Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
21
Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Պատերազմ Արցախում
Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան

Ադրբեջանը դրական է գնահատել Աշոտ Մինասյանի ձերբակալությունը Հայաստանում. Լուսանկարներ

Ամիսներ առաջ, երբ իշխանությունները փորձում էին ձերբակալել Աշոտ Մինասյանին, բայց դա նրանց չէր հաջողվում, ադրբեջանական լրատվամիջոցներում այս փաստը բացասական էր գնահատվում, անընդհատ նշվում էր, որ «Փաշինյանը վտանգի տակ է, և որ ցանկացած պահի կարող է ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում, և որ Ադրբեջանը դրա պատճառով կկանգնի նոր պատերազմի վտանգի առաջ՝ Հայաստանի նոր իշխանության պայմաններում»:

Եվ ահա այս օրերին, երբ Հայաստանում համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է ստեղծվել ու Փաշինյանի կամքին հակառակ դատարաններում որոշումներ չեն լինում, Ադրբեջանը սա գնահատում է այնպես, որ «Հայաստանն արդեն կարող է անշեղորեն գլորվել իր համար Բաքվի և Անկարայի կողմից պատրաստած անդունդը»։

Աշոտ Մինասյանը, իհարկե, առանձնահատուկ քաղաքական մարդ չէ, բայց լինելով հայրենասեր ու համարձակ իր կարծիքներում թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ խաղաղ պայմաններում, այսօր մի տեսակ սիմվոլի դեր է կատարում, և երբ այս մարդը ձերբակալվում է, նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ բան է փոխվում, ու հենց դա են արձանագրել ադրբեջանցիները:

Ավելին, նույն ադրբեջանցիները նշում են, որ իրենք են «հանել տվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին»՝ ակնարկելով, որ Ադրբեջանը ոչ միայն հրապարակայնորեն է հոխորտում Հայաստանի դեմ, այլև ակտիվ կուլիսային աշխատանք է տանում Հայաստանի այն հայրենասեր ուժերի դեմ, ովքեր չեն ցանկանում հաշտվել Փաշինյանի ամոթալի քաղաքականության հետ:

Հասկանալի է, որ այս գործընթացներում վաղը՝ իշխանափոխությունից հետո, հարցեր են առաջանալու այն դատավորներին, ովքեր կատարել են գործող իշխանության կամքը։

Փաստացի Հայաստանում ձևավորվել է մի խմբավորում՝ կազմված ուժային կառույցների, դատախազության, դատավորների, քաղաքական դաշտի ներկայացուցիչներից, որոնց գործունեությունը ողջունվում է Ադրբեջանի կողմից, ինչը ցույց է տալիս, թե այսօր ինչ իրական ջրբաժան է առաջացել հայ հասարակության մեջ։

Եվ սա «սևի ու սպիտակի» արհեստական ​​բաժանումը չէ, որ նախկինում էր, ու սրա մասին մտածում են բոլորը, բայց հրապարակավ չեն խոսում։

Հայաստանում տեղի է ունենում «հինգերորդ շարասյուն» ձևավորելու «սողացող» գործընթաց, որտեղ այդ շրջանակները կարող են չհասկանալ, թե ինչ դեր են խաղում, բայց նրանց աշխատանքի վերջնական արդյունքը հանգեցնում է նրան, որ Հայաստանը հայտնվել է նմանատիպ իրավիճակում, որից դուրս գալու համար շատ ավելի ֆունդամենտալ որոշումներ են պետք։

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>