Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Ես ամեն բան կտայի, որ Արշակը լիներ՝ անգամ կյանքս»․ Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Փարամազյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած հայորդի Արշակ Հրաչիկի Փարամազյանի ծննդյան օրն է։ Զոհվել է հոկտեմբերի 13-ին Ջրականում՝ մարտական գործողություն իրականացնելիս։

Ծնվել է 1983 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

«Այսօր Արշակի տարեդարձն է։ Նա կդառնար 38 տարեկան։ Չէ, կամ նա դարձավ 38 տարեկան։ Անասելի դժվար է խոսել անցյալ ժամանակով։ Արշակն իսկապես յուրահատուկ էր, և սրա մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում եմ։ Յուրահատուկ էր նա մանուկ հասակում, թե պատանի․․․Անգամ պատերազմական գոծողությունների ընթացքում իր դրսևորած կեցվածքով՝ Արշակը յուրահատուկ էր։ Մայրս ու մորաքույրս շատ են պատմել Արշակի մանկական հետաքրքրություններից ու չարաճճիություններից։ Հատկապես տպավորվել է այն, որ պատշգամբի բազրիքին հեծանիվ էր քշում։ Պատկերացնո՞ւմ եք։ Դա այնքան անհավանական է թվում, որքան հանգամանքը, որ նա այլևս մեզ հետ չէ, և մենք անտարեդարձ ենք։ Լինելով երեխա՝ կարծես այդքան մանրամասն հաշվարկել էր ռիսկերը․․․Սյս պատերազմում չկարողացավ, չստացվեց»,— պատմում է քույրը՝ Ելենան։

«Ամենքին ու ամենին նվիրումով էր մոնենում, նրբանկատորեն։ Ինչու եմ ասում ամենին, քանզի անգամ իրերի, հագուստի և այլնի, անգամ կենցաղային պարագաների հանդեպ յուրահատուկ նուրբ ու կոկիկ մոտեցում ուներ։ Շատ անգամ՝ կողքից նայելիս թվում էր, թե անխոս ու անշունչի հետ էլ կարողանում է երկոսության մեջ մտնել։ Մի քիչ ինձ հետ չէր ստացվում երկխոսությունը, կամ էլ հակառակը՝ շատ յուրահատուկ էր ստացվում»,— ասում է ու ժպտում։

«Ակատանետսի աչքերով չեմ կարող որևէ պատերազմանակ դրվագ նկարագրել, բայց զինակից ընկերները եղբորս կողմից մարտի դաշտում ցուցաբերած այնքան հերոսական արարքների մասին են պատմել՝ հավանական, թե՛ անհավանական, որոնց մասին խոսելը բավականին ժամանակ է պահանջում։ Շատերն են հաճելիորեն զարմացած եղել ո՛չ այնքան մարտի դաշտում դրսևորած քաջ, համարձակ կեցվացքից, այլ մարդկային որակներից, որոնց կրողն էր Արշակը, ու որոնք, կարծես թե, անբնական, անհամատեղելի են թվացել մերօրյա իրականության մեջ։ Պատերազմի օրերին զանգեց ու ծնողներից գործիքներ պահանջեց, որ վնասված խաչքարեր վերականգնի։ Ուղարկեցին․․․ Վերականգնեց․․․և ո՛չ միայն խաչքարեր, այլ վնասված շիրիմներ է նորոգել։ Այսօր, փաստացի այնպես է ստացվել, որ մենք իր շիրիմն ենք կառուցում։ Երևի չէր պատկերացնի․․․Մենք էլ չէինք պատկերացրել․․․»,— հուզվում է քույրը։

«Այսօրվա իրականությունն անհավանական է, հակասական է, անընդունելի ու ծանր է․․․Ի վերջո դաժան ու անմարդկային է մարդկայինի հանդեպ, եթե դու մարդ ես, այլ ոչ մարդկային կերպարանք՝ կյանքն այսուհետ քեզ էլ առավել ծանր է տրվում։ Ես ամեն բան կտայի, որ Արշակը լիներ՝ անգամ կյանքս, եթե իմանայի, որ դա հնարավոր տարբերակ է։ Կարող է էգոիզմ թվալ անգամ այս համատեքստում, բայց ես կյանքս կտայի, միայն ինքը լիներ ու ես ականատեսը չլինեի այն ամենին, ինչը կատարվում է շուրջս, իմ ընտանիքում նրա «չլինելու» արդյունքում։ Ուղղակի ապրումներ կան, որ խոսքերով չեն տրվում՝ մեզ հետ են, մեր մեջ»։

«Թե ի՞նչ կասեի իրեն այսօր, իր տարեդարձի կապակցությամբ, եթե հնարավոր լիներ․․․ Չասված խոսքերն այնքան շատ են։ Ես պատրաստվում էի ասել չասվածը, երբ հոկտեմբեր ամսին շտապում էի Կապան՝ հենց իր մոտ էի շտապում, գիտեի, թե  վիրավոր է, բայց կարծես չհասցրեցի․․․Չգիտեմ, դեռ կասեմ, այդ օրը գալու է։ Իսկ հենց հիմա, կասեի, թե որքան եմ իրեն սիրում ու որքան թանկ է ինքն ինձ համար»,— եզրափակեց Ելենան։

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>