Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Ադրբեջանական ԶԼՄ-ները հրճվանքով հետևում են, թե ինչպես է Փաշինյանը փորձում ճնշել եկեղեցին

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը զարմանքով ներկայացրել էր, թե ինչ աստիճանի է Հայաստանի ներսում խորանում Փաշինյանի իշխանության հարաբերությունները եկեղեցու հետ:

Ըստ այդ լրատվամիջոցի` Փաշինյանին այդ քայլերին դրդում են Հայաստանում գործող սորոսական շրջանակները, որի հետ վարչապետը, ըստ ադրբեջանցիների,  սերտ կապերի մեջ է:

Այսպես, օրինակ, նշում է լրատվամիջոցը, որ ՀՀ իշխանություններն որոշում են կայացրել  դպրոցական ծրագրից դուրս թողնել «Հայ եկեղեցու պատմությունն» առարկան, որն գործում էր դեռ 2003 թվականից:

Հաջորդ քայլն այն էր, որ իմքայլական պատգամավորներից մեկը պահանջել էր հետ վերցնել այն համայնքային տարածքը, որտեղ մտադրություն կար կառուցել նոր տաճար:

Ադրբեջանական վերլուծաբաններն ուշադրություն էին դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ մեկ տարի առաջ, երբ մի խումբ մարդիկ հանրապետությունով մեկ պահանջում էին վեհափառի հրաժարականը,ժ Փաշինյանն դեմոնստրատիվ չէր խառնվում այդ կոնֆլիկտի մեջ, իսկ ծածուկ ձևով նույնիսկ աջակցում էր այդ շարժմանը:

Սակայն, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, հակամարտության կուլմինացիան եղավ այն ժամանակ, երբ Վեհափառն հրապարակային  կոչով դիմեց դատարանին ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար: Հաջորդ օրը, նշում են ադրբեջանցի վերլուծաբաններն, իշխանություններն քրեական գործ հարուցեցին բարձրաստիճան մի հոգևորականի վրա, որպեսզի փորձեն զսպել եկեղեցու հետագա, իշխանությունների համար հնարավոր ավելի վտանգավոր քայլերը:

Ադրբեջանցիներն նշում են, որ միատարր Հայաստանում եկեղեցին վաղուց դարձել է հայերի ինքնության մասնիկը, և ադրբեջանցիները հաճելիորեն զարմացել են, որ Փաշինյանի իշխանությունն փաստացի իսկական գրոհ է սկսել ավանդական այս կառույցի վրա:

Հարևան երկրի  վերլուծաբաններն ուրախությամբ հաստատում են, որ այն ինչ տասնամյակներով կատարում էր  ադրբեջանական քարոզչամեքենան այսօր այդ գործն շարունակում է Փաշինյանի իշխանությունը:

 Փաշինյանի այս գործելաոճն առաջին հերթին պայմանավորելով  Հայաստանում գործող սորոսականների աճող գործոնի հետ, և սույն վերլուծաբաններն  հիշեցնում են, որ Ալիևի վարչակազմի ջանքերի արդյունքում  թույլ չտրվեց  սորոսականների ակտիվ գործնեություն Ադրբեջանում, ինչը  մեկ անգամ ևս ապացուցում է, որ ճիշտ քայլ է եղել:

Պետք է նշել, որ ադրբեջանցիների դիտարկումները պարզունակ և սահմանափակ բնույթ ունեն: Իհարկե սորոսականների գործոնն այստեղ իր դերը խաղում է, սակայն միայն այդ գործոնով չի կարելի բացատրել Փաշինյանի իշխանության վարքագիծը:

Նշենք ընդամենը մի քանի պատճառ, թե ինչու է վտանգավոր եկեղեցին Փաշինյանի  իշխանության համար:

Պատճառ առաջին

Այն միջավայրն  որտեղ կայացել և ձևավորվել է Փաշինյանը եկեղեցու հանդեպ միշտ եղել է ծայրահեղ բացասական մոտեցում, քանի որ համարվել է, որ եկեղեցին աջակցում էր այն ժամանակվա իշխանությանը, որին ընդդիմություն էր այդ թվում նաև Փաշինյանն: Այս վիճակից ելնելով Փաշինյանը շարժվում էր այն թեզով, որ «իմ թշնամու բարեկամն նույնպես իմ թշնամին է»: Ինչը ենթադրում էր, որ Փաշինյանն չէր կարող բացասաբար չտրամադրվել եկեղեցու հանդեպ: Իսկ այն բացատրությունն, որ ավանդական կառույցներն վեր են քաղաքականությունից, չէր ընկալվում այդ միջավայրում:

Պատճառ երկրորդ

Փաշինյանի նման տոտալիտար պատկերացում ունեցող մարդու համար եկեղեցին  համարվում է հավատքի դաշտում մրցակից: Ինչպես ռուս բոլշևիկների և գերամանական նացիստների ժամանակ: Երբ երկրի ղեկավարն իրեն հռչակում է առաջնորդ, ինչպես Ստալինն էր, Հիտլերն էր, ապա իրենց հանդեպ հավատքը հանրության կողմից պետք է կրեր բացարձակ բնույթ: Չէր կարող հանդուրժվեր, որպեսզի   Ստալինի կամ Հիտլերի  հանդեպ սերը հանրության կողմից կիսվեր ասենք  Հիսուս Քրիստոսի հետ: Հենց դրա պատճառով էր, որ ԽՍՀՄ-ում 30-ական թվականներին եկեղեցիներ էին քանդում, նացիստներն էլ Գերմանիայում հրեաների հետ միասին համակենտրոնացված ճամբարներ էին ուղարկում նաև հոգևորականներին:

Նույնն Փաշինյանի մոտ է գործում, պարզապես ավելի «փափուկ» և ծածուկ կերպով: Ըստ նրա` եկեղեցին իր «հոտով» մրցակից է իրեն, ով իր պողոսական «հոտն» ունի, որը ոչ պակաս է հավատում, որ Փաշինյանն այսօրվա Հայաստանի «կենդանի Քրիստոսի» դեր է կատարում, իսկ ինչպես հայտնի է  երկու աստված միաժամանակ չի կարող լինել:

Պատճառ երրորդ

Եկեղեցուն և ավանդական մյուս կառույցներին թուլացնելու խնդիրը դրված է նաև դրսի ուժերի կողմից, որից կախում ունի նաև Փաշինյանն: Ընդ որում այդ մոտեցումն դրսի շրջանակներն ներկայացնում են ոչ միայն Հայաստանում այլև Վրաստանում, Ուկրայինայում, Հունգարիայում, Լեհաստանում և նույնիսկ ԱՄՆ-ում: Վերջին ամերիկյան զարգացումներն դրա վառ վկայությունն են:

Ահա այս երեք պատճառներով է պայմանավորված  Փաշինյանի թշնամական վերաբերմունքը եկեղեցու հանդեպ:

Այլ խնդիր է, որ, եթե ռուսական թագավորներին չի հաջողվել ժամանակին ճնշել հայ եկեղեցուն պարզ է  Փաշինյանին առավել ևս դա չի հաջողվելու:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>