուշչյանը Տավուշի փոխմարզպետն է, իսկ ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված են Տավուշի մարզպետարանի հաշվեկշռում․ այն սպասարկում է փոխմարզպետին: