Ալեն Սիմոնյանի խոսքերից հետո արդեն զարմանալի չէ, որ Հաագայի միջազգային դատարանը հրաժարվում է լուծել հայ ռազմագերիների հարցը
Դիտել նաև
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Ինչպես գիտեք, Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ հայցեր էին ներկայացրել Հաագայի միջազգային դատարանում և դեկտեմբերի 7-ին պարզ դարձավ, որ դատարանը «պարիտետային որոշում» է կայացրել՝ փաստացի հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Բոլորին է հայտնի, որ նման դատարաններն իրենց որոշումներով չեն տարբերվում քաղաքական կառույցների որոշումներից։ Ասենք, դրա վառ օրինակն են դատարանի այս որոշումները Բալկաններում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։ Բայց նույնիսկ այստեղ կան մի շարք նրբերանգներ: Օրինակ՝ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան, իսկ Ադրբեջանում «ինչքան ուզես» հայ ռազմագերիներ կան։ Իսկ գերիների հարցը քաղաքական ցանկացած օրակարգից դուրս է, դա համարվում է մարդասիրական խնդիր:
Բայց Հաագայի դատարանի երեկվա որոշման մեջ այս հարցը փաստացի բացակայում էր։ Ոչ թե հայ իրավաբաններն ու իրավապաշտպանները այս հարցը ներկայացրել են անբավարար մակարդակով, ընդհակառակը, այլ «արի ու տես», որ այս հեղինակավոր դատարանը ուղղակի չի լուծում այս խնդրին, ինչը նշանակում է միայն մեկ բան՝ որպես էական խնդիր ռազմագերիներ հարցը իրականում գոյություն չունեն, և դա կարող է պայմանավորված լինել Հայաստանի ներկայիս իշխանությունների պահվածքով, որոնց համար այս հարցը «100000-դական նշանակություն» ունի։ Դրա վառ ապացույցը Ալեն Սիմոնյանի խոսքեն են, որոնք իրականում միայն Ալեն Սիմոնյանի կարծիքը չէ, քանի որ այդպես է մտածում Հայաստանի ողջ իշխանական վերնախավը։

