Բուֆեր երկրի ճակատագիրը Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Մեղադրական եզրակացություն կոչվածի մեջ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է․․․ քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար. Արեգնազ Մանուկյան
Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն Գլխակեր ռեժիմի ներկայացուցչուհին, հրաժարականի փոխարեն «բացատրություններ» է տալիս Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. Համատեղ հայտարարություն Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի արշավի հերթական զոհը. ՀԱԿ Այս ավտորիտար գործելաոճին ծափահարում են արևմտյան կառույցներն ու պետությունները Գլխակեր ռեժիմն այս մարդուն 20 օր առաջ բանտարկեց բացառապես քաղաքական պատճառով. իրավապաշտպան Դուք այսօր մարդ եք սպանել «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ և վերջ... թիվ 203 ավտոբուսի երթուղու հարցը վերանայվեց՝ հանրային ճնշմամբ Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը

88 երկիր դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, մինչդեռ Բաքվի «հաղթանակը» շնորհավորեցին ընդամենը 12 երկիր

Գաղտնիք չէ, թե ինչ միջոցներ և ջանքեր էին ներդրել Ադրբեջանի իշխանությունները, որպեսզի, այսպես կոչված «երրորդ երկրները» պարբերաբար աջակցեին Ադրբեջանին միջազգային տարբեր հարթակներում:

Նույնիսկ մի պահ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն սկսեց համարել այդ «չմիացված երկրների» առաջնորդներից մեկը: Այն, որ այդ ամենը մաքուր բուտաֆորիա  գործընթաց էր, կռահում էին շատերը: Եվ, ահա, այս ամսվա նոյեմբերի 9-ին, երբ «շնորհավորում էին» Ալիևին Հայաստանի հանդեպ «հաղթանակի»կապակցությամբ, պարզվեց, որ ընդամենը 12 երկիր է «շնորհավորել» Բաքվին այդ կապակցությամբ, այն էլ նրանցից մի քանիսի շնորհավորանքը ակնհայտ ձևական բնույթ ուներ: Մինչդեռ օրերս Ֆրանկոֆոնիայի երկրները, որի կազմում են 54 երկիր, 7 ասոցիածիվ անդամ և 27 երկրներ, ովքեր ունեն դիտորդի կարգավիճակ, Ադրբեջանին  դատապարտող հայտարարություն ընդունեցին, որի պատճառով Բաքվի իշխանությունները իսկական քաղաքական հիստերիայի մեջ ընկան:

Իհարկե, այդ 88 երկրների դատապարտող քայլը  զգալիորեն ֆորմալ բնույթ ուներ, բայց դա հերթական անգամ բացահայտեց Իլհամ Ալիևի այն պնդումը, թե իբր միջազգային հանրության մեծ մասը ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի հանդեպ է դրական տրամադրված:

Հիշենք, որ Ադրբեջանին «շնորհավորողների» շարքում, բացի Ալժիրից ոչ մի արաբական երկիր չկար: Մինչդեռ Իսլամական երկրների կորիզը հենց արաբական երկրներ են:

Այս ամենը ևս մեկ անգամ հուշում է, որ եթե Հայաստանում լինի լուրջ իշխանություն, ապա կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի աշխարհում ձևավորել մեր երկրի հանդեպ դրական միջավայր:

Իհարկե, մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրները հիմնականում պայմանավորված են այլ գործոններով: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պետք է շարժվենք «մենք ենք մեր սարերը» գավառական սկզբունքներով:

Մենք ունենք մեծ պոտենցիալ զարգացնելու մեր հարաբերությունները արաբական երկրների հետ: Հատկապես Եգիպտոսի հետ մեր հարաբերությունները զարգացնելով մենք կարող ենք հարաբերությունների կամրջակ գցել նաև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատման համար:

Բացի այդ, մենք կարող ենք էապես խորացնել մեր հարաբերությունները Եգիպտոս-Հունաստան-Կիպրոս երկրների ուղղությամբ: Բացի այդ մեծ պոտենցիալ կարող է ունենալ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա տրանսպորտային ուղու զարգացումը, որն էլ իր հերթին կարող է հետաքրքրել թե Հնդկաստանին, թե Չինաստանին: Տեսեք թե ինչ հսկայական շինարարական ակտիվություն է ցուցաբերում նույն Չինաստանը Վրաստանում: Ինչու՞ մենք չենք կարող նույնպես օգտվել այդպիսի հնարավորություններից:

Երբ ոմանք խոսում են այն մասին, որ Հայաստանը պիտի, իբր փոխի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, որպեսզի կարողանա զարգանալ, ապա չեն հասկանում, որ այդ քայլով Հայաստանը կարող է, թևավոր ձևով ասած, «կտրել այն ճյուղը», որի վրա հիմնված է մեր անվտանգության համակարգը: Բայց դա իր հերթին չի նշանակում, որ Հայաստանը չպիտի ունենա ինքնուրույն քաղաքականություն:

Ճիշտ հակառակը, հենց ակտիվ քաղաքականությամբ մենք կարող ենք քաղաքական կամրջակի դեր կատարել մեր ռազմավարական գործընկերների՝ մի կողմից, և այն երկրների հետ, որոնց հետ կարող ենք ունենալ բարեկամական հարաբերություններ:

Պարզապես այդ ամենի համար պետք է ունենալ քաղաքական կամք և ռազմավարական խնդիրները տեսնելու ունակություն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>