Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան» Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ՏԻՄ «ընտրությունների» մասնակցության արդյունքները Սա խայտառակություն էր. Գոհար Մելոյան Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. «Kia»-ի ԱԱԾ աշխատակից վարորդը դեպքի վայրից ճողոպրել է

Փաշինյանը` Պետրոսի մոտ Քոչարյանի խնդրով ուղղակի փարիսեության մաստեր կլաս ցուցադրեց ՍԴ-ի մասով. Տեսանյութ

Երեկվա Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ երկար է քննարկվելու: Մենք մեր կողմից փորձելու ենք ներկայացնել այն մասերը, որոնք ցույց են տալիս  Փաշինյանի  իրական պատկերացումները:

Մասնավորապես Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե հանրության մեջ կարծիք կա, որ ՍԴ-ի խնդիրն առաջացավ հենց Քոչարյանի հարցը քննելուց հետո Նիկոլ Փաշինյանը առանց ամաչելու փարիսեության մաստեր-կլաս ցուցադրեց: Մասնավորապես նա բառացի նշեց հետևյալը.  «...Ես վարչապետ ընտրվեցի և հրապարակավ հայտարարեցի, որ ընդհանրապես չեմ միջամտելու դատական իշխանության գործունեությանը և հրաժարվում եմ կառավարության կողմից հրահանգներ տալ դատական իշխանությանը և այդ պրոցեսում հետագայում տեսանք այն երևույթը, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա: Ինչո՞ւ է այդպես. որովհետև կա տոտալ անվստահություն դատական համակարգի նկատմամբ: Մենք ասում ենք՝ եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, որ երբ որ սահմանադրական դատարանը, առաջին ատյանինը կամ մյուսը ինչ-որ բան որոշի, մենք չսկսենք քննարկել՝ սա ում ազդեցությունն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ուզում է ասել, որ «ժողովուրդը դժգոհ է դատական իշխանության որոշումներից», և դրա համար  Փաշինյանն ուզում է փոխել այն:

Նախ հիշեցնենք, որ դատարանների շրջափակման հրահանգը հենց Փաշինյանը տվեց: Եվ զարմանալիորեն «ժողովուրդը» չարձագանքեց: Ընդամենը մոտ 1000 խոնվեյբիններ իրենց առաջնորդի հրահանգով կատարեցին հակաօրինական արարք և դրա համար չպատժվեցին: Հետո նույն վարչապետը սկսեց խոսել «վնգստացող» դատավորների մասին: Մի բան, որ իրեն թույլ չեն տվել նախորդ իշխանությունները: Հետո նույն վարչապետը հանրահավաքի ժամանակ ուղղակի սպառնաց դատավորներին՝  նշելով, որ «Հայաստանում չի կարող լինել դատավոր, ով իր կամքին հակառակ որոշում կայացնի»: Հավանաբար վարչապետ Փաշինյանը մոռանում է ամբոխավար Փաշինյանի խոսքերը՝  մտածելով, որ երկրի ժողովուրդը ոչ ականջներ ունի, ոչ էլ աչքեր:

Հետո սկսվեց դատավոր Ազարյանի վարկաբեկման արշավը այն բանի համար, որ նա համարձակվել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխել: Հետո մեկ այլ դատավոր Գրիգորյանի վրա քրեական գործ բացեց Փաշինյանը միայն այն բանի համար, որ նա համարձակվեց բավարարել Արցախի երկու նախագահների միջնորդությունը նույն Քոչարյանի մասով: Հետո սկսվեց ՍԴ նախագահի և անդամների անմարդկային և ամոթալի մակարդակի հետապնդումները միայն այն բանի համար, որ վերջիններս համարձակվել էին Քոչարյանի գործը ուղարկել Վենետիկի հանձնաժողով կարծիք ստանալու համար:

Եվ այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը ողջ ժողովրդի առջև  համարձակվում է ասել, որ նա ճնշում չի գործադրում  դատարանների վրա՞:

Հարց:  Հայաստանում  քանի՞ միամիտ մարդ է մնացել, որ կարող է հավատալ երկրի ղեկավարի այս բացահայտ ստերին:

Աշխարհի ցանկացած երկրի ղեկավար, եթե նման ստերով հանդես գար, ապա նրան շուտվանից կհեռացնեին իր պաշտոնից միայն սուտ խոսելու համար: Ի վերջո հենց դրա համար Սերժ Սարգսյանին չներեցին 2018-ին:

Նիկոլ Փաշինյանի այս չափի ստերի հանդուրժումը կարելի է բացատրել միայն՝ որպես հանրային հիշողության ամնեզիա, որը պայմանավորված է նախկինների հնարավոր վերադարձի վախով:

Սակայն կա այս խնդրի հակառակ կողմը, իսկ ինչքանո՞վ է անվտանգ երկրի համար ունենալ բացահայտ ստող ղեկավար: Չէ՞ որ նա այդ դեպքում ունակ կլինի ստել նաև մյուս հարցերում, որոնք, օրինակ, կապված կլինեն երկրի անվտանգության կամ ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>