Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ

Այսպես կոչված «Հայկական խաչմերուկ» նախագիծը և «Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո 30% տնտեսական աճը» էրդողանական հեքիաթներն են. Բենիամին Մաթևոսյան 24News

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական հայտարարություններից պարզ է՝ իրենց հետաքրքրում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը լինի Արցախի կարգավիճակի վերջնական հանգուցալուծմամբ: Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Արցախ հետ կապված տարբերակներից մեկը, որ այս իշխանությունները բանակցային սեղանի շուրջ քննարկում են, դա՝ դե յուրե Ադրբեջան, դե ֆակտո՝ անկախ վիճակն է, այսինքն՝ մի կարգավիճակ, որի շրջանակներում ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախը առանձին միավոր է լինում, սակայն չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը կհամաձայնվի: ՀՀ իշխանութւյունն իր վարած քաղաքականության պատճառով հայտնվել է փակուղում»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե պետք է ակտիվորեն քննարկել ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը և հարցին՝ արդյո՞ք սա չի նաշանակում, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կարող է կնքվել, առանց Արցախի կարգավիճակի հստակեցմանը, Մաթևոսյանը նշեց, որ իր համոզմամբ՝ կարգավիճակի հստակեցման հարցում չպետք է շտապել, և ՌԴ նախագահը և ռուս տարբեր պաշտոնյաններ պարբերաբար ասում են, որ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային, պետք է տարածաշրջանում գործընթացներ տեղի ունենան՝ կոմունիկացիաների բացում, փոխվստահության մթնոլորտի ձևավորումը և այլն, ինչը շատ տրամաբանական մոտեցում է:

«Ռուսները ևս շահագրգռված են, որ տարածաշրջանում հաստատվեն ընկալելի ու հասկանալի խաղի կանոներ, կողմերի միջև լինի այնպիսի գործող համակարգ, որը թույլ չի պատերազմի կրկնություն, սակայն, հասկանում ենք, որ ՀՀ իշխանությունը չի կարողանում ռազմաքաղաքական և տնտեսական բալանսը կողմերի միջև պահպանել: Հայտնվել ենք մի իրավիճակում, որ հայ-ադրբեջանական և հայ թուրքական առանձին գործընթաց չկա, դա եռակողմ միասնական գործընթաց: Պետք է հասկանանք, երբ Բաքուն ասում է՝ իրենք պահանջում են Արցախի կարգավիճակի հետ կապված հարցի վերջնական լուծում, ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, այդ նույն պահանջ ունի նաև Անկարան: Այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով հայտնվել ենք մի իրավիճակում, որ Անկարայի և Բաքվի հետ բանակցությունների սեղանի շուրջ մենակ ենք մնացել»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մեկ այլ հայտարարությանը,որ ՀՀ-ն շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է, և մեզ անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը, քաղաքագետը նշեց, որ «Հայկական խաչմերուկ» ասածը ի հայտ է եկել Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին, նա իր երդմնակալության ժամանակ նույն ձևակերպումն է օգտագործել, և այս իշխանություններն էլ այդ գաղափարը կրկնում են.

«Մինչ այս պահը՝ իշխանություններից ոչ մեկ, ոչ միայն չի ներկայացրել, թե ի՞նչ ճանապարհ է լինելու նաև չի ներկայացրել, թե այդ ճանապարհը մեթոդաբանական  տեսակետից ո՞նց է օգտագործվելու և ի՞նչ հնարավորություններ է տալու:

«Հայկական խաչմերուկը նման է Վահան Քերոբանի ասած 30 տոկոս տնտեսական աճին, որ իբր Թուրքիայի հետ սահմանը բացելով 30 տոկոսով տնտեսությունն աճելու է: 2000-ական թվականներին, երբ երկնիշ տնտեսական աճ գրանցեցինք, ՀՀ-ում տարեկան մեկ միլիարդ դոլարի ներդրում պետք է իրականացվեր: Երբ ասում են՝ 30 տոկոս տնտեսական աճ, «Հայկական խաչմերուկ», դա էրդողանական հեքիաթ է, որին փորձում են մեզ հավատացնել, տեսանելի չէ, թե ոնց են այդ ամենը կյանքի կոչելու»:

Հերմինե Միքայելյան

24News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan