Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Փաշինյանը պարտվեց նաև իր եվրոպական արտաքին քաղաքական ուղղությամբ. Բորելը «լվանում է» իր ձեռքերը Հայաստանից

ԵԽԽՎ իրավական հանձնաժողովը չի ընդունել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Հայաստանի առաջարկը։ Իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում:

Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնվել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին հոկտեմբերի 20-ին։ Որոշումն ընդունվել է Պրահայում կայացած հանդիպմանը, որին բացի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելից, ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն Ադրբեջանը չհամաձայնեց իր տարածքում այս առաքելության աշխատանքին, և արդյունքում եվրոպացի դիտորդները հայտնվեցին միայն հայկական կողմում: Նրանք պարբերաբար մեկնում էին սահմանամերձ շրջաններ, հանդիպում տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, սակայն հայկական կողմին այդպես էլ չհաջողվեց եվրոպացի դիտորդներից Ադրբեջանի դեմ կոշտ հայտարարություններ կորզել։ Եվ հիմա այդ առաքելությունն ավարտվում է, առանց որևէ նշանակալի արդյունքի: Իսկ մինչ այդ ինչ սպասումներ էին առաջացրել այդ առաքելությունից իշխանությունները:

Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը որևէ դրական մեսիջ ԵՄ-ից չստացավ, մինչդեռ նրա այդ քայլը նյարդայնացրեց Մոսկվային և Թեհրանին: Վերջիններս այն մտավախությունն ունեին, որ քաղաքացիական առաքելությունից հետո կարող էր արդեն լինել ռազմականը:

Այսինքն, Փաշինյանն այս քայլով միայն ավելացրեց Հայաստանի նկատմամբ բացասական տրամադրությունները, ոչ մի դրական արդյունք չստանալով: իսկ Ադրբեջանը, ճիշտ հակառակը, փաստացի հասավ իր նպատակին և Բորելը հայտարարեց, որ հետագա քայլերը պետք է համաձայնեցվեն «բոլոր կողմերի հետ»:

Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը վերջնականապես խճճվել է արտաքին քաղաքական ոլորտում և չգիտի թե ինչ քայլերի դիմի, որպեսզի Հայաստանը չընկալվի, որպես «միակողմանի կողմնորոշում ունեցող երկիր»:

Սակայն գործնականում, իր քայլերով նա ոչ մի նոր դաշնակից ձեռք չի բերում, սակայն անվստահություն է առաջացնում նախկին դաշնակիցների մոտ: Այդպես է լինում այն գործիչների հետ, ովքեր չունեն ոչ կայուն պատկերացումներ, ոչ էլ իրական գործողության ծրագրեր երկրի համար: Հանուն արդարության պետք է նշենք, որ Նիկոլ Փաշինյանի նման պահվածքը զարմանալի չէ, քանզի նախկին 20-25 տարիների ընթացքում հայաստանյան քաղաքական և գաղափարական դաշտը թունավորում էին անմեղսունակ և իրականությունից կտրված թեզերով, որին նախկին իշխանությունները կամ բանի տեղ չէին դնում, կամ էլ համարժեք չէին արձագանքում:

Արդյունքում չորս տարի առաջ Փաշինյանը սկսեց կյանքի կոչել այն, ինչ քարոզվում էր 20-25 տարի:

Հայ ժողովուրդն այսօր իր մաշկի վրա է զգում այդ գաղափարները և ոմանք, նույնիսկ իրենց երեխաների կյանքի գնով են վճարում դրա համար:

Բայց այստեղ ոչ մեկ մեղավոր չէ, քանզի այն ժողովուրդը, ով չի ունենում առողջ հանրային և քաղաքական վերնախավ հենց այդ ճակատագրին է արժանանում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>