ՀԱՊԿ-ում Երևանին ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուսային որոշում կպահանջվի․ մշտական ներկայացուցիչ Վասիլև Շառլ Դը Գոլի դեմ էլ էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով Փաշինյանի բռնատիրական ռեժիմին աջակցելու վարձը. Եվրոպան ապօրինի միգրանտնեով ուզում է հեղեղել Հայաստանը
4
Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը Կառավարությունը վաղը կպատասխանի «Մուլտի գրուպի» աշխատակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները դեռ չեն ցրվում Վեհափառը պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ Երկու խմբակցությունները երեկոյան կգնան Մայր Աթոռ՝ Վեհափառից օրհնություն ստանալու. Աննա Գրիգորյան Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել Փաշինյանի հերթական կանգառը՝ Չոլպոն-Ատա. Ի՞նչ սպասել ԵԱՏՄ վարչապետների հանդիպումից «Հրապարակ». Կարծես թշնամու դիրք են գրավել՝ արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում. «Հետք» «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ ձևավորված ԱԺ-ն փոխնախագահներ է ընտրում ՀԱՊԿ-ում Երևանին ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուսային որոշում կպահանջվի․ մշտական ներկայացուցիչ Վասիլև Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի. Աբրահամյան Դատարանի դահլիճից անձը դիմել է փախուստի Եկեք՝ ԱԺ-ում քննարկենք «Հայփոստ»-ի, ԶՊՄԿ-ի, Ամուլսարի հարցերը, իրականացնենք աուդիտ. Տիգրան Աբրահամյան Շառլ Դը Գոլի դեմ էլ էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունը շատ երեխաների ճակատագրերի հետ է խաղացել և դեռ շարունակում է խաղալ, բայց հիշեք՝ ամեն ինչի համար միշտ գալիս է պատասխան տալու պահը… Փաշինյանի բռնատիրական ռեժիմին աջակցելու վարձը. Եվրոպան ապօրինի միգրանտնեով ուզում է հեղեղել Հայաստանը «Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված այս ամբողջ թնջուկը կրում է բացարձակ քաղաքական բնույթ, իշխանությունը սա չի էլ թաքցնում». Տնտեսագետ Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Սիրելի արցախցիներ, Մռավա սարին նման պընդ կացիք, մունք մեր հայրենիքումն ընք, վեշ մի պեն մառացվալ չի ու վեշ մի պեն ներվալ չի. Արեգա Հովսեփյան Ջուր հավաքեք. վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է իշխանության համար. Գոհար Մելոյան Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում Արեգնազ Մանուկյանի գործում նկատվում է շանտաժի տարր․ երեխայի հետ շփումից զրկելու որոշումը պատահական չէ: Ինչ կլինի, եթե ցուցանակային ընդդիմությունը հրաժարվի մասնակցել նիստերին, մինչեւ որ վերջին քաղբանտարկյալը չազատվի բանտից

Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանին մանիպուլյատոր խաբեբա՞ է համարում

Վերջերս հերթական անգամ ՔՊ-ի տխրահռչակ գործիչներից մեկը` Արսեն Թորոսյանը կրկին հանդես եկավ մի շարք սանձարձակ հայտարարություններով, որի համար նորմալ երկրներում քաղաքական վերնախավի ներկայացուցիչները հաշիվ կպահանջեին:

Նա փաստացի մեղադրեց ազգային ողջ վերնախավին, թե իբր վերջին 30 տարիների ընթացքում նրանք իրականում խափել են սեփական ժողովուրդին: Օրինակ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, նախկին բոլոր նախագահները իրականում գիտեին, որ իբր Արցախը հնարավոր չէր անջատել Ադրբեջանից, բայց դրա մասին լռում էին և փաստացի մոլորության մեջ գցելով սեփական ժողովուրդին:

Մի կողմ թողնենք, որ Արսեն Թորոսյանը սուտ է ասում: Հերիք է, որ նա ծանոթ լիներ Մադրիդյան սկզբունքների հետ և կհասկանար, որ միջազգային հանրությունը այս կոնֆլիկտի լուծումը տեսնում էր «կարգավիճակ տարածքների դիմաց» հայտնի բանաձևի տեսքով:

Դրա մասին կային բազմաթիվ վկայություններ և նույնիսկ Ադրբեջանի նախագահն էր խոստովանում, որ իրենից կուլիսներում միջնորդները պահանջում էին, որ համաձայնվեր այն գաղափարի հետ, որ յոթ շրջանների դիմաց նա պետք է համաձայնվեր Արցախի անկախության հետ:

Փաստորեն Արսեն Թուրոսյանը իր շեֆի ձախողումները արդարացնելու համար այսօր հայտարարում է, թե իբր վերը նշված մեր ձեռքբերումները դիվանագիտական հարթակում չեն եղել:

Սա նույնիսկ շարքային սրիկայություն չի կարելի համարել: Փաստացի Արսեն Թորոսյանը ուզում է խեղաթյուրել պատմական փաստերը, որպեսզի իր և իր թիմակիցների հանցանքը պատմության առջև շատ մեծ չլինի:

Նույնիսկ նրան թույլ են տվել, որ իր բանաձևումներում նա փաստացի մեղադրի նաև Նիկոլ Փաշինյանին մանիպուլյացիաների մեջ:

Օրինակ, երբ 2019 թվականի ամռանը Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», փաստացի տապալելով բանակցային գործընթացը, երկարացնելով ադրբեջանցիների լեզուները, որոնք սկսեցին հայտարարել, որ Փաշինյանը Արցախն ուզում է ոչ միայն անջատել Ադրբեջանից այլև միացնել Հայաստանին:

Նախկին երկու նախագահները, որոնք ծագումով արցախցիներ էին, իրենց երբեք թույլ չէին տալիս նման պոպուլիզմ, լավ հասկանալով, որ դրանից արցախցիները ոչ թե կշահեին, այլ կկորցնեին:

Մինչդեռ Փաշինյանը հանուն իր պոպուլիստական նպատակների փաստացի տապալեց բանակցայի գործընթացը, վարկաբեկեց միջնորդական առաքելությունը, ճանապարհ բացելով ադրբեջանական դուռը պատերազմի համար: Այդ մասին գիտեն բոլորը և պատմության մեջ այդ փաստը դաջվելու է, անկախ Թորոսյանի ցանկությունից:

Բայց վերադառնալով նրա թեզին, ապա ստացվում է, որ նա Փաշինյանին նույնպես համարում է մանիպուլյատոր և խաբեբա, քանի որ 2019-ին, ըստ Թորոսյանի Փաշինյանը գիտեր, որ Արցախը չի անկախանալու Ադրբեջանից, բայց արցախցիներին սիրաշահելու համար Ստեփանակերտի հրապարակում մարդկանց խաբելով էր զբաղված:

Եթե այդպես է, ապա ինչպես՞ է ՔՊ անդամ Թորոսյանը շարոնակում մնալ «մանիպուլյատոր» Փաշինյանի թիմակիցը: Ավելին, Թորոսյանը պարզվում է կորդինացնելու է գալիք տեղական ընտրությունների ողջ գործընթացը, որպեսզի «գլխավոր մանիպուլյատորի» կուսակցությունը ներկայացվի երկրի տեղական իշխանության մեջ:

Մի՞թե Արսեն Թորոսյանի սկզբունքներին դա դեմ չէ, երկրով մեկ ուժողացնել «խաբեբաների» բանակը:

Այստեղ է, որ մեկ այլ հարցադրում պիտի անել ռուս հայտնի երգիծաբաններ Իլֆի և Պետրովի ոճով, իսկ արդյոք՞ հանգուցյալը բարոյական անձնավորություն էր։ Ոչ, նա բարոյական մարդ չէր: Նա իր ողջ ուժը ներդրեց հասարակության հաշվին ապրելու համար։ Բայց հասարակությունը չէր ուզում, որ նա ապրեր իր հաշվին։ Եվ Միխայիլ Սամուելևիչը չէր կարող դիմանալ իր հայացքների այս հակասությանը, որովհետև նա ուներ դյուրագրգիռ բնավորություն,  դրա համար էլ նա մահացավ:

Եթե համեմատենք Իլֆի և Պետրովի հերոսներից մեկին՝ Պանիկովսկուն Արսեն Թորոսյանի հետ, նրա անցած ճանապարհի հետ, ապա կտեսնենք նրանց միջև շատ մեծ նմանություններ, որից էլ պատասխանը հայտնի կդառնա, թե ինչու է Թորոսյանը «թքում այն հորի մեջ, որից նա ջուր է խմում»:



Սա՛ է իրականությունը:


Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>