Երբ սա վերջնական հանձնի Արցախը և հայկական մնացած գյուղերն ու բնակավայրերը, ի՞նչ է անելու Հայաստանը. Արսեն Ջուլֆալակյան
Դիտել նաև
Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան
«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան
«Քպ-ի «իրական» Հայաստանում դավաճանելն է նորաձև». Արսեն Ջուլֆալակյան
Սոցապնախարարության կահույքը տեղաշարժելիս դարձել է ոչ պիտանի․ նորը կգնեն
Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա
Մտածելու թեմա.
Երբ սա վերջնական հանձնի Արցախը և հայկական մնացած գյուղերն ու բնակավայրերը, որոնք նախատեսում է հանձնել (կասկած չկա,որ դրան է գնում, եթե կանգնացնող չլինի), ու որոշ ժամանակ անց այնտեղ սկսվեն էթնիկ զտումներ/հայաթափում/կոտորածներ ադրբեջանցիների կողմից, ի՞նչ է անելու Հայաստանը, մենք յուրաքանչյուրս, աշխարհի շուրջ 10 մլն հայությունը:
Տարբերակներ.
- ԱԺ մակարդակով խստորեն դատապարտելու ենք ադրբեջանական հանցագործությունները և ի սրտե ցավակցելու արցախահայությանը
- կոչ ենք անելու միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Բաքվի բռնապետին
- փոխելու ենք ֆբ-յան մեր պրոֆիլի նկարը՝ “Save Kesab” ոճով և 2-3 օր շարունակ թեմատիկ ակտիվ գրառումներ ենք անելու
- փողոցներում և այլ վայրերում կազմակերպելու ենք գումարի, սննդի և հագուստի հավաքման կետեր
- Հ1-ով կազմակերպելու ենք գեղեցիկ հաղորդում տեղահանվածների մասին՝ ապահովելով նրանցից մի քանիսին բնակարանով
- ոչինչ չենք անելու՝ համարելով դա Ադրբեջանի ներքին խնդիր
- ձեր տարբերակը…
հ.գ. իրեն որպես ազգ բնորոշող մարդկանց բազմությունը, որն առավել ևս ունի պետություն, հաստատ կպայքարեր և թույլ չէր տա, որ հակապետական ինչ որ մի խմբակ նման դավաճանություն իրագործեր, եթե իհարկե բազմությունը հաշտ չէ նման գաղափարի հետ:
Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից

