Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Ինչու՞ հենց այս պահին Ադրբեջանը հանդես եկավ իր հինգ պահանջներով

Ադրբեջանը վերջապես հրապարակայնացրեց իր «խաղաղության» հինգ պայմանները ուղղված Հայաստանին, որի գլխավոր իմաստն այն է, որ Հայաստանը պետք է  ընդունի, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում: Պարզ է, որ Երևանում ոչ մի իշխանություն չի կարող ընդունել նման նախապայման, քանզի դա կնշանակի ընդունել, որ Հայաստանը հանձնում է արցախահայությանը Ադրբեջանի քմահաճույքին: Դրա հետևանքները կարող են ազդել ոչ միայն արցախահայության, այլև Հայաստանի անվտանգության ապահովման վրա: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի այս «պահանջները» պատրաստ էին դեռ մինջև ռուս-ուկրաինական պատերազմի սկսելը, սակայն Բաքվում որոշեցին, հենց այսօր հանդես գան այդ առաջարկներով: Բանն այն է, որ պատերազմը բոլորին ստիպեց, գոնե ժամանակավորապես «սառեցնել» իրենց ծրագրերը, հասկանալու համար, թե ինչպես կավարտվի ուկրաինական թնջուկը: Այսօր, երբ արդեն պարզ դարձավ, որ  ռուսական բլիցկրիգը չի ստացվել, Բաքվում որոշեցին, որ պահն է Երևանին «ատամ» ցույց տալ: Սկզբում պայթեցրին Արցախը սնուցող գազատարը, հետո սկսվեցին ռմբակոծել Խրամորթ և Խնապատ գյուղերը, իսկ հետո որոշեցին լարվածության դաշտ ձևավորել Արցախի շուրջ ընդանրապես:

Նպատակը հասկանալի է, եթե հայկական կողմը որոշի դիմի կոշտ քայլերի, Ադրբեջանը կարող է դա դիտարկել որպես պատրվակ նոր ռազմական գործողություններ սկսել Արցախի ուղությամբ: Հաշվարկը հասկանալի է, Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ուղղությամբ և ռիսկ չի անի Ադրբեջանի դեմ գործողություններ սկսել արցախյան ճակատում: Իսկ եթե նման գործողություն սկսի, ապա, ըստ Բաքվի, համաշխարային սիմպատիան կլինի Ադրբեջանի կողմը, հաշվի առնելով այսօրվա միջազգային հանրության տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ:

Հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Բաքվի վերջին հինգ առաջարկները Հայաստանին, հույս ունենալով, որ Երևանը կոշտ կարձագանքի, դրանով հիմք տալով Ադրբեջանին դիմելու համար կոշտ գործողությունների:

Ինչ վերաբերվում է Երևանին, ապա վերջիններս վախենում են ուղիղ ձևով մերժել ադրբեջանցիների պահանջը, այդ իսկ պատճառով փորձում են այդ հարցը տեղափոխել միջազգային հարթակներ: Սակայն այդ հարթակները այսօր չեն գործում, քանի որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընդանում է չհայտարարված «սառը» պատերազմ, որն ի դեպ ցանկացած պահի կարող է անվերահսկելի փուլի մեջ մտնել:

Պարզ է, որ այսօր Ուկրաինայում որոշվում է ոչ միայն այդ երկրի, այլև Ռուսաստանի և աշխարհի հետագա ճակատագիրը: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք պիտի գիտակցենք, որ ներկայիս իրավիճակը նման է 100 տարի առաջվա իրավիճակին, երբ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայկական տարրը վերացավ Օսմանյան կայսրությունում:

Այսօր, եթե ռուս-ուկրաինական պատերազմը քայքայի այս երկու երկրները, ապա աշխարաքաղաքական բալանսը կփոխվի նաև մեր տարածաշրջանում, ինչից կփորձեն օգտվել Թուրքիան և Ադրբեջանը:

Ահա, թե ինչու այսօրվա իշխանություններից պահանջվում է մեկ բան, դադարեցնել ներքին պառակտումները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և սկսել լրջորեն պատրաստվել պաշտպանությանը: Հակառակ դեպքում մենք կրկին կարող ենք հայտնվել այն իրավիճակում ինչ կայինք մինջ 2020-ի պատերազմի սկիզբին: Իսկ եթե իշխանությունը չանի իր այդ քայլը, ապա հետագա բոլոր գործողությունների անհաջողության գլխավոր պատասխանատուն կդառնա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>