Կանադան կոչ է անում արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը
Դիտել նաև
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին
ԱՄՆ Այդահո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը և ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Արցախի անկախության ճանաչման՝ Արթուր Վանեցյանի բանաձևը
Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Կանադան արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը՝ շեշտելով, որ կանոնավոր կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Կանադան շարունակում է կոչ անել հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական ջանքերի համար ներդնում է 350 հազար դոլար:
Շամպայնը նաև նշել է. «Մենք կոչ ենք անում արտաքին կողմերին չմիջամտել հակամարտությանը և կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»: