Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
21
Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Պատերազմ Արցախում
Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք. Սուրբ և Անմահ Պատարագ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում «Ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը». Գեղամ Մանուկյանին պատասխանել են ԱԱԾ-ից՝ այս հիմնավորմամբ խմբագրվում է պատարագի տեքստը Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը

Ամերիկյան գրաքննություն՝ հայկական մամուլի դեմ․ Ֆեյսբուքում արգելափակվում են միայն ընդդիմադիրների գրառումները

Oragir.news-ը գրել է. «Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ու հետընտրական շրջանում՝ 2021-ի հունիս-հուլիս ամիսներին, Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածված նյութերի բովանդակությունը ստուգելու նպատակով Media.am-ը Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրով համագործակցում է «Փաստ-մետր»-ի հետ։ Ֆեյսբուքը իր Երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում աշխատում է Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) հավատարմագիր ունեցող կազմակերությունների հետ՝ ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։ Այս ծրագրի շրջանակներում հունիսի 1-ից Media.am-ը սկսել է համատեղ աշխատանք IFCN կողմից 2020թ․ սեպտեմբերից հավատարմագրված Factcheck.ge կայքի հետ։ Փաստերի ստուգման հայկական թիմը վրացի գործընկերների հետ միասին ստուգում է Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող այն տեղեկատվությունը, որը այս կամ այն կերպ վերաբերում է արտահերթ ընտրություններին և հետընտրական գործընթացներին։ Ապատեղեկատվություն հայտնաբերելու դեպքում Media.am-ը և Factcheck.ge-ն հրապարակում են փաստերի ստուգման հոդված, որից հետո Ֆեյսբուքը համապատասխան նշում՝ պիտակ է թողնում հնարավոր ապատեղեկատվություն պարունակող գրառումների վրա։

Սակայն ծրագրի վերաբերյալ արձագանքները միանշանակ չեն: Մասնավորապես մի շարք դեպքեր են գրանցվել, երբ տեղեկատվության պիտակավորումից հետո խմբագրությունների ֆեյսբուքյան էջերի տեսանելությունը զրոյացվել է, ինչպես նաև փակվել են գովազդները, որոնք խմբագրությունների եկամուտների հիմնական աղբյուրներն են:

«Ֆեյսբուքն իրենց տված եզրակացության հիման վրա անջատել է մեր գովազդը, որից մենք մեծ գումարներ էին ստանում, ինչպես նաև զրոյացրել է տեսանելիությունը: Ֆեյսբուքյան մեր էջը 220.000 հետևորդ ունի, որը մեզ բավականին շատ դիտումներ է բերում: Այլ կերպ ասած՝ մեր դիտումների գոնե 50 տոկոսը գալիս էր Ֆեյսբուքից: Հիմա օգտատերերն իրենց պատերին մեր հրապարակումներից ոչինչ չեն տեսնում»,- ասում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և հավելում, որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, որի կազմում է գործում Media.am-ը և որը տասնյակ տարիներ խոսել է խոսքի ազատությունից, այսօր արդեն ստանձնել է խոսքի ազատության խոչընդոտի դերը:
«Կայքը տալիս է բացասական եզրակացություններ, ու քանի որ Ֆեյբուքին կապող կայքը Վրաստանում է, իսկ այնտեղ միայն վրացիներ են աշխատում, եզրակացություններն ընդունվում են որպես բացարձակ ճշմարտություն: Այսինքն՝ փաստերը հավելյալ չեն ստուգվում և այդպես ուղարկվում է ՖԲ-ին՝ առաջարկելով պատժամիջոցներ կիրառել, որն էլ մեխանիկորեն կիրառվում է: Իբր այդ կայքում էլ այնպիսի վարպետ ու պրոֆեսիոնալ լրագրողներ են աշխատում, ովքեր կարող են ճիշտ եզրակացություններ տալ, ովքեր գիտեն լրագրողական և էթիկայի բոլոր կանոնները, ովքեր ամբողջ օրը նստած նյութեր են կարդում ու վճիռներ կայացնում: Խայտառակ բան է, ոչ մի կանոն ու սկզբունք չի պահպանվում, լրագրողական էթիկայի ոչ մի նշույլ չկա»,- ասում է Արմինե Օհանյանը և որպես օրինակ ներկայացնում խմբագրության հյուրի խոսքը, ով քննադատել է Ջորջ Սորոսին։

«Մենք չէինք կարող սահմանափակել հյուրի խոսքի ազատությունը, դա լրագրողական էթիկայի դեմ է, և շատ հաճախ չկիսելով մեր հյուրերի տեսակետները՝ մենք հրապարակում ենք դրանք: Լրագրողի խոսք ու մեկնաբանություն չէ, չստուգված լուր չէ, հայտնի մարդու խոսք է: Լրագրողը բարեխղճորեն մեջբերել է նրա խոսքը՝ պահելով բոլոր նորմերը: Կամ լրատվամիջոցի հանդեպ պատժամիջոց են կիրառվում մեկ այլ լրատվամիջոցի լուրը տարածելու համար, այսինքն՝ մամուլի տեսություն անելու համար: Ոչ մի կանոն չի պահպանվում: Աբսուրդ է»,- նշում է Օհանյանը:

Բողոքարկման մեծանիզմների հետ կապված նույնպես խնդիր են առաջանում: Տիկին Օհանյանը փաստում է, որ այն մեխանիզմը, որ կասկած հարուցող նյութերը կարելի է ուղարկել կայքին ստուգելու համար, չի գործում. «Մենք փորձել ենք, իհարկե ստուգելու համար, նյութեր ուղարկել, չի ստացվել: Դա պարզ գրաքննություն է, քանի որ ծրագիրը սկսել է գործել հունիսի 1-ից՝   նախընտրական և հետընտրական փուլը վերահսկելու համար: Այսինքն այս փուլում որոշել են ամեն ինչ անել, որպեսզի իշխանություններին քննադատող տեղեկատվություն չհայտնվի Ֆեյսբուքում: Դա է եղել միակ նպատակը: Եթե նայեք, կտեսնենք, որ հիմնականում «ֆեյք նյուզ» պիտակը դրված է հենց այդպիսի քաղաքական նյութերի վրա, նույթեր, որոնք ինչ-որ կերպ վնասում են իշխանության ներկայացուցիչներին»:

Օհանյանն ավելացրեց, որ բողոքներ են գրել և՛ վրացական կայքին, և՛ ՖԲ-ին: Արձագանքել է նաև Արման Թաթոյանը, ով կապվել է խմբագրության հետ և հարցի հետ կապված փաթեթ խնդրել: Նախատեսվում է նաև խմբագիրների հավաք՝ հետագայում դատական հայցերով դատարան դիմելու համար: «Սա ոչ միայն խոսքի ազատության սահմանափակում է, այլ ֆինանսական մեծ կորուստների պատճառ»,- փաստում է Արմինե Օհանյանը:

Media.am-ի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն ավելորդ է համարում կայքի գործունեության հետ որևէ լրացուցիչ պարզաբանում տալը, քանի որ իրենց գործառույթների և մեթոդաբանության հետ կապված տեղեկատվական փաթեթն ուղարկվել է խմբագրություններին:

«Մենք հնարավորինս շատ տեղեկացրել ենք մարդկանց և բազմիցս նշել, որ որպեսզի նրանց գրառումների բովանդակությունը խնդիր չունենան սոցկայքերում, պետք է ստուգել դրանց հավաստիությունը: Ֆեյսբուքն իրենց միջավայրը համարող խմբագրություններին, անհատներին, խմբերին ու էջերին կոչ եմ անում առաջնորդվել ՖԲ-ի կանոններով, իսկ եթե բովանդակության հետ կապված խնդիր է առաջացել, ապա խնդիրը պետք է լուծվի կայքում գրված պարզ կանոնների միջոցով»,- ասում է Գեղամ Վարդանյանը:

Ինչ վերաբերում է լրագրողի կողմից հյուրի խոսքն ու մեկանբանությունը հրապարակելու վրա «ֆեյքնյուզ» պիտակ դնելուն, ապա Վարդանյանը պատասխանեց. «Բողոքարկված նյութի մասին, որին արդեն պատասխան է ուղարկվել, ես չեմ ցանկանում մեկնաբանության տալ»:

Media.am-ը բողոքի ալիք է բարձրացրել նաև անհատ օգտատերերի շրջանում, որոնց ազատ խոսքը նույնպես սահմանափակվել է: Մասնավորապես Ֆեյսբուքի օգտատեր, հայտնի երաժիշտ, ընդդիմադիր հայացքներ և մեծ լսարան ունեցող Միքայել Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ անկախ փաստերի ստուգման կազմակերպությունը իր՝ Շուշիում հրավառության հետ կապված հրապարակումը պիտակել է որպես կեղծ տեղեկատվություն, որի հետ ինքը համաձայն չէ, ուստի վճիռը բողոքարկվել է։ «Կցում եմ հրապարակումս կեղծ տեղեկատվության պիտակի սքրինշոթը, բողոքարկմանս սքրինշոթը, քանի որ իմ արժանապատվության և հեղինակության հարցն է»,- գրել է օգտատերը:

Նա մանրամասն մեկնաբանել է նաև իր տարածած լուսանկարի և կատարած գրառման իրական բովանդակությունն ու մտադրությունները: «Ես չեմ փաստում, որ լուսանկարը նոր է, հրավառություն Շուշիում եղել է, սակայն այլ օր, այլ առիթով: Ես կեղծ տեղեկություն չեն տարածել, քանի որ չեմ նշել, որ հրավառությունը կազմակերպվել է ընտրությունների արդյունքների հրապարակման օրը: Իմ հրապարկման մեջ պարզապես ասել եմ, որ ՔՊ-ի օգտին քվեարկածները քվեարկել են այս իրավիճակի օգտին: Լուսանկարն էլ կեղծ չէ, քանի որ վերցրել եմ Ալիևայի ինստագրամյան էջից»,- գրել է Ոսկանյանը և հույս հայտնել, որ Ֆեյսբուքը կչեղարկի կայացրած վճիռը:

Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ նմանօրինակ դեպքեր չեն գրացվել ընդդիմության հանդեպ սխալ տեղեկություն հրապարակած ոչ մի օգտատիրոջ պարագայում»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan