Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Ու՞մ ուղեղն եք լվանում․ Թևանյանի գործով դատավորը հենց նիստին մի բան պետք է ասի․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Քաղաքականության վախճանը
7
Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Պատերազմ Արցախում
Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Նժդեհի խցում են պահում Թևանյանին, ԲԴԽ-ն սպասում է WhatsApp-ի նամակի․ Աղեկյան «Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է» Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը. Պեսկով «Ապացույցներ պետք չեն, Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինքնախոստովանական հայտարարություններ է անում. այս մարդն իրեն միապետ է հռչակել». Լարիսա Ալավերդյան FT. Թրամփի բանագնացների այցը Կիև և Մոսկվա անարդյունք ավարտվեց Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց Մայր Աթոռը պատկան մարմիններին կոչ է արել վերականգնել զավթյшլ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Ու՞մ ուղեղն եք լվանում․ Թևանյանի գործով դատավորը հենց նիստին մի բան պետք է ասի․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց Սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում․ Սամվել դպիր Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում. Լիա Սարգսյան Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Թրամփը Նյու Մեքսիկո նահանգը «վերանվանել է» Նյու Ամերիկա Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քաղաքականության վախճանը Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնարավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի

Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը կողմ էին, որ Արցախի ազատագրված տարածքները հանձնվեն առանց Արցախի կարգավիճակի հստակեցմա՞նը

Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառման մեջ կար մի հետաքրքիր դետալ․ նշելով, որ այսօրվա արցախյան պարտության միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանը չէ, նա կրկին հիշեց 1998 թվականը։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այս պատերազմի գլխավոր մեղավորները բոլոր ուժերն էին, պարզապես Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ դերակատարություն ունեցավ այդ քաղաքականության վերջում։ Իսկ պարզվում է, որ այդ բոլոր ուժերի քաղաքական հայրերից մեկը հենց Վազգեն Սարգսյանն էր, որը, հակադրվելով Լևոն Տեր-Պետրոսյանին, փորձում էր կյանքի կոչել հետևյալ երկու պատվիրանները․

-          «արյունով նվաճած հողը թղթով չեն հանձնում»,

-          «փոխզիջման կարելի է գնալ, երբ որ հարկադրված կլինեն»։

Վերագրելով այս պատգամները մահացած Վազգեն Սարգսյանին, Տեր-Պետրոսյանը փորձում է ձևակերպել այն թեզը, որ Հայաստանի ողբերգությունը սկսվեց 1998 թվականից, երբ իր ու Վազգեն Սարգսյանի ուղիները բաժանվեցին։ Ընդորում՝ Վազգեն Սարգսյանին վերագրելով կեղծ պատգամներ։ Սակայն, հաշվի առնելով քաղաքական կոնյուկտուրայի շահը, Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարում է, որ Վազգենն իբր կարճ ժամանակ անց հասկացավ իր սխալը, դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի հետ, որը, պարզվում է, իբր Տեր-Պետրոսյանի գաղտնի կողմնակիցն է եղել ղարաբաղյան հարցով, հետո Վազգեն Սարգսյան-Կարեն  Դեմիրճյան դաշինքը փորձեց հետ շրջել ղարաբաղյան խնդիրը, վերադառնալով տեր-պետրոսյանական դիրքերին, սակայն Հոկտեմբերի 27-ը թույլ չտվեց դա կյանքի կոչել։

Պատմությունը կեղծ կատեգորիա համարող Տեր-Պետրոսյանը, փաստորեն, որոշել է Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին վերագրել իր տեսակետներն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ։ Եվ դա Տեր-Պետրոսյանն անում է առանց ամոթի զգացողությանը։ Բայց այստեղ առաջանում է հետևյալ հարցադրումը․ Տեր-Պետրոսյանի թիմակիցները 20 տարի քարոզել են այն թեզը, թե իբր Հոկտեմբերի 27-ը կազմակերպել են ռուսները, մյուս կողմից, Տեր-Պետրոսյանն իր հուշերում նշում է, որ 1998 թվականի իշխանափոխության ժամանակ Մոսկվան իր աջակցությունն է առաջարկել Տեր-Պետրոսյանին։ Եթե այդպես է, ապա այստեղ առաջանում է  հակասություն։ Եթե Կարեն Դեմիրճանն ու Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանի գծի կողմնակիցն էին Արցախի հարցում, որոնց աջակցում էր նաև Մոսկվան, ապա ինչպե՞ս կարող էր կանգնած լիներ Հոկտեմբերի 27-ի վճռագործության հետևում։

Այս ծիծաղելի հակասությունները ոչ Տեր-Պետրոսյանին, ոչ էլ իր կողմնակիցներին չեն հետաքրքում, հավանաբար համարելով, որ քաղաքականությունն ու բարոյականությունն իրար հետ չեն կարող հատվել, և այդ իսկ պատճառով  ցանկացած պահի նույն երևույթը կարող են տարբեր ժամանակներում ձևակերպել տարբեր ձևերով։

Հենց այդ խաղի կանոնով էր հիմնվել քաղաքական դաշտը 1990-ականներից սկսած, և այդ իսկ պատճառով էլ առաջացավ իրավիճակը, որ 2018 թվականին բառիս բուն իմաստով փողոցից պատահական ու անփորձ մարդիկ կարողացան իշխանություն վերցնել։ Եվ Հայաստանում սկսվեց Ջորջ Օրուելի կողմից նկարագրված դարաշրջան, որտեղ հայտարարում էին  սիրո ու համերաշխության ժամանայաշրջան, բայց իրականում հանրությունը բաժանում էին սևերի ու սպիտակների և իրականացնում ատելության քարոզ։ Հետո հայտարարում էին, որ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ գործնականում կերտեցին «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» հայտնի թեզը։

Սա՛ է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>