Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
8
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան

Արդյունքում կեղծվեց պաշտոնական տեղեկատվությունը և հասարակությանը վաճառվեց հաղթանակի սին հույսը․ Ելենա Մկրտչյան

Հարցազրույց լրագրող, ՀՀ հաշվեքննիչ պալատի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Ելենա Մկրտչյանի հետ։

Քննարկել ենք Հայաստանում ստեղծված կրիտիկական իրավիճակի պատճառները, մեղավորներին ու անելիքները։

 Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքում ստեղծված իրավիճակը։ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել այս իրականությունից։

— Սյունիքում ստեղծված իրավիճակն ո՛չ միայն այսօրվա իրարանցումների, ցույցերի հետ կապված, այլև Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից սկսած գնահատել եմ խիստ մտահոգիչ, բեկումնային և անհեռատեսական։ Ինչո՞ւ։ Քանի որ թե՛ պատերազմի սկիզբը, թե՛ ընթացքը, թե՛ այդ օրերին իշխանությունների կողմից ներկայացված օրակարգը կեղծ էին։ Շատերի համար դա դիտարկվել է որպես չափից ավելի չափազանցեցված մոտեցում, քչերի համար՝ սպառնալիք հայ,Հայաստան ու Արցախ համատեքստում։ Դեռ նոյեմբերի 10-ից փորձել եմ հասարակության ուշադրությունը կենտրոնացնել Հայաստանի պետական տարածքներին, հատկապես Սյունիքին սպասվող անխուսափելի արհավիրքի վրա։ Ինչ վերաբերվում է ստեղծված իրավիճակից խուսափելու վարկածին, դա նույնն է, ինչ առհասարակ պատերազմից խուսափելու հնարավոր վարկածը․ տրամաբանորեն հնարավոր էր, տեսականորեն՝ ոչ, քանի որ իրականության մեջ մենք ունեինք ներքին թշնամի, ով իրականացնում էր հակապետական, հակահայկական, թրքամետ քաղաքականություն։

— Ի՞նչ եք ենթադրում՝ ասելով շատերը գիտակցում էին, իսկ քչերը՝ ոչ։ Ի նկատի ունե՞ք այսպես ասած սևերին ու սպիտակներին։

— Իհարկե ոչ։ Երբևէ հասարակության մեջ գունային ջրբաժան անց չեմ կացրել։ Խոսքս բխում է քաղաքացիների կրթվածության ցենզից։ Շատերը, ցավոք, հասարակության այն լայն զանգվածն են, ովքեր չեն տիրապետում այն մինիմալ ՀՀ քաղաքացու գործառույթներին, այն է՝ իմանալ ի՞նչ է Սահմանադրություն, ի՞նչ է պետություն և պետականություն, ի՞նչ է ընտրական իրավունք և ի՞նչի համար է այն իրականացվում, որո՞նք են ՀՀ քաղաքացու իրավունքները, որո՞նք են ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ պատգամավորին և այլ պետական պատկան մարմիններին տրված լիազորություններն ու սահմանափակումներն ու էլի կարելի շարքը շարունակել։ Քչերն էլ՝ իրավիճակին ոչ մակերեսային մոտեցում ցուցաբերող անձինք են, ովքեր փորձում են խորքային լուծումերի հանգել իրենց մասնագիտական կոմպետենտության սահմաններում՝ չանցնելով շատ նուրբ անթույլատրելիի սահմանագիծը։ Արդյունքում, հասարակության այս երկու շերտերի միջև բախումներն անխուսափելի են դառնում։

— Վերը նշեցիք, որ պատերազմից տրամաբանորեն խուսափել հնարավոր էր, իսկ տեսականորեն՝ ոչ։ Կմանրամասնե՞ք։

— Տեսե՛ք, 2018-ին իրականացված թավշյա հեղափոխությունը ուներ 2 կողմ։ Առաջինը հասարակության հետաքրքրվածությունն էր՝ պայմանավորված որքան հնարավոր է սեղմ ժամկնետներում ազատվել նախկին իշխանություններից: Երկրորդը՝ այսօրվա իշխանությունների ամբիցիաները՝ պայմանավորված հասարակության էմոցիոնալ ֆոնով։ Այս համատեքստում ստորգետնյա ջրերը շատ են։ Դա թերևս մի առանձին հարցազրույցի թեմա է։ 2018-ին էլ տեղի ունեցավ իմ նշած հասարակության 2 շերտերի կործանարար բախումը, ինչի արդնունքում մենք շատ հեռուն գնացինք, ընդհուպ մինչև ռիսկի տակ դնելով մեր ինքնությունը, մեր ով լինեը։

Հասկանո՞ւմ եք, քաղաքականությունը շատ մոտ է իր կառուցվածքով հանքարդյունաբերությանը, որտեղ առաջնային է ո՛չ թե վերջնական արդյունքն, այլ շահեկանը։ Վերջնականը միշտ չէ շահեկան, ու դրա վրա միշտ է պետք կենտրոնանալ։ Իրավիճակի հրամայականով ժողովուրդն ընտրեց Նիկոլ Փաշինյանին՝ ապար, որը չմշակվեց ևս պահի հրամայականով պայմանավորված։ Արդյունքում թե՛ ներսից, թե՛ դրսից մշակվեցինք ու մշակվում ենք մենք՝ հանուն թշնամու պատկերացրած վերջնական արդյունքի։ Ասյօր և՛ մենք, և՛ թշնամին ունենք արդյունք։ Տարբերությունն ըստ տրամաբանության, համեմատականության մեջ։

— Կարծո՞ւմ եք ՀՀ իշխանություներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շահեկան էր այսօրվա վիճակը։

— Եթե ասեմ շահեկան էր՝ պրիմիտիվ կգտնվեմ։ Եթե ասեմ շահեկան չէր՝ հիմար կթվամ։ Խուսափում եմ ծայրահեղություններից։ Ամեն ինչ ունի ավելի խորքային բացատրություն։  

Ամեն ինչ բխում է 2.5 տարվա ոչ հեռու անցյալից, երբ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ամբիոնից հնչող հեգնական ու անտրամաբանական, բակային ու մանկական ելույթներն առանց ոճային փոփոխությունների սկսեցին հնչել միջազգային ամբիոններից, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվեց Յուրի Խաչատուրովը, երբ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետի շուրթեից հնչեցին Ալիևին բնութագրող ամենադրական բնութագրերը երբևէ, երբ հիմնովին կազմաքանդման ուղին բռնեց կրթական համակարգը, երբ ֆինանսավորվեցին ամենակասկածելի նախագծերը, երբ քաղաքակա դաշտը պրակտիկ ու կոշտ հարթակից տեղափոխվեց ֆեյսբուք ու դարձավ յուրաքանրյուրի խելքի բանը, երբ ՀՀ առաջին տիկինը շեղվեց իր առաքելությունից ու զբաղվեց ակտիվ քաղաքականությամբ, երբ թերագնահատելու ու ամրանալու փոխարեն մեծամտացան ու գերագնահատեցին իրական հնարավորությունները, երբ արվեցին ամպագորգոռ պատերազմական մարտահրավերներ։ Երբերը շատ են։

— Ստացվում է, որ մենք կարո՞ղ էինք լրիվ այլ արդյունքներ ունենալ դիվանագիտական դաշտում, խուսափել պատերազմից կամ անգամ հաղթե՞լ պատերազմում։

— Անշուշտ։ Դիվանագիտական հաջողություններն ինքնին կբացառեին պատերազմը, կլիներ Արցախը և վտանգված չէր լինի Հայաստանը։ Եթե դիտարկենք պատերազմի անխուսափելիության վարկածն, ապա չէր կարելի բացառել այլ հանգուցալուծում՝ հաղթանակ։ Բանակը, մարտական հոգին վերջին 2 տարիների ընթացքում տողատակերում, որոնք իրականում հենց հիմքերն էին, բարոյազրկվում ու կազմաքանդվում էին, սակայն շատ քեչերն էին նկատում տողատակերը։ Այսօր հստակ մարտական գծերում հայ զինվորը բահով էր մարտնչում թշնամու ԱԹՍ-ների հետ, բացակայում էին խրամատները, բացակայում էր համապատասխան զինվորական խագուստը, չկային սաղավարտներ։ Կարևորագույն մարտական գործողությունները որոշ շրջաններում ունեցան դժգույն ելքեր, քանի որ ոչ կոմպետենտ էր սպայական կազմը՝ տարածքին ու իրավիճակին չէր տիրապետում։ Սպայական կազմի ներսում բացահայտվեցին ծայրահեղ դավադրություններ։ Ողջ պատերազմի ընթացքում կեղծվեց պաշտոնական տեղեկատվությունը և հասարակությանը վաճառվեց հաղթանակի հույսը։ Դա թերևս մեր պատմության մեջ ամենակարկառուն ու ստացված թիմային աշխատանքն էր՝ վարչապետի գլխավորությամբ, բայց դավադիր։ Հազարավոր երիտասարդներ և ընտանիքներ դարձան հույսի առուծախի զոհը։ Այս խոսքերն ինձ հեշտ չեն տրվում։ Համազգայինի մեջ ես ունեմ իմ անձնական վիշտը՝ ես կորցրել եմ եղբորս, մենք կորցրել ենք մեր եղբայրներին, սերունդ ենք կորցրել, հայրենիք ենք կորցրել ու կորցնում ենք։ Նիկոլ Փաշինյանը վաճառական է՝ սին հուս վաճառող։

 Կա՞ ինչ-որ ելք այսօր։ Ի՞նչ պետք է անել։ Որո՞նք են ուղիները։ Ո՞րն է Ձեր կոչը որպես ՀՀ քաղաքացի։

— Ելքեր միշտ կան՝ դրանք իրավիճակային ընտրության արդյունք են։ Պետք է սթափ դատել և փորձել տալ տրամաբանական իրավիճակային լուծումների։ Այսօր սյունեցու ճիչը տեղին է, բայց ուշացած։ Մեկ ամիս առաջ, այլ ոչ այսօր է սյունեցին անօգնական կանգնել իր սահմանին պահնորդ։ Այսօր չէ, այլ մեկ ամիս առաջ է ՊԲ-ն Սյունիքի սահմանագծում նահանջ սահմանել։ Վաղը չէ, այլ նոյեմբեր ամսին էր Սյունիքում պատերազմ, որտեղ ունեցանք զոհեր կամավորականների շրջանում, իսկ ՊԲ պաշտոնական քարոզչությունը սահմանափակվեց լոկ վիրավորներ արձանագրելով։ Եթե մենք վաճառվենք սին հույսին, ապա Ադրբեջանը տեռորի է ենթարկելու Սյունիքն այնքան ժամանակ, մինչև այնտեղից դուրս գա վերջին սյունեցին։ Երեկ չէ, այլ այսօր ադրբեջանցին հայ գերուն ստիպում է ասել՝ «Հայաստանն Ադրբեջան է»: Այսօր չէ, այլ երեկ և այսուհետ պետք է լուրջ վերաբերվել Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր նետած խոսքի տողատակերին՝ ընդունելով ի գործ։ Վաղը չէ, այլ այսօր պետ է մերժենք գործող իշխանություններին ու նրանց թելադրած օրակարգը։

Պետք է հասկանալ և ընդունել միակ պարզ ճշմարտությունը. եթե սատարում ենք ՀՀ գործող կառավարությանը, ապա կողմ ենք հայոց պետականության և ինքնության անկմանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>