Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
23
ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Պատերազմ Արցախում
Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Ողջ շաբաթ օդում փոշու քանակը կրկին գերազանցել է թուլատրելիի սահմանը Ճամբարակի զորամասում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյան ԿԸՀ–ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը. Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի Ինչպե՞ս են Փաշինյանի «պահած» բանակում մահվան հասցրել տան միակ տղային Վախկոտ փոքրիկ խմբակը գնաց հերթական ապօրինություններին. Մարիաննա Ղահրամանյան Երեմ Սարգսյանին Գ. Ծառուկյանի գործով որպես վկա հարցաքննության հրավիրելով իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր իրական նպատակը, Իվետա Տոնոյան Սա քաղաքական քինախնդրություն է, փորձում են Նարեկ Կարապետյանին մեկուսացնել. Գոհար Մելոյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան

Սուքիասյանը սխալ որոշումներ է կայացնում որի հետևանքներից ավելի շատ տուժելու է ինքը

Խաչատուր Սուքիասյանի երեկվա «վրդովմունքը» 5-րդ ալիքի լրագրողի հարցի շուրջ ավելի շատ շոու էր հիշեցնում, քան անկեղծ պոռթկում:

Այն, որ այսօր նա նյարդայնացած է դատախազության որոշման վերաբերյալ տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Սակայն դատախազության որոշման ենթատեքստում երևում է նաև թիրախավորումը ներկայիս ՀՀ նախագահի պաշտոնում աշխատող Վահագն Խաչատուրյանի անձի մասով: Բանն այն է, որ հենց նրա որոշմամբ է Երևանի կենտրոնում գտնվող այդ շինությունը հանձնվել Սուքիայանին պատկանող ընկերությանը:

Թե ինչ սև կատու է անցել Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի միջև կարելի է տարբեր ենթադրություններ անել:

Ամենահավանականն այն է, որ գալիք դժվար որոշումներից առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին փորձելու է խաղացնել «թալանի» խաղաթուղթը: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ բոլոր կարևոր իրադարձություններից առաջ հերթական «թալանչիիի» կամ հայտնի ռեզոնանսային  գործն է սկսվում քննվել կամ դատախազության, կամ էլ դատարանների կողմից: Օրինակ այս օրերին կրկին «հիշելը» հայտնի պապլավոկի դեպքի վերաբերյալ, հենց այդ շարքից է:

Բայց միայն նախկինների գործի քննումը հանրության մոտ հարցեր է առաջացնում, իսկ ինչու՞ ոչ մի գործ չի քննվում, որոնք կատարվել էին մինչ 1998 թվականը: Միթե՞ մինջև 1998-ը երկիրը կառավում եին բացառապես «սրբերը», իսկ 1998-ից հետո «թալանչիները»:

Այն, որ այդ բաժանումը կրում է խիստ արհեստական բնույթ հասկանում են բոլորը: Դեռ ավելին, հենց 90-ականներին դրվեց «թալանի» ողջ գործընթացը և նախկիններին մեղադրում էին ժամանակին, որ նրանք 1998-ի իշխանափոխությունից հետո այդ գործերը չբացահայտեցին,  որի պատճառով էլ կորցրին իրենց հանրային լեգիտիմությունը:

Խաչատուր Սուքիասյանը 90-ականների ժամանակների ամենահայտնի օլիգարխներից էր, որը տեսանելի էր բոլորի համար: Այն ժամանակ նրան մեղադրում էին ոչ միայն ընդդիմության և հանրության մեծ մասը, այլև նույնիսկ իշխանության, այսպես կոչված, հակասիրադեղյանական  թևը:

Այն, որ այն ժամանակ նա իշխանության սրտի գլխավոր օլիգարխներից էր, գիտեին բոլորը:

Սակայն 1998-ից հետո նա ոչ միայն չկուլակաթափվեց, այլև զարգացման նոր շունչ ստացավ: Հենց դրա համար էլ նախկին իշխանությանը հանրության մեծ մասը մեղադրում էր և հենց դրա համար նրանք նաև կորցրեցին իրենց վարկանիշը հանրության մեծ մասի մոտ:

Սակայն Սուքիասյանի պատկերացումներում ինքը, բնականաբար, «թալանչի չէ», այլ «օրինական մեծահարուստ է»: Ավելին, նա սկսած 1998-ից չի օգտվել վարչական ռեսուրսներից: Իհարկե, դա չի խանգարել, որ օրինակ 1998-ից հետո եղել են տարիներ, որ երկրի պետական գլխավոր ինստիտուտների հաշիվները պահվում էին հենց Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկում և նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահի  աշխատավարձի քարտը  պատկանում էր  հենց նույն Սուքիասյանին պատկանող բանկին:

Կարելի էր արդյո՞ք պատկերացնել, որ օրինակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին որևէ պետական մարմին «գործ» ունենար ընդդիմության հետ կապ ունեցող գործարարի հետ, իհարկե ոչ: Ճիշտ հակառակը, այն ժամանակվա ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին մոտ կանգնած գրեթե բոլոր գործարաներին այն ժամանակվա իշխանությունը կամ կուլակաթափեց, կամ էլ նրանք հեռացվեցին երկրից:

Իհարկե, Սուքիասյանը չուներ այն արտոնությունները, որն ունեին նախկին իշխանության մոտ կանգնած օլիգարխները, սակայն միայն վերը թվարկածը հերիք է հասկանալու  համար, որ 1998-ից հետո էլ Սուքիասյանը մնաց մեծահարուստ և չհեռացավ երկրից: Չհիշեցնենք, թե ինչ կատարվեց ՀՀՇ-ի ժամանակների այն մեծահարուստների հետ, որոնք «լեզու չգտան» այն ժամանակվա իշխանության հետ: Կարելի է այդ մասին մեծ հատորներով գործեր ներկայացնել:

Սակայն ի ուրախություն Սուքիասյանի,  1998-ից հետո, իշխանությունը չգնաց կուլակաթափման ճանապարհով, դրանով իսկ զրկվելով հանրային լեգիտիմությունից:

Իսկ այսօր Սուքիասյանը չի ուզում իրեն տեսնել հայելիում, բայց խրոխտ ձևով հայտարարում է, որ ինքը նախկինների «միլիառդները» չունի:

Ավելին, փորձելով հաճոյանալ Փաշինյանին, լրագրողներին պատվիրում է անձնական բնույթի հարձակումներ իրականացնել ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի անդամների վրա:

Սուքիասյանը չի հասկանում, հավանաբար, քաղաքական պատկերացում չունենալու պատճառով, որ իր նման պահվածքը, մեղմ ասած, ոչ միայն հարգի չէ, այլև չի փրկելու իրեն նույնիսկ փաշինյանական իշխանության մասնակի գիլյոտինից:

Պատճառն էլ է  հասկանալի: Փաշինյանի այսօրվա վարկանիշը խիստ տարբերվում է 2018-ի իր վարկանիշից: Եթե այն ժամանակ նրա ցանկացած քայլ ողջունվում էր անվերապահ հանրության կողմից, ապա այսօր, ճիշտ հակառակը, նրա ցանկացած քայլ բացասական է ընկալվում: Այդ իսկ պատճառով, նա չի կարողանում կրկին լեգիտիմացվել հանրության մոտ միայն նախկինների վրա գործեր բացելով: Նրան արդեն հարցնում են, իսկ ինչու՞ քո յուրայինների վրա գործեր չես բացում: Ավելին, Փաշինյանը հասկացել է, որ եթե այդպես շարունակվի, ապա նախկինների գործերի հանդեպ հանրության վերաբերմունքը կարող է փոխվել: Ահա թե ինչու է իրեն օդի ու ջրի պես անհրաժեշտ, որ նմանատիպ գործեր բացվեն նաև իր թիմակիցների նկատմամբ:

Այդ շարքում ամենա տեսանելի դեմքը հենց Սուքիասյանն է, որ մինչ 1998-ի շրջանը իշխանության սրտի ամենախոշոր օլիգարխներից էր:

Հենց նա էլ պիտի, ըստ Փաշինյանի, դառնա այդ շարքի սակրալ զոհը:

Սուքիասյանը դեռ գոհ պետք է լինի, որ նրա հանդեպ այդ չափ մեղմ է վերաբերմունքը:

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների փուլն արդեն ավարտվել է, երբ Սուքիասյանը կարող էր միաժամանակ և զոհի կարգավիճակով հանդես գալ, ստանալով «խելոք մեծահարուստի» իմիջը և միաժամանակ օգտվել բազմաթիվ հնարավորություններից, պահպանել իր նախկինում ձեռք բերված հարստությունը:

Հետագայում նա այլևս այդպիսի հանդարտ կյանք չի ունենալու մի շարք պատճառներով: Նախ Փաշինյանը բացել է  «ապորինի հարստացման» գործընթացի պանդորայի արկղը, որը բումերանգի օրենքի համաձայն, անխուսափելիորեն վերադառնալու է նաև Սուքիասյանին և բացի այդ, թե փաշինյանական, և թե հետփաշինյանական իշխանությանը շահավետ չի լինելու Սուքիասյանի կողմից սկզբնական կապիտալի կուտակման ժամանակները ծածկադմփոց անել, քանի որ դրանից այդ իշխանությունը միայն վարկանիշ է կորցնելու:

Սուքիասյանն այս ամենը, իհարկե, չի հասկանում, քանի որ Հայաստանում ոչ մի մեծահարուստ չի համարում, որ իր սկզբնական կապիտալը անօրինական է ձեռք բերվել, մինչդեռ մյուս մեծահարուստներին համարում է թալանչիներ:

Այս դեպքում էր Սուքիասյանը մյուս բոլոր մեծահարուստներին, հատկապես ղարաբաղյան ծագում ունեցողներին,  համարում է «թալանչիներ», իսկ իրեն իհարկե ոչ:

Մինչդեռ իրականում ղարաբաղցիներին հենց նրա համար սկսեցին չսիրել, որ նրանք 1998-ից հետո ոչ միայն չկուլակաթափեցին Սուքիասյանին և նրա տիպի մյուս գործարարներին, այլև իրենց ինտեգրեցին հանրության մեջ, փաստացի լեգիտիմացնելով իրենց հանրության աչքերում:

Եվ ահա ներկայիս Սուքիասյանն իրեն չպատժողներին անվանում է «թալանչիներ», ժպիտ առաջացնելով հանրության մոտ և բացահայտելով այն իրականությունը, որ 1998-ից հետո իրական արդարություն չհաստատելը հենց բերեց մեզ այս իրավիճակին: Իհարկե, խոսքը այն մասին չէր, որ բոլորին պետք էր կուլակաթափել, իհարկե՝ ոչ: Պարզապես բոլորն էլ գիտեին թե ինչ այլանդակություններ էր կատարվել 90-ականներին, և եթե գոնե հայտնի և տեսանելի գործերը բացահայտվեին այն ժամանակ, ապա հանրության մոտ կառաջանար արդարության զգացմունք և իշխանությունը չէր կորցնի իր հանրային լեգիտիմությունը, երբ նույնիսկ այն ժամանակվա տնտեսական աճն իրական բնույթ էր կրում, տատանվելով երկնիշ թվերի մեջ:

Հենց այդ անարդարության զգացումը սկզբում բերեց 2008-ի Մարտի 1-ի դեպքերին, իսկ հետո եղավ 2018-ը:

Ճակատագրի հեգնանքով այն հանրային պահանջը, որ պիտի կատարվեր 1998-ին, այլասեռված ձևով փորձ է կատարվում  այսօր իրականացնել: Բայց քչերն են հավատում, որ դա չի լինելու իմիտացիա,  մանավանդ որ ընդամենը մի շենքի սեփականաշնորհման գործընթացը ապօրինի ճանաչելը դա կաթիլ է ծովում, այն էլ կարող է օգուտ լինել Սուքիասյանի համար, քանի որ ինչպես իրենք են սիրում օգտագործել հայտնի բանաձևը՝ «պիտի զոհաբերես փոքր մասը, որպեսզի փրկես մեծ մասը»:

Այնպես, որ Սուքիասյանը դեռ օգուտով կարող է դուրս գալ այս գործընթացից, բայց դա կունենա ժամանակավոր բնույթ: Քանզի Ղարաբաղի կորուստն ու 4000-ից ավել զոհերը հանրության մոտ առաջացրել են բոլորովին այլ իրավիճակ, այդ թվում նաև սկզբնական կապիտալի կուտակման հարցում և հատկապես այն շրջանակների հանդեպ, ովքեր այս կամ այն չափով կապված են այսօրվա իշխանության հետ և անուղղակի կրում են վերը նշված բոլոր կորուստների համար պատասխանատվությունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>