Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ
27
Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Պատերազմ Արցախում
Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան

Ինչո՞ւ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից

Հետխորհրդային երկրների ժողովուրդների մոտ այն տեսակետն էր ձևավորված, թե իբրեւ Ռուսաստանի ամենահավատարիմ գործընկերներից է համարվում Ղազախստանը: Նույնիսկ Բելառուսի հետ՝ «պուտինյան» Ռուսաստանում պարբերաբար առաջանում էին բավականին կոշտ, տնտեսական բնույթի կոնֆլիկտներ: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև երբեք նման հակասություններ չէին նկատվել:

Այս տարվա հուվարի սկզբի դեպքերը, երբ փողոցային բողոքի ցույցերի արդյունքում ներկայիս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի իշխանությունը մազից էր կախված, շատ փորձագետների կարծիքով հենց Մոսկվայի ակտիվ գործողությունների արդյունքում վիճակը հաղթահարվեց և Տոկաևը կարողացավ պահպանել սեփական իշխանությունը:

Դրանից հետո գրեթե բոլոր տեսակի փորձագետներն ու վերլուծաբաններն այն եզրահանգման եկան, թե իբրեւ այդ դեպքերից հետո Տոկաևը հայտնվեց Պուտինի «գրպանում»: Մենք կանխատեսում էինք ճիշտ հակառակ զարգացման սցենարը, այն է` Տոկաևի գլխավորությամբ Ղազախստանն աստիճանաբար հեռանալու է Մոսկվայի ազդեցությունից և դա կապված չի լինելու միայն Տոկաևի որոշումից և ցանկությունից:

Այսօր այդ զարգացման սցենարը իրականություն է դառնում:

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման մասին հիմնականում նպատակ ունեն մեղմելու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վերջին հայտարարությունների և Ղազախստանի պրակտիկ գործողությունների բացասական ազդեցությունը։ Հանրապետության ղեկավար Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը հայտարարել է, որ Նուրսուլթանը մտադիր չէ գործել ի վնաս Մոսկվայի շահերի, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նավթի արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու Ղազախստանի որոշումը հազիվ թե քաղաքական բնույթ ունենա, և կոչ է արել ակտիվացնել երկկողմ շփումները։

Նման հայտարարությունների բուն անհրաժեշտությունը հուշում է, որ խնդիրները դեռ կան և ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բնույթ ունեն։ Իրադարձությունները ծավալվում են հունիսի կեսերից SPIEF-22-ում Քասիմ Տոկաևի հնչեղ հայտարարությունների ֆոնին, որոնցում նա հերքում էր Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը՝ դրանք անվանելով «քվազիպետական կազմավորումներ»: Դժվար է այս հայտարարությունը մեկնաբանել այլ կերպ, քան որպես Ուկրաինայում ռուսական քաղաքականության բացահայտ դատապարտում:

Բացի այդ Նուրսուլթանից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ղազախստանը չի դառնա հակառուսական պատժամիջոցները «շրջանցելու» ալիք և ամբողջությամբ հավատարիմ կմնա դրանց, այդ թվում արգելք դրված ապրանքների արտահանման և ներմուծման վրա: Ղազախստանի նման պահվածքի դիմաց՝ Ռուսաստանի արձագանքը չուշացավ:

Հուլիսի 5-ին ռուսական դատարանի որոշմամբ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը (CPC), որի միջոցով Ղազախստանից արտահանվող նավթի մոտ 80%-ը մատակարարվում է Նովոռոսիյսկ նավահանգիստ և հետագայում համաշխարհային շուկա, ներառյալ Ուկրաինա դադարեցրել է աշխատանքը։ Մեկ ամիս իբրեւ բնապահպանական խախտումների պատճառով այդ աշխատանքների դադարեցումը նշանակում է Ղազախստանի նավթարդյունաբերության համար ամսական 0,5 մլրդ դոլարի ուղղակի վնաս։

Եթե դատարանը որոշի երկարաձգել CPC-ի շահագործման արգելքը, Ղազախստանի կորուստները կավելանան մի քանի անգամ և նույնիսկ ավելին, քանի որ կծագի նավթի արդյունահանման ծախսատար և զգալի կրճատման հարցը:

Քանի որ Նուրսուլթանը CPC-ի կասեցման մեջ տեսնում էր քաղաքական դրդապատճառ, նրանք մտածում են արտահանման համար նավթի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման մասին: Ղազախստանի նախագահ Կասիմ Տոկաևի ցանկությունը, Կասպից ծովով նավթի արտահանման կտրուկ աճի մասին նույնպես կարծես թե իրատեսական չէ։ Նավթամուղի կառուցումը ծովի տակով դեպի Ադրբեջան կպահանջի տարիներ, և դժվար թե այն համաձայնեցվի մերձկասպյան մյուս երկրների կողմից, օրինակ «բնապահպանական» խնդիրների նկատառումներով:

Ինչո՞ւ Տոկաևը գնաց նման քայլի, այսօր բոլորն են փորձում հասկանալ:

Մինչդեռ իրականությունը կայանում է նրանում, որ Տոկաևը չի կարող հաշվի չառնել հետնազարբաևյան ղազախական իրականությունը, որտեղ Մոսկվայի հանդեպ կան լուրջ դժգոհություններ:

Իսկ ինչո՞վ են այդ դժգոհությունները պայմանավորված դա առանձին վերլուծության հարց է, որը կապված է առաջին հերթին Մոսկվայի «կացնային» պահվածքի հետ հետխորհրդայի երկրների հանրային կարծիքի հանդեպ:

Ավելի մանրամասն այս խնդիրը կներկայացնենք հաջորդիվ:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>