Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան
TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Պատերազմ Արցախում
«Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ Կալանքների շղթան պետք է կտրվի «Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում... նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան «Ինչպե՞ս են «Արևելք – Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ». Արմեն Աշոտյան «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Որ Արցախը հանձնում էին, գոհ էր, իսկ հիմա Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ» ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից․ Բորդյուժա Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Շիրակի մարզպետը՝ իր մանկության սիրելի ֆիլմերի հակահերոսների՝ ֆռիցի դերո՞ւմ Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ. Լիխաչով Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ

Փաշինյանի թիմակիցներն որոշե՞լ են ազատվել իրենց «առաջնորդից», որպեսզի կարողանան փրկել սեփական իշխանությունը

Ընդդիմության պահանջն իշխանական շրջանակների ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս  հայտարարեն, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումով հանդես գան, իսկ վերջիններիս հրաժարումը՝ կատարելու համար այդ պայմանը, հետաքրքիր եզրահանգման է հանգեցրել հանրությանը: Իշխանության ներկայացուցիչները իրենց մերժումը բացատրում են այն հանգամանքով, թե իբր դա «...կարող է խանգարել բանակցային գործընթացին, որն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև...»: Նույնիսկ ոմանք նշում են, եթե նրանք չմերժեն ընդդիմության պահանջը, ապա կարող է «...բռնկվել նոր պատերազմն...», հղում անելով անցած պատերազմի սկսման պատճառների վրա:

Այսինքն Նիկոլ Փաշինյանի թիմակիցները անուղղակի հաստատում են, որ անցած պատերազմը եղավ նաև  Փաշինյանի  նախկինում կատարած հայտարարությունների պատճառով, դարձավ իրականություն:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ նախկինում Փաշինյանը միայն հայտարարություններով չէր հանդես գալիս: Նա փաստացի ծաղրում էր միջնորդների գործունեությունը, հայտարարում, որ ինքը մերժում է բանակցային գործընթացը, քանի դեռ ԼՂՀ ներկայացուցիչները չեն ներգրավված դրա մեջ, իսկ վերջում ընդհանրապես հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», դրանով  հիմք նախապատրաստելով, որպեսզի Ադրբեջանը լեգիտիմ հիմնավորի, թե ինչու իրավունք ունի սկսել ռազմական գործողություններ ԼՂՀ դեմ:

Այսինքն, ստացվում է, որ ընդդիմությունը փաստացի խոստովանում է, որ Փաշինյանի պատճառով է, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմք ստացավ պատերազմական գործողություններ սկսել 2020 թվականի աշնանը, և որպեսզի դա չկրկնվի, նրանք չեն ուզում կրկնել իրենց լիդերի՝ Փաշինյանի սխալը:

Ավելին, կուլիսներում, հենց դա էլ ասում են, ակնարկելով, որ համաձայն են, որ նաև Փաշինյանի մեղքը կա այդ պատերազմի սկսման մեջ: Իսկ հաջորդ հարցադրմանը, թե եթե այդպես է, ապա ո՞ր լեգիտիմ հիմքով է նա շարունակում մնալ իշխանության մեջ, Փաշինյանի թիմակիցները լռում են:

Այսպիսով, Փաշինյանի  շրջապատում հասունացել է այն միտքը, որ իրենց լիդերն արդեն ոչ թե օգնում է, այլ խանգարում է իրենց իշխանության պահպանմանը:

Մինչդեռ իրականում, անցած պատերազմը սկսվեց ոչ թե միայն Փաշինյանի խոսքերի, այլ գործողությունների պատճառով: Նա գրեթե կանխամտածված ձևով տապալեց բանակցային գործընթացը, որպեսզի լեգիտիմ հիմք ապահովի Ադրբեջանի ագրեսիայի համար: Ավելին, նա ոչ միայն մերժեց նախկին բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռնտու էին հայկական կողմին, այլև ապալեգիտիմացրեց Մինսկի Խմբի գործունեությունը, որի արդյունքում նույնիսկ Թուրքիան իրավունք ստացավ ակտիվացնել իր դերակատարումը մեր տարածաշրջանում: Համարել, որ նա դա իրականացրել է չհասկանալով այդ ամենը, մեղմ ասած, համոզիչ չէ:

Ինչ վերաբերվում է ներկայիս ընդդիմության պահանջին, ապա այստեղ ոչ մի վտանգավոր առաջարկ չկա: Ավելին, այդ առաջարկի մերժումն է վտանգավոր, քանզի դրա արդյունքում միջազգային հանրությունը իր հետևությունն է կատարում, որ այսօր «Արցախը Հայաստանն է և վերջ» թեզով նախկինում գործող Փաշինյանն այսօր գրեթե 180 աստիճանով փոխել է իր կարծիքը և փաստացի շարժվում է «Արցախը Ադրբեջան է և վերջ» թեզով, ինչը կարող է նշանակել երկու բան: Կամ Փաշինյանը ընդունել է իր պարտությունը և համաձայն է կապիտուլյացիա ստորագրել Ադրբեջանի հետ, իսկ դա նշանակում է, որ միջազգային հարթակներում պետք է գործընկեր դառնալ, ոչ թե պարտված Հայաստանի, այլ հաղթաց Ադրբեջանի հետ, կամ էլ Փաշինյանի խոսքերը, փոփոխական բնույթ են կրում, իսկ դա նույնպես նշանակում է, որ իմաստ չունի գործընկեր դառնալ փոփոխական գործունեություն դրսևորող Հայաստանի հետ, ինչը նույնպես նշանակում է, որ նման Հայաստանը չի կարող ունենալ ոչ կայուն դաշնակից, ոչ էլ կայուն գործընկեր:

Այս ամենից կարելի է մեկ եզրահանգման գալ, եթե հայ հանրությանը չհաջողվի հեռացնել Փաշինյանին իշխանությունից, ապա մեր երկիրը ոչ թե  կունենա խաղաղ ապագա, այլ ճիշտ հակառակը, կդառնա միջազգային հարթակում յուրօրինակ «ֆուտբոլի գնդակ», և ով ոնց ուզի այդպես էլ կվարվի, իսկ վերջանական  արդյունքում մեր բոլոր պոտենցիալ գործընկերները կհասկանան, որ իմաստ չունի լուրջ դաշնակից  լինել մի երկրի հետ, ով համաձայնվում է դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարը: Այդ դեպքում, սովորաբար, Հայաստանի հետ հարաբերվելիս ավելի ճիշտ է լինում պայմանավորվել Բաքվի և Անկարայի հետ: Իսկ այդ դեպքում, Հայաստանի նույնիսկ ոչ հեռավոր ապագան պարզ է դառնալու, քանզի զրկվելով բոլոր դաշնակիցներից, Հայաստանը դառնալու է Ադրբեջանի տարածաշրջանային խաղալիք-զոհը, որն իր ապագան կավարտի այնպես, ինչպես ավարտեց արևմտահայությունը 100 տարի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>