Քաղաքականության վախճանը Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը
7
Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Պատերազմ Արցախում
Սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում․ Սամվել դպիր Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում. Լիա Սարգսյան Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Թրամփը Նյու Մեքսիկո նահանգը «վերանվանել է» Նյու Ամերիկա Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քաղաքականության վախճանը Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով

Փաշինյանը, չկարողանալով կողմնորոշվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջում մերժվելու է բոլորի կողմից

Լիտվայի նախագահի այցը տարածաշրջան ունի մեկ նպատակ, հորդորել Բաքվին և Երևանին, որ վերջիններս իրենց «խաղաղ» գործընթացը իրականացնեն Բրյուսելի, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքական հովանու տակ:

Այն, թե ինչ աստիճանի են սրված Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, հայտնի է բոլորին: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստան-Արևմուտք միասնական քաղաքական հարթակը, որտեղ կընթանային հայ-ադրբեջանական բանակցությունները՝ այլևս գոյություն չի կարող ունենալ: Նույնիսկ նախկինում գործող Մինսկի ֆորմատն է այսօր փլուզվել:

Եվ, ահա, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կողմնորոշվել, որ կարողանա բավարարել և Մոսկվային, և Բրյուսելին: Նրա և նրա կողմնակիցների այն պնդումները, թե պետք է «վերակենդանացնել» Մինսկի գործընթացը ոչ միայն ծաղրի է ենթարկվում, այլև սկսում է գրգռել, ընդվորում, և Մոսկվային, և Արևմուտքին:

Այս իրավիճակում Փաշինյանի գործողությունները նմանվում են ջղաձիք շարժումների:

Փաշինյանը ուզում է միաժամանակ դուր գալ և Մոսկվային, և Բրյուսելին, սակայն հայտնի է թե ինչ է ստացվում դրանից, երբ հաշվի ես առնում ներկայիս աշխարհաքաղաքական հակամարտության աստիճանը:

Առաջին անգամ Բրյուսելում հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, հենց Փաշինյանն առաջարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը Բրյուսելի հովանու տակ: Ոչ ոք չէր խնդրել, որ Փաշինյանն նման առաջարկով հանդես գար, սակայն նրա ցանկությունը ցույց տալ իր «նախաձեռնողականությունը»՝ դառը կատակ խաղաց իր համար:

Բրյուսելում այդ առաջարկը, բնականաբար, ողջունեցին, Իլհամ Ալիևն էլ համաձայնվեց Փաշինյանի առաջարկի հետ: Պայմանավորվեցին, որ ապրիլի վերջին երկու կողմերը կձևավորեն այդ գործընթացը սկսելու համար աշխատանքային խմբեր:

Սակայն ապրիլի 19-ին Փաշինյանի այցից հետո Մոսկվա, նա «մոռացավ» իր նախաձեռնության մասին: Ավելին, Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, ռուսական կողմի ներկայացուցիչներից մեկը  հայտարարեց, որ «...սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել բացառապես նախկին խորհրդային քարտեզների հիման վրա...»:

Ավելին, Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը մեղադրեց Արևմուտքին, նշելով, որ «...Բրյուսելը փորձում է անամոթաբար սեփականաշնորհել այս գործընթացը...»:

Այսպիսով Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, ապրիլի վերջին Բրյուսելի հովանու տակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այդպես էլ չհանդիպեցին: Ավելին, չկայացան նաև մայիսի 7-ին նախատեսված իրենց հաջորդ հանդիպումը:

Արևմուտքում Փաշինյանի այս պահվածքը գնահատեցին, որպես անընդունելի: Հատկապես, որ հենց Փաշինյանն էր առաջարկել սկզբում այս գործընթացը սկսել, առանց Ռուսաստանի մասնակցության:

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հրապարակավ չեն հրաժարվում Բրյուսելի աջակցությունից, սակայն վախենում են, որ Մոսկվան սուր կարձագանքի, հատկապես եթե հաշվի առնենք, որ իսկզբանե հենց Մոսկվայի հովանու տակ էին ընթանում այդ բանակցությունները:

Եվ, ահա, օրերս  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «...Հայաստանը կողմ է, որ այս գործընթացը իրականանա Բրյուսելի հովանու տակ...»:

Այս ամենից հետո դիտորդները կանխատեսում են, որ Մոսկվայից հերթական «մեսիջը» ստանալուց հետո, նույն Արարատ Միրզոյանը կհայտարարի, որ առաջացել են հերթական «...տեխնիկական խոչընդոտները այս գործընթացը սկսելու համար...»:

Փաստացի ստացվեց, որ Փաշինյանն ինքն իրեն գցեց փոսը այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, և չի կարողանում այդ փոսից դուրս գալ, ձեռքի հետ հերթական անգամ վարկաբեկելով Հայաստանին, դարձնելով մեր երկիրը ֆուտբոլի գնդակ միջազգային խաղաղացողների ձեռքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>