«Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Բուֆեր երկրի ճակատագիրը Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները
Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն Գլխակեր ռեժիմի ներկայացուցչուհին, հրաժարականի փոխարեն «բացատրություններ» է տալիս Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. Համատեղ հայտարարություն Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի արշավի հերթական զոհը. ՀԱԿ Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Գլխակեր ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով. իրավապաշտպան Դուք այսօր մարդ եք սպանել

Ադրբեջանն այս քայլով սպառնում է Հայաստանին. կա՛մ նոր պատերազմ, կա՛մ Լաչինի միջանցքը պետք է վերահսկի Բաքուն

Մարտի 5-ի ադրբեջանցիների հարձակումը հայկական կողմի վրա ապացուցում է մեկ բան: Դիվանագիտական հարթակներում հաղթանակ տանելով Նիկոլ Փաշինյանի հանդեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է այն կապիտալիզացնել նաև, այսպես ասած, «գետնի» վրա:

Փակ պահելով Լաչինի միջանցքը, նա հասկացնում է Հայաստանին և արցախցիներին, որ պետք է հաշվի նստել Ադրբեջանի շահերի հետ, մանավանդ, որ Փաշինյանն արդեն համաձայնվել է դիտարկել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Ավելին, Փաշինյանը նույնիսկ չի առարկել Ալիևի այն պնդմանը, որ Արցախը չպիտի ունենա որևէ ինքնավար կարգավիճակ Ադրբեջանում: Այս ամենից հետո Ալիևին մնում էր իր այդ դիվանագիտական հաղթանակը կյանքի կոչել: Մանավանդ որ հայ հանրությունը հասկացավ, որ Լաչինի միջանցքը չեն կարող բացել ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Արևմուտքը:

Արևմուտքում հույս ունեին, որ Ալիևը կընդառաջեր իրենց և իրենց քաղաքական ինստիտուտների որոշումներից հետո գոնե կթուլացներ Լաչինի ճանապարհի շրջափակումը: Դրանով հայ հանրությունն իր համար կարձանագրեր, որ Լաչինի խնդիրը կարող են լուծել, ոչ թե ռուսները, այլ Արևմուտքը: Ավելին, դրանից հետո, ըստ արևմտյան շրջանակների, կամրապնդվեին Փաշինյանի դիրքերը Հայաստանում և ռուսներին տարածաշրջանից հեռացնելու հարցը, ավելի հեշտ կլուծվեր, որից առաջին հերթին կշահեին Թուրքիան և Ադրբեջանը:

Սակայն Ալիևն այս հարցում գերադասում է ավելի կոշտ խաղի կանոններով հանդես գալ: Նա չի ուզում իր դիվանագիտական «ձվերը» դնել միայն մեկ աշխարհաքաղաքական զամբյուղի մեջ:

Քանզի կոնի վրա է դրվել, իր կարծիքով, ոչ միայն և ոչ այնքան Արցախի, այլ նաև Հայաստանի ապագան:

Մանավանդ, որ ռազմավարական հարցում, Արցախի կարգավիճակի մասով, նա ջախջախել է Փաշինյանին, գրեթե բոլոր դիվանագիտական հարթակներում:

Ավելին, նա թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի հետ վարում է մաքոքային բանակցություններ, «ավելին-ավելինի» դիմաց պահանջելու հայտնի սկզբունքով:

Փաշինյանի քաղաքական մանկամսուրային պահվածքի հետ համեմատած, Ալիևը, թե՛ Մոսկվայում, և թե՛ Վաշինգտոնում արդեն ընկալվում է տարածաշրջանի ամենաազդեցիկ գործիչը, և որի հետ պետք է առաջին հերթին հաշվի նստել:

Այս պարագայում, Ալիևին մնում է միայն իր ուժային «մկանները» ցույց տալ, որպեսզի Փաշինյանի դիվանագիտական ջախջախումն իր վերջնաավարտն արձանագրի:

Հենց դրա համար էլ պետք էին այս սադրանքները, որպեսզի Բաքուն դիվանագիտական խողովակներով Մոսկվային և Արևմուտքին կրկին սպառնա նոր պատերազմով, եթե հայկական կողմը չհամաձայնվի «գետնի» վրա վերախմբագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, թե՛ Լաչինի միչանցքի, և թե՛ Արցախի ապագայի մասով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>