Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ

Մեղրին և Ագարակն իրար կապող մայրուղու հատվածում ռուսական սահմանապահ ծառայությունը հսկիչ կետեր է ավելացրել

Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Մոտ 7.5կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհը միմյանց է կապում Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը։

168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ ի՞նչ որակի ճանապարհ ենք ունենալու այս դեպքում, առհասարակ, Սյունիքում սահմանային ի՞նչ իրավիճակ է: Նշենք, որ մեր զրուցակիցն օրերս է վերադարձել Սյունիք կատարած հերթական այցից:

– Կապանից դեպի Ճակատեն տանող ճանապարհի մասին մենք խոսել ենք, և ես ասել եմ և շարունակում եմ պնդել՝ այսքան ծախսերից հետո ճանապարհը պետք է այնպիսի տեղանքներով կառուցեին, որ այն թշնամու կողմից անմիջական դիտարկման տիրույթում չլիներ: Հույսը դնել թշնամու բարեհաճության վրա, ու նոր ճանապարհը կառուցել նախկին ճանապարհից ընդամենը մի քանի հարյուր մետր զուգահեռ հեռավորությամբ, կարծում եմ, լավագույն լուծումը չէ, հատկապես, եթե այս գրունտային ու ասֆալտապատման աշխատանքները կատարվեն նույն որակով, ինչ Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի դեպքում ունեցանք, որն այս պահին միակ ճանապարհն է Հայաստանը Իրանին կապող և գտնվում է վատթարագույն վիճակում: Հիշեցնեմ, որ այն նախորդ տարի էր կառուցվել։

–Բացի այն, որ Ադրբեջանի հատուկ նշանակության խնդիրներ լուծող ստորաբաժանումները տեղակայված են Քարվաճառի, Քաշաթաղի, Հադրութի հատվածներում, Ադրբեջանը ակտիվ ամրանում է նաև հայ-ադրբեջանական սահմանագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Սյունիքի սահմանային բնագծերում: Արդյոք հայկական կողմից պատասխան աշխատանքներ կատարվո՞ւմ են, դուք արձանագրումներ եք արել (իհարկե, թույլատրելիության սահմանում):

–Ադրբեջանական կողմը ամառ-ձմեռ մեծ ինտենսիվությամբ ինժեներական, ամրաշինական աշխատանքներ է իրականացնում։ Ամեն այցի ընթացքում անզեն աչքով նկատում ենք, որ թշնամու դիտարկվող հենակետերում մի, այսպես ասած, ատրիբուտ, կոմունիկացիոն հանգույց ավելացել է: Էլ չասեմ, թե թիկունքում, ըստ տեղեկությունների, ինչ ենթակառուցվածքներ են կառուցում։ Իհարկե, մեր կողմից ևս նկատելի ինժեներական աշխատանքներ կատարվել են սահմանային բնագծերում, դրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք այսպես թե այնպես պետք է արվեն: Խնդիրն այն է, թե իշխանություններն ի՞նչ հայեցակետեր ունեն այս կամ այն խնդրո առարկայի վերաբերյալ, ի՞նչ խնդիրներ են առաջադրում զինված ուժերին, սահմանապահ զորքերին։

Ինձ անհանգստացրեց այն պատկերը, որը տեսա Սյունիքի հարավային հատվածում, և եթե դրան ավելացնենք տեղացիների շրջանում խոսակցություններն այս կամ այն խնդրահարույց հարցի վերաբերյալ, ապա Սյունիքի ապագայի մասով շատ ռիսկային պատկերացումների կարող ենք հանգել։

– Խոսքն ինչի՞ մասին է:

– Մեղրի և Ագարակ համայնքներ այցի ժամանակ ֆիքսեցի, որ երկու քաղաքներն իրար կապող մայրուղու հատվածում ռուսական սահմանապահ ծառայությունը հսկիչ կետեր է ավելացրել: Ճիշտ է՝ երթևեկությունն անխափան աշխատում է, սակայն ռուսական հսկիչ կետերի, տեսախցիկների հսկողության ներքո։ Լուրեր են շրջանառվում, որ այդ ամենը կապված է ճանապարհը, այսպես ասած, «միջանցքի» ձևաչափով ադրբեջանցիների հետ ընդհանուր օգտագործման նախապատրաստելու, հետագայում տրամադրելու խնդրի հետ։ Բայց հստակ դեռ պարզ չէ՝ ինչի համար է ռուսական կողմը լրացուցիչ հսկիչ կետեր ստեղծել մայրուղու այդ հատվածներում։

Այդ ամենին զուգահեռ, ադրբեջանական կողմը հատկապես Կովսականի (Զանգելան) ուղղությամբ շատ արագ կառուցած ճանապարհները, թունելները հասցրել է մինչև Սյունիքի սահմանային հատված:

Տեղի բնակիչների ասելով՝ ադրբեջանցիների հետ բանակցություններ են ընթանում նույնիսկ Նռնաձոր գյուղի շուրջ, քննարկվում է այն թշնամուն հանձնելու հարցը։ Իհարկե, ամեն ինչ այստեղ դեռևս մշուշոտ է, այսինքն՝ շատ հարցեր մոտակա ամիսների ընթացքում պարզ կդառնան: Մնում է, որ ստվերային որոշումների արդյունքում նոր կորուստների, աղետալի վիճակի առաջ չկանգնենք։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները «Մեծ վերադարձ» կոչվող ծրագրի շրջանակներում սկսել են մարդկանց ընտանիքներով վերաբնակեցնել Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը գյուղում, որը, ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների, գտնվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երթուղու վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan