Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս
2
Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Պատերազմ Արցախում
Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին

Ինչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահին

Գրեթե բոլորի համար է պարզ, որ հայ գերիների դաժան սպանությունների տեսանյութի հրապարակման որոշումը  իրականացվել է ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանն իր այդ քայլով նպատակ է ունեցել հայ հանրությանը դնել  Casus belli վիճակի մեջ: Այսինքն իր այդ քայլով, նա նպատակ էր հետապնդում վիժեցնել բոլոր տեսակի բանակցությունները, որպեսզի դրանից հետո հայտարարեր, որ քանի որ բանակցությունները դադարել են,  նա իրավունք է ստանում շարունակել իր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ: Հիշենք, որ երեկ կայացավ Հայստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի վիժեցման հավանականությունը շատ մեծ էր: Ընդ որում հայկական կողմը հայտնվել էր բարդ վիճակում: Հրաժարվել այդ հանդիպումից, նշանակում էր առիթ տալ Ադրբեջանին նոր  ռազմական գործողություններ իրականացնելու համար, իսկ բուն այդ հանդիպումն այդ վայրագությունների տեսանյութի ֆոնին, ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանին:

Դրսում, փաստացի, նկատում են, որ հայկական կողմը ոչ թե ուզում է պայմանավորվել Ադրբեջանի հետ, այլ մուրում է խաղաղությունը Բաքվից: Հասկանալի է, որ այդ ֆոնին, Ադրբեջանի ակցիաները դիվանագիտական հարթակում շեշտակիորեն մեծանում են:

Երբ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ գոյություն չունի այս պահին, նա այս հարցում ճիշտ է ասում: Փաշինյանի նման ղեկավարի պարագայում, ինչի՞ պիտի Ադրբեջանը շտապի: Այդպիսի «նվերը» եզակի է լինում և Իլհամ Ալիևը փորձում է մաքսիմալ օգուտ քաղել այս իրավիճակից, մինչև հայերը ուշքի չգան և փոխեն երկրի ներքին դասավորությունները:

Նույն վիճակն էր 1993-ին Ադրբեջանում, երբ այդ երկրի ղեկավարը իրենց «Փաշինյանն էր»՝ Աբուլֆազ Էլչիբեյը: Պարզապես հայկական կողմը չկարողացավ լիարժեքորեն օգտվել այն ժամանակվա բարենպաստ վիճակից երկու պատճառով: Նախ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարը Տեր-Պետրոսյանն էր, իսկ Ադրբեջանում էլ Էլչիբեյին, պարտությունից հետո անմիջապես փոխեցին և երկրի ղեկավար դարձավ փորցառու Հեյդար Ալիևը:

Դրա համար էլ, այն ժամանակ Հայաստանը չկարողացավ Բաքվին պարտադրել խաղաղ պայմանագիր սեփական օրակարգով: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս արտահայտած գնահատականը Ալիևի ոչ գթասիրտ լինելու մասին, ամբողջովին բացահայտում է, թե ինչու մեզ այն ժամանակ չհաջողվեց ավարտել պատերազմը նոր պայմանագրով:

Մինչդեռ այսօր, Ալիևը փորձում է շոշափել, թե ինչքան կարող է զիջել հայկական կողմը, և տեսնելով Փաշինյանի մանկամտության աստիճանը հասկանում է, որ այս գործընթացի «հատակին» դեռ չի հասել:

Եվ զանազան կազուս-բելիների ձևով փորձում է հրահրել նոր պատերազմ, որպեսզի հասնի իր բոլոր նպատակներին: Իսկ թե ո՞րն է իր վերջնական նպատակը, նույնիսկ Փաշինյանն է հասկացել, բայց իր համար դա արդեն շատ ուշ է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>