Ինչու Գյումրիով կվռնդվի Փաշինյանը․ Երվանդ Բոզոյան Գյումրիում պրոցեսը վիժեցնելու որևէ պատճառաբանություն չի կարող ընդունելի լինել. Բորիս Մուրազի Դատախազը կգնա Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները»
2
Հուսանք՝ Գյումրիում ընդդիմադիրները քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ. հայտարարություն Դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ Այս աստիճան անտերություն ու անտարբերություն կլինի՞, որ Շիրակում է․․․ Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ՔՊ-ի վարկանիշն ամբողջ Հայաստանում 8-12% է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին, տարոսը Հայաստանին. դիտարկումներ, գնահատականներ Փաշինյանը «չիստկա» կանի ՔՊ-ում Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի Կրակոցները սովորականից շատ են եղել. Խնածախ համայնքի նախկին ղեկավար «Մայր Հայաստանը» շատ կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց մեր քաղաքացիների վստահությունը Պատերազմ Արցախում
Ռուբեն Վարդանյանի դեմ կրկին «ցուցմունք» են տվել Հուսանք՝ Գյումրիում ընդդիմադիրները քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ. հայտարարություն Դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին Է՞լ որ ՔՊ-ականները պետք է հրաժարական տան․ «Կարճ ասած» Արժանապատիվ գյումրեցին ասաց, որ մերժում է օրվա իշխանությանը. Թադևոս Ավետիսյան Այս աստիճան անտերություն ու անտարբերություն կլինի՞, որ Շիրակում է․․․ Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Խայտառակություն է. Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Թռնելու ժամանակը չէ՞. «Իրավունք» «Մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ...Աստծուց մոռացված դժբախտներ». Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինն այսպես է անվանել արցախցիներին «Ինտերի» ղեկավարությունը խորհրդակցել է Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Հայաստանի հավաքականի խաղացողին ձեռք բերելու հարցի շուրջ Ունենք մի քանի տասնյակ տուժողներ, մի քանի տասնյակ հատոր թուղթ և իմ գնահատմամբ զրո էական շարժ. Մանուշ Եսայան Ինչու Գյումրիով կվռնդվի Փաշինյանը․ Երվանդ Բոզոյան 75-ամյա Կիմա տատը՝ «դարի հանցագործը», 48 ժամ է, ինչ ձերբակալված է. Ռուբեն Մելիքյան Գյումրիում պրոցեսը վիժեցնելու որևէ պատճառաբանություն չի կարող ընդունելի լինել. Բորիս Մուրազի Գյումրու և Փարաքարի ԸԸՀ-ները վերահաշվարկ կատարելու և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացել. ԿԸՀ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Գյումրու ընտրությունների սենսացիան, սպեցիֆիկան և արդյունքները. Ավետիք Չալաբյան Սա «Երալաշ» չէ, սա մերօրյա Երևանն է (տեսանյութ) Թշնամին շարունակում է ապատեղեկատվություն տարածել Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ. Սուրենյան Յոթնամյա ավեր. «Փաստ» Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա. «Փաստ» Դատախազը կգնա Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները» ՔՊ-ի վարկանիշն ամբողջ Հայաստանում 8-12% է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ճոճել այնքան, որ նավակը շրջվի... ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը դնում է մանդատը Գյումրիում հարբած «արկածներ» անելուց հետո ՔՊ-ականը որոշել է վայր դնել մանդատը Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին, տարոսը Հայաստանին. դիտարկումներ, գնահատականներ

Ճարտարապետության և շինարարության համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը

ՀՀ վարչապետի որոշմամբձևավորված՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի անդրանիկ նիստը կայացավ 2022-ի հունվարի 14-ին։ Օրակարգում  համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցն էր՝ խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ հոգաբարձունների խորհրդի նախագահ ընտրվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, քարտուղար՝ համալսարանի հայցորդ Խաչատուր Խաչատրյանը։

 <<Այս համալսարանը իմ մայր բուհն է, որն ունի մեկ դարյա ձևավորված բարձրարժեք ավանդույթներ: Շատ պատասխանատու է աշխատել համալասարանի հեղինակավոր  գիտնականների, դասախոսների և իհարկե մեր սիրելի ուսանողների հետ: Վստահ եմ, որ մեր խորհուրդը նույնպես կունենա հաջողություններ և կշարունակի պահպանել և ավելացնել բուհում ձևավորված գեղեցիկ ավանդույթները: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախորդ խորհրդի բոլոր անդամներին՝ ի դեմս նախագահ Վլադ Ասատրյանի և մեծ պատասխանատվությամբ եմ փոխարինում նրան այս պատվաբեր պաշտոնում։>>- շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց հոգաբարձունների խորհրդի նորընտիր նախագահ Արմեն Ղուլարյանը։

 ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհավորելով Արմեն Ղուլարյանին վստահեցրեց, որ հոգաբարձունների խորհրդի նախագահի, քարտուղարի և խորհրդի բոլոր անդամների հետ  հետագա աշխատանքները կնպաստեն համալսարանի զարգացմանը, առաջընթացին և կարևորեց  քաղաքաշինության կոմիտեի և համալսարանի ակտիվ համագործակցությունը ինչպես բուհի այնպես էլ ոլորտի զարգացման հարցում: Միևնույն ժամանակ համալսարանի ռեկտորը  բարձր գնահատեց նախորդ հոգաբարձունների խորհրդի համատեղ աշխատանքը և շնորհակալություն հայտնեց  խորհրդի նախագահ, <<Կամուրջ Շին>> ընկերության ղեկավար Վլադ Ասատրյանին վերջին տարիների ընթացքում ներդրած ջանքերի և  համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

<<Շնորհավորում եմ Ձեզ պարոն Ղուլարյան համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նախկինում այսուհետ ևս Ձեզ հետ միասին արդեն որպես հոգաբարձունների խորհրդի անդամ նպաստելու եմ մեր համալսարանի զարգացման և բարգավաճման գործին: Կոչ եմ անում խորհրդի բոլոր անդամներին առավելևս պրակտիկ ճարտարապետներին և շինարարներին ամեն կերպ աջակցել և կուտակած փորձը ներդնել ոլորտի համար որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորագույն գործին: Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի ողջ անձնակազմին, ուսանողներին և իհարկե ռեկտոր Եղիազար Վարդանյանին համատեղ ծավալած բեղմնավոր գործունեության համար>>,- իր խոսքում նշեց Վլադ Ասատրյանը։

Հոգաբարձունների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից անմիջապես հետո խորհրդի անդամների առաջարկով գումարվեց երկրորդ նիստը, որի օրակարգը հաստատելուց հետո, համալսարանի ռեկտորը ներկայացրեց 2021 թվականի տարեկան հաշվետվությունը, 2021 թվականի բյուջեի կատարողականը նշելով, որ 2021 թվականի բյուջեն գերակատարվել է շուրջ 318 միլիոն դրամի չափով, իսկ 2022 թվականի բյուջեի առաջարկվող նախագիծը ի համեմատ 2021 թվականի ունի դրական աճ մոտավորապես 694 միլիոն դրամի չափով: Եղիազար Վարդանյանը ներկայացրեց համալսարանի միջազգային վարականիշավորման ցուցանիշները, որոնք բավականին գոհացուցիչ էին առաջին անգամ բուհի միջազգային վարկանիշավորման համար: Ներկայացվեց գիտության ոլորտում գրանցված ձեռքբերումները, մասնավորապես գիտական դրամաշնորհներում հաղթանակների էական աճը 2021 թվականին: Անդրադառնալով համալսարանի 2022 թվականի առաջնահերթություններին, նշվեց որ այս տարի հատուկ ուշադրություն է դարձվելու ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի թարմացմանը, 2021 թվականի ձեռք բերված միջազգային համագործակցությունների շնորհիվ արտասահմանցի ուսանողների ներգրավմանը և բոլոր այն հարցերին որոնք ուղիղ միտված են կրթության որակի բարձրացմանը:

Հոգաբարձունների խորհուրդը բարձր գնահատեց համալսարանի տարեկան կատարված աշխատանքները, առանձնակի կարևորվեցին ուսանողների և աշխատակիցների համար նախատեսված սոցիալական  ծրագրերը, հաստատվեց 2022 թվականի բյուջեն և ներկայացված բոլոր ծրագրերը։

 

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan