«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Փաշինյանը Հայաստանը վերադարձնում է Թուրքիայի ազդեցության տակ. Այսպես են մեկնաբանում Պրահայի հավաքը ադրբեջանցիները

Պրահայում տեղի ունեցած հանդիպումները, ընդունված որոշումներն ու Հայաստանի կողմից Ադրբեջանի հինգ սկզբունքների տակ ստորագրման փաստը, ադրբեջանցիները գնահատել են, որպես Նիկոլ Փաշինյանի լիակատար կապիտուլյացիա Ադրբեջանի առաջ:

Ավելին, ադրբեջանցի վերլուծաբանները ուշադրություն են դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ հենց Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իր երկրի հաջորդ քայլը լինելու է, ըստ ադրբեջանցիների, «դեռ» հայկական Զանգեզուրի գրավումը: Բաքվում համոզված են, որ քանի դեռ Հայաստանում Փաշինյանին չեն հեռացրել իշխանությունից, պետք է շտապել: Քանի դեռ Փաշինյանը Հայաստանում իշխանության ղեկին է, Մոսկվայում և Թեհրանում կասկածամտությամբ են վերաբերվում Հայաստանի պահվածքին: Իսկ Փաշինյանի ակնհայտ «արևմտամետ» քայլերը կասկած են առաջացնում Մոսկվայում և Թեհրանում, որ մտածում են, թե արդյո՞ք արժե աջակցել Հայաստանին, ով ցանկանում է Հայաստանը մտցնել  իրենց հակառակորդների ազդեցության տակ: Այս պայմաններում, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, Բաքուն պետք է շտապի: Եթե Ադրբեջանը գրավի Զանգեզուրը, դժվար թե Փաշինյանը ռիսկ անի օգնության հրավիրել Իրանին, քանզի դրասնով, նա կվտանգի իր իմիջն Արևմուտքում:

Իսկ երբ փաստը կատարվի, արդեն միջազգային հանրությունը, թեև արտաքուստ «կդատապարտի»Ադրբեջանին, սակայն կարճ ժամանակ անց, ըմբռնումով կվերաբերվի Բաքվի քայլերին, մանավանդ որ հենց Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանը կսկսի նոր էներգետիկ ճանապարհներ կառուցել դեպի Արևմուտք: Չէ որ, նշում են ադրբեջանցիները, նույն միջազգային հանրությունը լռում էր, երբ հայերը գրավել էին Արցախից դուրս հինգ ադրբեջանական շրջանները:

Դրանից հետո, ըստ ադրբեջանցի փորձագետների, առանց Զանգեզուրի Հայաստանը այլևս ոչ մեկին պետք չի լինի, և բոլորը կհասկանան, որ երևանյան մարզ դարձած Հայաստանը հետաքրքիր կլինի բացառապես Թուրքիային: Իսկ երբ այդ փաստն էլ հաստատվի, ապա Երևանից հայերի հեռացման հարցը կդառնա ընդամենը տեխնիկայի խնդիր: Արդյունքում այս տարածաշրջանից հայերի գաղթը կդառնա վերջանական և Ադրբեջանը կհասնի իր բաղձալի այն նպատակներին, որի մասին այսօր խոսում են Ադրբեջանի հանրության բոլոր շրջանակները:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>