Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Էրդողանը բացահայտեց Փաշինյանի արտաքին քաղաքական ուղու ողջ սնանկությունն ու խաբեությունը

Եթե հիշում եք, 2020 թվականի պարտությունից հետո, Նիկալ Փաշինյանն իր հերթական խաբեությունն էր առաջ քաշել, թե իբր Արցախի «բեռից» ազատվելուց հետո, Հայաստանը վերջապես «ազատ շունչ է քաշելու» և կարողանալու է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Պարտությունից վախեցած ժողովրդին հեշտ էր խաբել այն ժամանակ, մանավանդ որ ընդդիմություն կոչվածը չկարողացավ հոդաբաշխ ձևակերպումներով այլընտրանք առաջարկել հանրությանը: Այն, որ դեռ 2020-ին և 2021-ին Նիկոլ Փաշինյանը խաբում էր մարդկանց,  այսօր արդեն տեսանելի է նույնիսկ ամենապարզունակ պատկերացումներն ունեցող մարդկանց համար: Փաշինյանի թիմակիցները նշում էին, թե իբր հայ-թուրքական երկխոսությունն անհրաժեշտ էր, որպեսզի Անկարան ճնշում գործադրեր Ադրբեջանի վրա, Հայաստանի հետ կառուցողական հարաբերություններ հաստատման համար: Փաշինյանի թիմակիցների տրամաբանությունը հետևյալն էր, Հայաստանը արդեն հրաժարվել է Արցախից, բայց Ադրբեջանի ախորժակը դրանով չի սահմանափակվում: Եվ, ահա, որպես «մեծ եղբայր», Թուրքիան պետք է սանձի Բաքվի աճող ախորժակները:

Այն, որ Փաշինյանն ու իր թիմակիցները քաղաքականապես տգետ են՝ հայտնի է բոլորին: Բայց ոչ ոք չէր պատկերացնում  այս փողոցային գավառականների անգրագիտության չափն ու աստիճանը:

Ինչքան Փաշինյանը ձգտում էր հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնքան մեծանում էր հայերի նկատմամբ ծաղրանքը դրսից: Միջազգային դիտորդները ապշել էին հայ ժողովրդի զգալի մասի այսչափ թերզարգացած  լինելու փաստից, որոնք հույս ունեին Էրդողանի միջոցով սանձել Ադրբեջանի ախորժակը:

Իսկ թուրք փորձագետները հաճելիորեն զարմացել էին Փաշինյանի թիմակիցների սպասումներից: Այն դեպքում, երբ դրսում, բացի հայերից, բոլորը գիտեին, որ ներկայիս Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղին հիմնականում որոշվում և հաստատվում է Անկարայում:

Հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ունի նաև իր մանևրի լյուֆտը, մանավանդ, որ Էրդողանը հայտարարում է, որ վստահում է Ալիևի այս կան այն որոշման կայացման տրամաբանությանը: Մարդկային լեզվով ասած, Ալիևը չի կարող վարել ամբողջովին թուրքամետ քաղաքականություն, քանզի ունի պայմանավորվածություններ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, պետք է հաշվի առնի նաև Իրանի գործոնը: Բայց ակնհայտ է, որ Թուրքիայից ակնկալել աջակցում Ադրբեջանի հարցում՝ իսկական քաղաքական անմեղսունակություն է: Բայց արի ու տես, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն երկու տարի ապրում էին այդ հույսով:

Փաշինյանը վերջերս է հասկացել, որ ծիծաղի առարկա է դարձել միջազգային ասպարեզում, երբ հույսը դրել էր Էրդողանի «խոհեմության» վրա:

Բայց արդեն ուշ է, բոլորի համար արդեն պարզ է, թե ովքեր  են  Փաշինյանն ու  իր շրջապատը: Այդ իսկ պատճառով էլ Էրդողանին անհրաժեշտ չէ թաքցնել այն, ինչ հայտնի է դարձել Հայաստանի ողջ հանրությանը: Այդ իսկ պատճառով էլ նա բացեիբաց կոչ է անում Ադրբեջանին դատի տալ Հայաստանին, փորձելով ստանալ  փոխհատուցում Երևանից:

Էրդողանի այս բաց խաղը մահացու է դարձրել Փաշինյանի գործունեության ողջ տրամաբանությունը, քանզի նույնիսկ հայաստանաբնակ փոքրաթիվ դարձած մարդանման  հոմո-սապիենսի ներկայացուցիչներն էլ են հասկացել, թե ինչը ինչոց է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan